ՀՔԾ. Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

15:04, 8 սեպտեմբերի, 2018

Հատուկ քնչական ծառայությունը հաստատեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան նկատմամբ մեղադրանք առաջադրելը եւ խափանման միջոց ստորագրություն ընտրելու մասին լուրը։

ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հովիկ Աբրահամյան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, եւ 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։

Նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով։