Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

21:30, 7 սեպտեմբերի, 2018

Նիդեռլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։