[ 13 Մարտի, 2010 | 19:17 ] քաղաքականությունՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը:
[ 13 Մարտի, 2010 | 15:29 ] հասարակություն, մարզեր
Արմեն Դավթյան
Մարտի 12-ին տեղացած հորդառատ անձրևի պատճառով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղով հոսող Ղազարի գետը դուրս է եկել հունից։ Ջրերը լցվել են են ափամերձ տների նկուղներն ու անասնագոմերը: Գյուղում չկա աղբատեղի, և բնակիչները աղբը լցնում են գետը։ Սա ևս պատճառ է դարձել, որպեսզի ջուրը դուրս գա հունից։ »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 14:28 ] Հիմնական թողարկում, քաղաքականություն
Գեւորգ Դարբինյան
Մարտի 16-ին, ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ, Հայ ազգային կոնգրեսը ԵԽ հայաստանյան ներկայացուցչություն է հանձնելու հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների սեփական ժամանակացույցը: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 14:07 ] բնապահպանություն, հասարակություն
Գրիշա Բալասանյան
Այսօր առավոտյան ժամը 6-ին Պուշկին 3 հասցե է եկել շինարարական տեխնիկա եւ սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 13:47 ] քաղաքականությունՎահե Սարգսյան
(Վրաստանի դեսպանի հայտարարությունների որոշ մեկնաբանություններ)
Օրերս ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գ. Տաբատաձեի այն հայտարարությունը, թե ՀՀ-Վրաստան սահմանում արգելվում են դեպի Ջավախք կամ Վրաստանի այլ մասեր անցկացնել միմիայն դպրոցական գրականություն, հեռու է իրականությունից: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 13:11 ] սփյուռք, քաղաքականություն
«Երկիր» միությունը տեղեկացնում է, որ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի և նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախքահայության բողոքի ցույցի առնչությամբ: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 13:01 ] Արցախ, քաղաքականություն
Անահիտ Դանիելյան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պետական համալսարանում ուսանողության եւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 12:46 ] հասարակությունԱյս պահին Պուշկինի 3 հասցեում տեղի են ունենում շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում հատվել են մի քանի ոչ հաստաբուն ծառեր: Մոտակա շենքի բնակիչները իրենց բողոքն են արտահայտում կատարվածի վերաբերյալ: Այդ տարածքում պետք է կառուցվի ստորգետնյա ավտոտնակ: Մեր թղթակիցը դեպքի վայրում է. մանրամասները` քիչ անց:
[ 13 Մարտի, 2010 | 12:31 ] մշակույթ
2010թ. մարտի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010թ. ծրագիրը եւ ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն որի փառատոնը կանցկացվի ողջ տարվա ընթացքում:
Ծրագրով նախատեսված են «Կերպարվեստի օրեր», «Հայ գրականության օրեր», «Հայ կատարողական արվեստի օրեր», «Թատերական հյուրախաղեր», «Զանգվածային լրատվամիջոցների շաբաթ», »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 12:22 ] քաղաքականություն
Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 11:53 ] քաղաքականություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նրանց տարածաշրջանային այցը եւ նշել, որ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին` նրանք շատ օգտակար աշխատանք են կատարում: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 11:48 ] աշխարհ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված և սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 11:43 ] քաղաքականություն
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: »»»»»
[ 13 Մարտի, 2010 | 10:59 ] տնտեսություն, քաղաքականություն
Գների աճ
Ձեթ մատակարարող կազմակերպությունները խանութպաններին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ձեթերի գրեթե բոլոր տեսակների մեծածախ գները թանկանում են 50 դրամով: Մատակարարները դա բացատրել են դրամի արժեզրկմամբ: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 17:46 ] քաղաքականություն
Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը այսօր հանդիպել են Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին։
Դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Պատրիարք Կիրիլի ընդունելությանը` վերջինիս Հայաստան կատարելիք այցի նախօրեին։ »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 17:41 ] քրեականՆախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները, Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, կասեցել են թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:
Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ նրանց որովայնում հայտնաբերվել է »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 17:40 ] բնապահպանություն, դատարան
Արման Ղարիբյան
Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը կքննի Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության:
Վարչական դատարանն իբրև հայցվոր է ճանաչել միայն «Էկոդար» բնապահապանական հ/կ-ին` գտնելով, որ դատարան դիմած մյուս` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն պատշաչճ հայցվոր չէ:
[ 12 Մարտի, 2010 | 17:19 ] հասարակություն
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Վահե Արսենի «Կանաչ Աստվածների վերադարձը» գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանվել է նաեւ հոլանդերեն: Հիշեցնենք, որ Վահե Արսենին շնորհվել է հոլանդական լավագույն երիտասարդ բանաստեղծների «Jambe 2010» ամենամյա մրցանակը: Բանաստեղծը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել, ուստի այսօր շնորհանդեսի ժամանակ մրցանակը նրան հանձնեց ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 16:57 ] հասարակությունՄարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում կքննարկի Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով հայաստանյան հասարակական կազմակերպությունների հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 16:40 ] հասարակություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 90 դեպք, բացահայտվել 73-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք:
[ 12 Մարտի, 2010 | 16:30 ] քաղաքականություն
Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 16:21 ] հասարակություն«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ- պետի ժ/պ Կ. Պապոյանի 12.01.2010թ-ի 032/02 գրության մեջ նշված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը ոչ թե բնությունն են պաշտպանում վնաս հասցնող ընկերություններից, այլ պաշտպանում են վնաս հասցնող ընկերություններին»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի` 2010թ. մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղած նամակում: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 16:14 ] հասարակություն
Օրեր առաջ արձանագրվել է Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 16:05 ] հասարակությունՓետրվարի 22-ին «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դատական հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Հ/կ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել «Deno Gold Mining» ընկերությանը` իրեն տրամադրել տեղեկատվություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. ընկերությունում իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 15:44 ] քաղաքականություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 15:19 ] հասարակություն
«Շատ շենքեր կան, որոնք չեն մտնում պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, սակայն թամանյանական դպրոցի շենքեր են եւ կարեւոր են` քաղաքի տեսքն ամբողջական դարձնելու առումով»,- այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Անզեն աչքով էլ երեւում է, որ վերջին տարիներին կառուցված շենքերը պատահականորեն են կառուցված: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 15:10 ] հասարակություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 69 դեպք, բացահայտվել է 42-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 15:02 ] հասարակությունԿառավարության մարտի 3-ին կայացրած որոշմամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի անունը` վերջինիս տեղում եկեղեցի կառուցելու նպատակով: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 14:52 ] սփյուռք, քաղաքականություն
Քրիստինե Աղալարյան
«Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արհեստական արգելքներ են ստեղծվում Վրաստանում ազգային փոքրամասնությունների մասնակցության համար: Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են մայիսի 30-ին: Ջավախքում ևս պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 14:33 ] հասարակություն, մարզեր
Արմեն Դավթյան7 տարի առաջ Սյունիքում հիմանդրվեց «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը: Վերջերս էլ, այս տարվա հունվարի 27-ին, գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» ԵՀԿ-ն (երիտասարդական հասարակական կազմակերպություն)։ Նախագահը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է: Նրա խոսքով` կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանի եւ ԼՂՀ ողջ տարածքում նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը։ »»»»»