[ 2009/10/15 | 12:42 ] politics
The seven Heritage Party MP’s today presented a bill to parliament speaker Hovik Abrahamyan calling on the RoA to officially recognize the Republic of Mountainous Karabakh (NKR).
Heritage Party faction representative Stepan Safaryan was hopeful that a majority in the legislature wouldn’t kill the bill in its tracks, as it did with a similar bill in April, 2007, and that it would adopt it after taking into account recent political developments regarding Artsakh. He added that the Heritage Party would welcome other MP’s to sign on to the bill as co-sponsors.
See also:
October 15th, 2009 at 15:16
Shat chisht kayl.Vaguts piti chanachats linein Karabaghi ankaxutiuny.
October 15th, 2009 at 17:29
if RoA is going to ratify the two anti Armenian protocols in this case Heritage should at least demand that the treaty of kars be declared non valid any more …
October 15th, 2009 at 18:50
ՈՂՋՈՒՅՆ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ
—————————————
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀՅԴ Գերագույն մրմնի ընկերներ.
ճիշտ է այս պահին ինձ մոտ տրամադրության անկում է կապված Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական փաստաթղթերի ստորագրման հետ, բայց կարծում եմ, բոլոր անելնելի վիճակներ պետք է ունենան իրենց խելացի լուծման ելքերը:
ճիշտ է զգում եմ ՀՅԴ -ը նորից փորձում է հավատալ իշխանություններին, սակայն վատ չէր լինի զգուշավորությունը հետագա քայլերը չկորցնելու շանսերը պահանջատիրության համար:
ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ
Որպեսզի ապահովվգրված լինենք հետագա դժվար, անելանելի վիճակներից, որ կբերեն այս փաստաթղթերը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ , ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ մեր հետագա պայքարի ճանապարհը փակող,
կարծում եմ Ամերիկայի Հայկական Համագումարը արտահերթ համագումար պիտի հրավիրի ու “Հայ-Դատի” Գերագույն մարմինը մեր երեք ավանդական կուսակցությունների մասնակցությամբ Շվեյցարիայում ստորագրված փաստափուղթը անվավեր ճանաչի: Այդ փաստաթղթում պետք է հիմնավորված
փաստեր ներկայացվի, որ 3 միլոնանոց Հայաստանը չի կարող վճռել 7 միլիոնանոց սփյուռքի ճակատագիրը. պահանջատեր սփյուռքի…
Չպետք է անտեսել նաև այն փաստը, որ Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթերը ստորագրվել են ոչ միայն սփյուռքահայության, այլ նաև բուն Հայաստանի ժողովրդի կամքին հակառակ:
Թուրքիա -Հայաստան հարաբերություններում ստորագրված փաստաթղթերում շատ կետեր անմիջապես պարտադրված, լավ քողարկված նախապայմաններ են հայկական կողմի համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 7 միլ սփյուռքի անունից պետք է հայտարարություն
տարածի, որ Շվեյցարիայաում ստորագրված արձանագրություններն անընդունելի են սփյուռքի համար և չի ճանաչում այդ փաստաթղթերի իսկությունը: Ինչքանո՞վ է
հիմնավոր ու արդար, որ ազգային ժողովի իշխանամետ մի խմբակցություն’ Հանրապետականը , որը մեծամասնություն է
ու ընդամենը մի բուռ մարդ պետք է վճռեն 7 միլ սփյուռքահայության ճակատագիրը և զրկեն մեզ մեր հայրենիքի պահանջատիրական իրավունքներից:
****************************
Մոտավորապես նման բովանդակությամբ պետք է մի զորավոր փաստաթուղթ խմբագրվի գեղեցիկ, հիմնավոր փաստերով Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից և ուղարկվի բոլոր
այն պետությունների արտգործնախարարներին, ովքեր փորձում են արջի ծառայություն մատուցել Թուրքիային. Հ. Քլինթոնին, Լավրովին, Սոլանային, Քուշներին, Զբոգարին, անգամ Դավութoղլուն… Հեղինակավոր լրատվամիջոցների ու կտրականապես պնդել, որ Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն ու ընդունելի կլինեն միայն ու միայն համայն հայության ՀԱՆՐԱՔՎԵԻ արդյունքում: Աշխարհասփյուռ հայության համար անընդունելի է որևէ երրորդ երկրի միջամտությունը: Աշխարհի մեծերի երկրորդ դեմքերի մասնակցությունը այս ստորագրվող փաստաթղթերին, շահագռգռվածությունն ու ներկայությունը հայ ժողովրդի կողմից դիտվում ու ընկալվում է հովանավորչության տակ առնել Ցեղասպան Թուրքիային. աջակցել, ճնշում գործադրել Հայաստանի վրա ու պարտադրել հանուն սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ ժողովուրդի հիշողությունից ջնջվել Հայոց ցեղասպանությունը, որը մեզ կզրկի մեր պահանջատիրական իրավունքից:
Հայ ժողովուրդը հաճախ է դարձել գերտերությունների խարդախ խաղերի զոհը և
այսօր նույն է փորձվում իրագործել արդեն ուրիշ մեթոդներով ու մեխանիզմներով.
պարտադրանքով. գլոբալիզացիայի պահանջներին համապատասխանեցնելով , պահանջելով բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ, առաջ նայել ու մոռանալ անցյալը, որի արդյունքում շահող կողմն է հայտնվում Թուրքիան:
Այս ստոր քայլերին փորձվում է մասնակիցը դարձնել հայ մարդուն. իրագործել Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի անմիջական մասնակցությամբ, որը ինքնստիքյան անջրպետ է առաջացնում սփյուռքի ու Հայաստանի միջև, այսինքն այն ինչ այսքան տարիներ ի վեր փորձում էր իրագործել Թուրքիան, բայց չէր հաջողվում…
այսօր աշխարհի տերերի ընդհանուր ջանքերով փորձում են իրականություն դարձնել
Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի ձեռքով: 1,5միլ հայության թափած արյունը փորձում են ջնջել մեր հիշողությունից, որի հետ հարմարվելը հավասար է հանցագործության: ճիշտ է մեր նահատակներին հետ վերադարձնել հնարավոր չէ, բայց մեր ծովից -ծով Արևմտյան Հայաստանի հողերը կենդանի են ու սպասում են իրենց տերերին:
*************************************************************************************
Նմանատիպ բովանդակությամբ լավ խմբագրված
Հայկական համագումարի կողմից տարածվող Հայտարարությունը կարծում եմ շատ
բան կփոխի ու մեր “Ազգընտիրներին” սթափ մտածելու, ծանր ու թեթև անելու,
առիթ կհանդիսանա:
Թեև ասում եմ, բայց ես իմ ասածին վստահ չեմ, քանի որ Ազգային ժողովի ընտրյալները, եթե ազգային մտածելակերպ ունենային, էս օրին չէինք հասնի ու սահմանի բացումն էլ չէին փոխանակի ցեղասպանություն հետ:
Հայրս մի լավ բանաստեղծություն ունի հենց այդ մասին գրած.
*
Ամեն մարդ իրեն մեռելին կուլա,
ՈՒրիշի լացին դու մի հավատա.
Մի բան որ չունի սրտի հորդ աղբյուր,
Որտեղի՞ց հնչի գովքը ջերմհամբյուր …
*
Կգա այդ օրը, որ Նախագահը ականջները կկախի ու կզգա, որ իր կատարածը տղայական քայլ էր ու առավելապես մեծ տերություններին դուր գալուն էր միտված, քան թե ազգին օգուտ տալուն, իսկ այս իմիտացա ստեղծող հայրենասիրական թխած ճառերով չեն կարող ողջ հայությանը երկար կերակրել, քանզի ստի ոտը կարճ է :
Նրա այս բոլոր ազգադավ քայլերը ավելի է հզորացնում Թուրքական դիրքերը, որ ավելի վճռականորեն մերժեն ցեղասպանության իրողությունը ու խուսափեն պահանջատիրության պատասխանատվությունից: Թուրքիան երբ կուլ տա այս ոսկորը , հերթը կհասնի Ադրբեջանի տարածքների վերադարձին: Ամեն բան պայմանավորված է ու մտածվածին. այդ օրն էլ կգա, այսինքն ոչ թե կգա , այլ այս օրերին Էրդողանը
չի դադարում բարձրաձայնել, որ Հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղի գրավյալ տարածքներից, իսկ Դավութoղլու ժպիտը երբեք չեմ մոռանա. դա հաղթողի ժպիտ էր,
որը սիրտս խոցեց դաշույնից էլ ուժեղ:
*************************************************************************************
ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՄՏԱԾԵՆՔ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՉՀԱՊԱՂԵՆՔ, ՔԱՆԶԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻ ՕԳՏԻՆ:
*
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ’ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ ԲՐՅՈՒՍԵԼ