Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության պայմանական արտահերթ նիստ

16:25, 12 սեպտեմբերի, 2018

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության պայմանական արտահերթ նիստ: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը և սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված և օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն և լիարժեք գործունեությունն ապահովելու համար: