Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին 

[ 12 Մարտի, 2010 | 17:46 ]

Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը այսօր հանդիպել են  Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին։
Դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Պատրիարք Կիրիլի ընդունելությանը` վերջինիս Հայաստան կատարելիք այցի նախօրեին։ »»»»»


Ձերբակալվել է թմրաբիզնեսի երկու պարագլուխ

[ 12 Մարտի, 2010 | 17:41 ]

Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները, Ոստիկանության հետ համատեղ  իրականացված միջոցառումների արդյունքում,  կասեցել են թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման  ևս մեկ փորձ:

Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ նրանց որովայնում հայտնաբերվել է »»»»»


Կքննվի մարտի 23-ին

[ 12 Մարտի, 2010 | 17:40 ]

Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը կքննի Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության:

Վարչական դատարանն իբրև հայցվոր է ճանաչել միայն «Էկոդար» բնապահապանական հ/կ-ին` գտնելով, որ դատարան դիմած մյուս` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն պատշաչճ հայցվոր չէ:


«Կանաչ Աստվածների վերադարձը»

[ 12 Մարտի, 2010 | 17:19 ]

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Վահե Արսենի «Կանաչ Աստվածների վերադարձը» գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանվել է նաեւ հոլանդերեն: Հիշեցնենք, որ Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը: Բանաստեղծը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել, ուստի այսօր շնորհանդեսի ժամանակ մրցանակը նրան հանձնեց ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: »»»»»


Կքննարկվեն Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերը

[ 12 Մարտի, 2010 | 16:57 ]

Մարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում կքննարկի Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով հայաստանյան հասարակական կազմակերպությունների հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը: »»»»»


Մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր

[ 12 Մարտի, 2010 | 16:40 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 90 դեպք, բացահայտվել 73-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք:


«Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել

[ 12 Մարտի, 2010 | 16:30 ]

Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ »»»»»


«Ջանք չի խնայում, որպեսզի համայնքից ձեռք բերի այդ տարածքները»

[ 12 Մարտի, 2010 | 16:21 ]

«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ- պետի ժ/պ Կ. Պապոյանի 12.01.2010թ-ի 032/02 գրության մեջ նշված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը ոչ թե բնությունն են պաշտպանում վնաս հասցնող ընկերություններից, այլ պաշտպանում են վնաս հասցնող ընկերություններին»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի` 2010թ. մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղած նամակում: »»»»»


Սահմանի խախտման հերթական փորձը կասեցվել է

[ 12 Մարտի, 2010 | 16:14 ]

Օրեր առաջ արձանագրվել է Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ: »»»»»


Դատական հայց ընդդեմ «DENO GOLD MINING»-ի

[ 12 Մարտի, 2010 | 16:05 ]

Փետրվարի 22-ին «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Հ/կ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել «Deno Gold Mining» ընկերությանը` իրեն տրամադրել տեղեկատվություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. ընկերությունում իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ: »»»»»


«Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում»

[ 12 Մարտի, 2010 | 15:44 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին  եւ նրան ուղեկցող  պատվիրակությանը:

Ողջունելով  բարձրաստիճան հյուրերին` նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: »»»»»


Քաղաքը կորցնում է իր տեսքը

[ 12 Մարտի, 2010 | 15:19 ]

«Շատ շենքեր կան, որոնք չեն մտնում պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, սակայն թամանյանական դպրոցի շենքեր են եւ կարեւոր են` քաղաքի տեսքն ամբողջական դարձնելու առումով»,- այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Անզեն աչքով էլ երեւում  է, որ վերջին տարիներին կառուցված շենքերը պատահականորեն են կառուցված: »»»»»


Գողության 69 դեպք

[ 12 Մարտի, 2010 | 15:10 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 69 դեպք, բացահայտվել է 42-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք: »»»»»


«Մի տարածքը մյուսի համար քանդելն անթույլատրելի է»

[ 12 Մարտի, 2010 | 15:02 ]

Կառավարության մարտի 3-ին կայացրած որոշմամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային  կինոդահլիճի անունը` վերջինիս տեղում եկեղեցի կառուցելու նպատակով: »»»»»


Մելս Թորոսյան. «ՏԻՄ ընտրություններից հետո Ջավախքում ավելի կխորանա մարդկանց վախվորածությունը»

[ 12 Մարտի, 2010 | 14:52 ]

«Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արհեստական արգելքներ են ստեղծվում Վրաստանում ազգային փոքրամասնությունների մասնակցության համար: Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են մայիսի 30-ին: Ջավախքում ևս պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին: »»»»»


Երկընտրանքի առաջ

[ 12 Մարտի, 2010 | 14:33 ]

7 տարի առաջ Սյունիքում հիմանդրվեց «Սյունյաց արծիվներ» երիտասարդական  հասարակական կազմակերպությունը: Վերջերս էլ, այս տարվա հունվարի 27-ին, գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» ԵՀԿ-ն (երիտասարդական հասարակական կազմակերպություն)։ Նախագահը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է: Նրա խոսքով` կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանի եւ ԼՂՀ ողջ տարածքում նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը։ »»»»»


«Մենք ունենք արդար դատաքննության եւ մասնավոր կյանքի իրավունքի խախտում»

[ 12 Մարտի, 2010 | 14:11 ]

Վերջին տարիներին մեծացել է Եվրոպական դատարան դիմող քաղաքացիների թիվը` հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով: Դիմումների մի մասը Եվրադատարանում բավարարվում է եւ դիմող քաղաքացու վնասները փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից:

Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ, նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում` պետությանը հասցված վնասը մեղմելու համար, քանի որ Հայաստանում կայացված ոչ արդար վճռի հետեւանքով է պետությունը վնաս կրում: »»»»»


Կառավարությունը բանակցում է սեփականության իրավունքից զրկված քաղաքացու հետ

[ 12 Մարտի, 2010 | 13:58 ]

«Հետքի» գրել էր, որ 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ կառավարությանը նրանց հետ «հաշտվելու» ժամանակ էր տվել: Կառավարությունն այժմ բանակցում է Մինասյանի եւ նրա դստեր հետ` հասցված վնասը փոխհատուցելու համար: »»»»»


Հայաստանը` Բեռլինյան ITB զբոսաշրջային ցուցահանդեսին

[ 12 Մարտի, 2010 | 13:21 ]

Ս. թ. մարտի 10-ից 14-ը Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հանդիսանում է  տվյալ բնագավառի կարեւորագույն իրադարձությունը:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղում գործնական կապերի հաստատման, այլեւ` փորձի փոխանակման համար: »»»»»


Պետությունը չի երաշխավորում, բայց պարտադրում է

[ 12 Մարտի, 2010 | 13:08 ]

Կենսաթոշակների կուտակային համակարգի նկատմամբ անվստահություն կա

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս կենսաթոշակների կուտակային համակարգը ոչ թե պարտադրել, այլ աշխատեցնել կամավոր սկզբունքներով, որպեսզի քաղաքացին հետագա ռիսկերն իր վրա կրի: »»»»»


«Յուրաքանչյուր գիտության սկզբնակետը գիրքն է»

[ 12 Մարտի, 2010 | 12:58 ]

Կալկաթայում (Հնդկաստան)` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանում այսօր հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքի ցուցահանդես: »»»»»


Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին

[ 12 Մարտի, 2010 | 12:36 ]

Նախօրեին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկստագը, 131 կողմ և 130 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել ազգությամբ քուրդ պատգամավորի քվեն: »»»»»


Հայ դասախոսը ԱՄՆ-ում դարձել է շախմատի չեմպիոն

[ 12 Մարտի, 2010 | 12:17 ]

Արտակ Մանուկյանը Գյումրու ՀՊՏՀ-ի մասնաճյուղի դասախոս է: Այժմ գտնվում է ԱՄՆ-ում JFDP (Junior Faculty Development Program) կրթական ծրագրի շնորհիվ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում փոխանակել ակադեմիական փորձը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև:

«Այստեղ գտնվելը ինձ հնարավորություն է տալիս ներկայացնել իմ երկիրը` հանդես գալով որպես յուրահատուկ դեսպան: Հավատացե´ք, շարքային և նույնիսկ ոչ շարքային ամերիկացին կատարյալ պատկերացում չունի Հայաստան երկրի և հայ մարդկանց մասին: »»»»»


50 պատահար` 10 օրում

[ 12 Մարտի, 2010 | 12:05 ]

2010 թվականի մարտ ամսվա առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրասնպորտային 50 պատահար, որոնց հետեւանքով 5 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ »»»»»


Ավազակային հարձակումներ

[ 12 Մարտի, 2010 | 12:01 ]

Հանրապետության տարածքում 2009 թ. ընթացքում ավազակության 151 դեպք է գրանցվել։ Բացահայտվել է 67-ը։

2010 թ. հունվար ամսին ոստիկանության տարբեր բաժիններում ավազակության 12 դեպք է գրանցվել, փետրվարին՝ 7, մարտի 1-ից 3-ը՝ 2 դեպք։ Բացահայտվել է 13-ը, մյուսների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ընթացքի մեջ են։ »»»»»


Միտինգ էին անում

[ 12 Մարտի, 2010 | 11:52 ]

Լուսանկարում պատկերված բողոքի ակցիան Ռումինիայում է, որին պատահմամբ ականատես եղանք: Մի քանի տասնյակ գյուղացիներ ցույց էին կազմակերպել գյուղնախարարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին իրենց վիճակի բարելավում: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լսվում էր նրանց սուլոցն ու աղաղակները: »»»»»


Հրդեհ խնձորի այգում

[ 12 Մարտի, 2010 | 11:46 ]

Նախօրեին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` «Դեմեր» կոչվող հողատարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.00-ին: »»»»»


Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք

[ 12 Մարտի, 2010 | 11:37 ]

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, ևս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: »»»»»


Քաղաքապետի մեկ տարվա աշխատանքը

[ 12 Մարտի, 2010 | 11:19 ]

«Ախթալա համայնքի 2008 թ. բյուջեում սեփական հարկային եկամուտները  պլանավորված են եղել 9 մլն դրամի կարգի գումար: Ես 2009 թ. բյուջեի սեփական  հարկային եկամուտներ պլանավորել եմ 10,1 մլն դրամ, որից փաստացի մուտքերը կազմել են 10,4 մլն դրամ, 2010 թ. սեփական հարկային եկամուտներ պլանավորել եմ 12,2 մլն դրամ: Ինչպես տեսնում եք, իմ կողմից համայնքի բյուջեի սեփական հարկային եկամուտների պլանավորման գործում մեխանիկական նվազեցում չի կատարվել» »»»»»


Մամուլի տեսություն

[ 12 Մարտի, 2010 | 10:30 ]

«Վերջին տասներկու տարիներին մշտապես շրջանառվող լուրեր են»

Վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը վերջին շրջանում ավելի հաճախ են շրջանառվում: Երեկ «Հրապարակի» թղթակիցը Տիգրան Սարգսյանից փորձել է պարզել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը և եթե դա հատուկ են տարածում, ապա ում է դա ձեռնտու: »»»»»


9 queries in 2.731 seconds.