Թուղթն արկղի մեջ գցելու միջոցով նոր իշխանություն ունենալը Հայաստանի դեպքում
անհնար է. քաղաքական փորձագետ
15:28, հունիսի 04, 2012
Լրագրողների այն հարցին, թե ով կարող է հավակնել այդ դերին՝ «Ժառանգության»
առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, Մեսրոբյանն
ու Բոզոյանը հայաստանյան շատ այլ քաղաքական փորձագետներից չտարբերվեցին՝
պատասխանելով, թե դեռ չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ մեզանում
արդեն սովորական է դարձել, երբ ոչ վաղ անցյալում իշխանությանը հայհոյողներն այժմ
նույն այդ իշխանության մեջ են. միայն պրակտիկ գործունեությունը ցույց կտա, թե ով
ինչ է իրենից իրականում ներկայացնում:
Հմայակ Հովհաննիսյանի մոտ դեռ որոշում կայացնելու պահը չի հասունացել
12:53, մայիսի 21, 2012
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային, ապա «հարյուր հազար անգամ» ասաց, որ եթե
ՀՀԿ-ն գնա կոալիցիայի, ապա կնշանակի, որ վերջինս վստահ չէ, որ ընտրությունների
պաշտոնական արդյունքներն արտացոլում են հասարակության իրական
տրամադրությունները: Իսկ եթե ԲՀԿ-ն գնա կոալիցիայի ստեղծման ճանապարհով, ապա
ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կնշանակի, որ վերջինս ընդունում է ընտրությունների
արդյունքները եւ դրանք համարում է միանգամայն ընդունակ` «կանխորոշելու հետագա
քաղաքական լանդշաֆտը»:
Ստուգվել են օրաթերթում մատնանշված հանգամանքները
18:23, մայիսի 11, 2012
Վերոգրյալը հիմնավորվել է Արագածոտնի մարզի Կարբիի համայնքապետարանի
ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանի, գլխավոր հաշվապահ Գրիգոր Գրիգորյանի,
հարկահավաք Հրաչյա Արշակյանի, Կարբիի «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ
դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանի, փոխտնօրեն Լուսիկ Հովհաննիսյանի, պահակ Ժորա
Կարապետյանի, ինչպես նաեւ թվով 4 ուսուցիչների եւ թվով 16 աշակերտների
նույնաբովանդակ բացատրություններով այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի
համայնքի ղեկավարի եւ «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի
կողմից դպրոցի ուսուցիչներին ընտրակաշառքներ չեն բաժանվել, դպրոցի դռները չեն
փակել եւ չեն խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Արամ Մանուկյանը հանրահավաքում ներկայացրել է ՍԴ դիմելու հիմքերը
20:48, մայիսի 08, 2012
Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը, մինչև մյուս բանախոսին խոսք տրամադրելը, ասաց,
որ այս ընտրություններում նախնական տվյալներով 53 հազար քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Դրանց մի մասը, ըստ նրա, «կարուսելին» մասնակցած անձինք դիտավորությամբ են անվավեր
դարձրել, քանզի վերջիններս, դեմ չգնալով իրենց խղճին, հավելյալ նշումներ են արել
քվեաթերթիկների վրա:
Ադիբեկյանը ընտրողին «բերելու մոմենտը» հաշվի չէր առել
19:02, մայիսի 08, 2012
«Դե, մենք ակնկալում էինք 60 տոկոս ակտիվություն, ընդ որում՝ ես ասել եմ, թե ով է գալու ընտրության, ոչ թե՝ ում են բերելու: Դե, բերելու մոմենտ էլ կա: Չնայած՝ մենք էլ էինք դա կանխատեսում, բայց ես չէի կարծում, որ կարող է էդքան շատ բերեին, որովհետեւ դրա համար բավականին մեծ ճիգեր են պետք եւ ֆինանսական կարողություններ»,- ասում է նա:
Մեսրոպ Մեսրոպյան. «Ազգի մի մեծ հատված դարձել է նենգ»
20:18, մայիսի 07, 2012
«Խաղաղություն մեր բոլոր ընտանիքներին, - ասում է նա,- բայց հայտնի բան է, որ կացնի
պոչը միշտ էլ անտառից են ընտրում, այն կացնի, որով հետո կտրում են այդ նույն
անտառը: Օրվա հայության այն հատվածը, որը ընտրակաշառքով իր ձայնը վաճառեց այս
ընտրակեղծարար ռեժիմին, սրանց թույլ տվեց իրենով պոչել հենց այն կացինը, որով
վաղը կտրելու են հենց այն «անտառը», որտեղ ապրում են իր զավակները»:
Ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվեցին
13:29, մայիսի 07, 2012
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց նոր ամփոփեց ՀՀ խորհրդարանական
ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ համամասնական
ընտրակարգով քվեարկության արդյունքում ձայների 44,05 %-ով առաջատարն իշխող
Հանրապետական կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ 30,20 %-ով ԲՀԿ-ն, երրորդում՝
ՀԱԿ-ը (7,10 %), չորրորդում՝ «Ժառանգություն» կուսակցությունը (5,79 %),
հինգերորդում՝ ՀՅԴ-ն (5,73 %), վեցերորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 5,49 %-ով, յոթում՝ Կոմկուսը
(1,06 %), ութում՝ Դեմկուսը (0,37 %) եւ իններորդ տեղում՝ Միավորված հայեր
կուսակցությունը (0,20 %):
ԿԸՀ-ի տվյալներով՝ ՀԱԿ-ը հազիվ հաղթահարում է ԱԺ մտնելու 7 տոկոսանոց շեմը
11:39, մայիսի 07, 2012
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առցանց թարմացնում է ընտրությունների
արդյունքները: Այս պահի դրությամբ ՀՀ խորհրդարանական ընտրությունների
նախնական արդյունքներով ձայների 44,07 %-ով առաջատարն իշխող Հանրապետական
կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ 30,29 %-ով ԲՀԿ-ն, երրորդում՝ ՀԱԿ-ը (7,08 %),
չորրորդում՝ «Ժառանգություն» կուսակցությունը (5,77 %), հինգերորդում՝ ՀՅԴ-ն (5,69
%), վեցերորդ տեղում ՕԵԿ-ն է՝ 5,47 %-ով, յոթում՝ Կոմկուսը (1,06 %), ութում՝ Դեմկուսը
(0,37 %) եւ իններորդ տեղում՝ Միավորված հայեր կուսակցությունը (0,21 %):
Երեք տեղամասերի առաջատար քառյակ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»
03:11, մայիսի 07, 2012
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/25 եւ թիվ 7/26 ընտրատեղամասերում արդեն
ամփոփվել են ԱԺ համամասնական ընտրակարգով, իսկ Նոր Նորքի թիվ 1/33
ընտրատեղամասում եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրությունների
արդյունքները: Երեք տեղամասերում էլ առաջատար քառյակն է` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ,
«Ժառանգություն»:
«Տեսե′ք, հա, աղջիկներ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»
18:01, մայիսի 06, 2012
Էրեբունի համայնքի թիվ 12/27 ընտրատեղամասում ընտրողները զգալիորեն
կոuտակված են ե′ւ ընտրատեղամասի ներսում, ե′ւ դրսում: 12/27 ընտրատեղամասի
հանձնաժողովի նախագահ
Ալինա Մարգարյանն ասաց, որ ոստիկաններն իրենց օգնում են եւ ընտրատեղամասի
ներսում 15-ից ավել ընտրող չեն թողնում, կուտակումն էլ բացատրեց նրանով, որ
ընտրողները մեկ մի շենքից են գալիս, մեկ՝ մյուս:
ՀԱԿ վստահված անձ. «Սա ոչ թե ընտրություն էր, այլ բացահայտ ուղղորդված
քվեարկություն»
16:08, մայիսի 06, 2012
Սակայն ՀԱԿ վստահված անձ Ռուզաննա Կարապետյանը նշեց, որ սա ոչ թե ընտրություն էր,
այլ բացահայտ ուղղորդված քվեարկություն. «Մարդկանց հերթով, շարքով-կարգով,
մեքենաներով բերում են, միչեւ դռնից ներս մտնելը ասում, թե ում պիտի քվեարկեն,
բնականաբար՝ միայն հանրապետականների օգտին, ու մարդիկ գալիս ձեւական քվեարկում
են»:
Ոստիկանությունը հավաստիացնում է
19:28, մայիսի 02, 2012
Բացելով հանդիպումը` ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի
պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հույս հայտնեց, որ
լրագրողների հետ գործնական շփման և կառուցողական աշխատանքի արդյունքում,
ինչպես հայտարարությունների ու պարզաբանումների, այնպես էլ անմիջական
հարցուպատասխանի միջոցով, հնարավոր կլինի պատասխանել հանրությանը հուզող
հարցերին, ինչը չափազանց կարևոր է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ
բուն ընտրությունների օրը տարբեր թյուրիմացություններից ու
ապատեղեկատվությունից զերծ մնալու համար:
Հանրահավաքները վերածվում են «թամաշայի», իսկ նախագահական քարոզարշավը կլինի «տաղտկալի»
15:46, մայիսի 02, 2012
Քարոզչության ինտենսիվության, ծավալի և մասնակիցների թվի առումով քաղաքական ուժերին կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ մեծ, միջին և փոքր: Առաջի խմբի մեջ են մտնում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, երկրորդի մեջ՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», երրորդի մեջ՝ «Միավորված հայերը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
«Ժառանգության» քարոզարշավը և խոստումները Արարատի մարզում
12:15, մայիսի 01, 2012
Ապրիլի 30-ին Արարատի մարզում՝ Խոր Վիրապում, Սուրենավանում, Արարատում, Վեդիում,
Արտաշատում, Վերին Արտաշատում, Այգեզարդում, Բաղրամյանում և Մասիսում,
ընտրողներին հանդիպեցին «Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներ
Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Հովհաննես
Ղազարյանը և այլք:
«Ոչ մեկը ոչ մեկի գիրկը չի թռել»,- համոզված է ՀԱԿ ներկայացուցիչը
12:21, ապրիլի 26, 2012
«Ինչպես հասկանալ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, լինելով
կոալիցիայի անդամ, ընդ որում՝ այդ հուշագիրը ուժի մեջ է, և բովանդակությունը
հետևյալն է, որ նրանք միասնաբար պաշտպանելու են գործող նախագահի
թեկանածությունը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ,
այսինքն`լինելով կոալիցիայի անդամ`թռչում է, ընկնում ընդդիմադիր դաշտի գիրկը, թե
ես ընդդիմադիր եմ: Չէ, եղբայր, չեղավ, մեկից պետք է հրաժարվես: Չեմ կիսում դա»,-
ասում է Գառնիկ Սահակյանը:
80-ամյա Ռոզա տատը հորդորում է ընտրությունների ժամանակ ոչխարի չնմանվել
(վիդեո)
15:27, ապրիլի 20, 2012
«Վերջ ի վերջո, պիտի ուշքի գանք, 21-րդ դարում մարդն այդ աստիճանի հիմա՞ր: Սա 15
թիվը չի, ոչ էլ 4-րդ դարն ա: Մեզ ինչ եղավ, արդեն եղավ, պիտի մտածենք գոնե
երեխաներն ապագա ունենան: Ճիշտ ա, ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, բայց
մեր ժողովուրդը չի կանգնում, որ գերան կոտրի»,- ասում է Ռոզա Սարգսյանը:
Սերժ Սարգսյանին. Հայաստանում 0.5 մլն անդամալույծ, խելապակաս ու դեբիլ կա՞ կամ
բաց նամակ 4
11:32, ապրիլի 20, 2012
2011թ ամռանը, հուլիսին, երբ պաշտոնական վիճակագրությունը փաստել
էր, որ ՀՀ-ից մեկնածների թիվը 110 հազարով ավելի է, քան ժամանածներինը, իրար էիք
խառնվել։ Խորհրդակցություն էիք հրավիրել ու բոլորիս բացատրեցիք բնակչության
թվաքանակի առեղծվածը։ Նախ վարչապետը, հետո ՀՀ տարածքային կառավարման
նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը հայտարարեցին, բա
չեք ասի, սա սեզոնային միգրացիա է, հեսա աշունը կգա, մարդիկ ետ կգան ու ամեն ինչ
տեղը կընկնի։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Էջմիածնում թվարկեց իշխանությունների հանցանքները (վիդեո)
19:30, ապրիլի 18, 2012
«1998 թ.-ից մինչեւ այսօր 1 մլն հայ լքել է իր հայրենիքը: Լքել է ոչ կամավոր, ժողովրդին
դրել են այնպիսի պայմանների մեջ, աղքատացրել, խեղճացրել, խեղդել են մանր ու
միջին բիզնեսը, գյուղացուն հողազուրկ դարձրել, նրանց հողը, տունը գրավի տակ դրել,
նրան անճար թողել եւ ստիպված այդ մարդիկ հեռանում են Հայաստանից»,- ասաց Լեւոն
Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա՝ այս իշխանությունների ամենամեծ հանցանքը Հայաստանը
դատարկելն է, «սա թուրքի գործ է»:
2012 թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները ըստ Արման
Մելիքյանի
18:14, ապրիլի 18, 2012
Ընտրությունների արժանահավատությունն ապահովող մի պարզ քայլ կա, որին
բավական է, որ համաձայնեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը և,
առաջին հերթին, իշխանական կոալիցիա կազմող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը»`
հարկավոր է ուղղակի պայմանավորվել, որ եթե ընտրությունների մասնակիցների
քանակը գերազանցի 1.300.000-ը, ապա համարել, որ այդ արդյունքը կասկածի տակ է
դնում ընտրությունների արժանահավատությունն ու մանրակրկիտ վերահաշվարկ
կատարել բոլոր ընտրատեղամասերում:
Այն քաղաքացիների ցուցակը, որոնց անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը,
ամիսը, տարեթիվը համընկնում են
19:47, ապրիլի 11, 2012
ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝
հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը,
հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: