13:06, 12 փետրվարի, 2012Հրանտ Մաթեւոսյան
Դեռևս բրեժնևյան երանելի տասնամյակներում մոսկովյան քաղքենին՝ մեր պատմական ճակատագրին անգետ և անգիտացող, մեր նացիոնալիզմը տեսնում էր մեր միատարրության մեջ, և մոսկովյան բյուրոկրատը այդ միատարրությունը քայքայելու քաղաքականության անհաջող փորձ էր անում։ 88-ի դեպքերի ժամանակ այստեղ էլ մեզ սպառնացին այսպես՝ մի պարծեցեք ձեր միատարրությամբ. մենք կարող ենք և կստեղծենք այլ ժողովուրդներ ձեր իսկ մսից և արյունից։ Իշխողները լավ գիտեն, թե միակամ բանակները դժվարությունների ճնշման տակ ինչպես են քայքայվում, որ քայքայիչ ցեցը բոլոր և բոլոր բանակների մեջ կա։ Մենք հիմա պետք է հաղթահարենք մեր կուսակցական, անձնական և դասային էգոիզմը, կարողանանք վեր լինել ինքներս մեզանից, այլապես հողմերին կտանք մեր ժողովրդի հենց այսօրը, որ կոչվում է հայոց պետականություն։
Ե՛վ իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ամենաուղղափառ ՀՀՇ-ականների, և՛ Դաշնակցության, և՛ մյուս ընդդիմադիր ուժերի ու նրանց մեջ հատկապես այնպիսիների, որոնք իրենց համար գործ են դարձրել ընդդիմությունը՝ հանուն ընդդիմության, բոլոր-բոլորիս մեջ ես տեսնում եմ այն կարողությունը, որ ի զորու կլինենք հանդուրժել միմյանց՝ այսօր կուրծքներս ճնշող ճիչը գերմարդկային ջանքով վաղվան պահել, հասկանալ, որ շատ ու շատ դեպքերում միջոցը մենք լցնում ենք ո՛չ մեր խոսքով, հրապարակը զբաղեցնում ենք ո՛չ մեր խաղերով, որ մենք խաղալիք ենք այլ, ոչ բարեկամ ուժերի ձեռքին։ Խորհրդարանային բեմի և միտինգային հրապարակի յուրաքանչյուր հերոս պարտավոր է հասկանալ, որ մեկ անգամ հերոսանալուց հետո նա այլևս հիվանդ մարդ է, որ նա փառքի աղի ջուր է խմել, որ նա պարտավոր է լռել ամիսներով, մաքրվել, փառքի աղմուկը թոթափել ականջներից, ծով բազմությունների հիացմունքը սրբել իր աչքերից և վերադառնալ իր սթափ վիճակին՝ վերագտնել իր իրական կարողությունների չափը, այլապես իր կործանումը կործանումն է նաև ամբողջ բազմությունների։
Ավերված երկրի, ազգային մեծ աղետի՝ տեղահանված ժողովրդի, փախստական ժողովրդի պատկերի առջև մենք պարտավոր ենք նույն ճիչը ճչալ, մի դեմքի, մի խոսքի գալ։ Պարտավոր ենք միմյանց արատների և թերացումների առջև գոնե մի քանի ամսով կույր և խուլ լինել...
Կաթոլիկ ու լուսավորչական, դաշնակ ու ռամկավար, հայախոս ու թրքախոս, բուրժուա և չքավոր մեծ զարհուրանքի մեջ, մեծ գաղթի ճանապարհներին միասին էինք, միմյանց վերքեր էինք լիզում։ Ի՞նչ է, բուժեցինք, կազդուրեցինք, որպեսզի նորից միմյանց կոկո՞րդ կրծենք, թվացյալ փառքի ու հացի փա՞յ խլենք միմյանցից, ինքներս մեր ամբողջությունը և այդպիսով կայանալիք հայրենիքի զորությո՞ւնը ծվատենք, մերպեսներին պատմությունը չի՞ կոչի հիմարներ։
Այս նեղությունից, միևնույն է, դուրս ենք պրծնելու։ Միայն ազգովի։
Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել և զբաղված ենք բոլորովին այլ բաներով։ Թող մեր այսօրվա վարքը այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի, կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել։
Չտրոհենք անտրոհելին. և՛ այսօր, և՛ վաղը մենք միմյանց ենք պատկանում:
Լուս.` Սամվել Սևադայի
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը