Saturday, 22 September

Alaverdi Exodus: Silent Departure



May 26; 11:30pm

Two large buses are parked outside the Alaverdi Court House.

There were around 100 young people milling about. Suitcases and parcels at their feet.

One young man recognized me and yelled "We're leaving. The buses have stopped to pick up more passengers. Every day ten buses make the same trip."

I approached the crowd.

"Where are you going? Don't you realize in whose hands you are delivering our country to?" I asked.

No one in the crowd answered. Silence...

A woman told me she would return to Armenia.

What about the rest?


Home page



Comments (60)
1. Տաթև12:59 - 27 May, 2013
Ախր ինչքան կարելի է համբերել: Մարդիկ օրվա հացի հոգս պիտի հոգան: Ոչ ոք էլ, հաստատ համոզված եմ, լավ օրից չի,որ լքում է հայրենիքը: Էստեղ հույսները ինչի կամ ում վրա դնեն???լավ էլ հասկանում ենք, որ Հայսատանից դուրս, ուր էլ գնանք օտար ենք լինելու, կարոտը պետք ա խեղդի: Բայց արդեն ուրիշ տարբերակ չկա: Ցավալի փաստ:(((
2. Հակոբ14:07 - 27 May, 2013
Երեկ Կարմիր խաչի մոտ տրանսպորտ էի սպասում (Աշտարակի տռաս) ու հենց էս նույն ավտոբուսը լիքը մարդկանցով կանգնել էր դիմացի մայթում,մարդկանց կեսը իջել էր ավտոբուսից չիմացա պատճառը որներ կանգնելու,բայց ես 5 րոպե կանգնեցի ու էտ ընթացքում 3 հատ ավտոբուս տեսա լիքը մարդկանցով գնացող,ու մեկնել հետ էր գալիս դատարկ.......
3. Քրիստինա14:17 - 27 May, 2013
վայյյ Աստված իմ ,, ինչ ցավալի է ..... ողբալի վիճակում է Հայաստանը
4. Հայ22:55 - 27 May, 2013
Մեր նախագահի և ներկա մյուս ղեկավար կոչվածների անունները պատմության մեջ սև տառերով է գրվելու; Դրանք էն վիճակն են ստեղծել, որ հայրենասիրություն բառն էլ է արդեն գունափոխվում; Եթե երկրի առաջին դեմքերը սուտն ու կեղծը հանգիստ ու հպարտ-հպարտ ասում են ու ասում են ամեն օր, մարդ անզորությունից անգամ մտածել ու դատել է դժվարանում; Բա էդ ընդդիմություն ասածները---դրանք էլ իսկական թազի թուլեք են; Քանի- քանի վերլուծաբաններ բացատրեցին, որ բոլորը մանդատները վայր դնեն, որ իրենց ամբիցիաներից վեր կանգնեն, միասնական թեկնածու ունենան, դրանց մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս, ու և էս ողբերգական վիչակի և իշխողների ցինիկության համար հենց դրանք են մեղավոր;
5. Գագիկ22:59 - 27 May, 2013
Փորձում եմ ուղարկել մեկնաբանությունս բայց ինչ որ չի ստացվում չգիտեմ ինչից էր, երևի սաելա երկրից.
6. Abul23:08 - 27 May, 2013
erek im exbayrnele gnacel artagna ashxatanqi...inchi hamar????ashxatatexer chkan da hamar el mec cavalnerov artagaxta texi unenum ete stex karoxanayin orva aprust@ vastakeyn hima exbayrs koxqs klinerr patjar@ vorna kaseq???????????????????
7. nemesis23:29 - 27 May, 2013
եթե իմանաք թե որքան վոխպալի է լքել ետ երկիրը մենք հազար կիլոմետրերով հեռու ենք ձեզանիս,ձեր ցավը տանեմ միհատ որ հայկական բանենք տեսնում չտեսի նման վրա ենք տալիս երկու օր արաջ հինգ հայ տղամարդ երեխի պես լացում եին տուննեին հիշել երկիրը վոր արդեն իրենցը չի մեկը պատմես թե վոնցա երեխին գրկաց մահամերձ վազել հիվանդանոցից հիվանդանոց ու ճարը կտրած եկելա եստեղ ։Մետրոյում դուրսը խանութում մեր երեխեքը չեն թողնում խոսենք ամանչում են Հայերենից դե քննադատեք սրանից սարսափելի բան կա,որ երեխետ ամանչի են լեզվից որով իրան օրօրօցային են երգել բայց ճար չկա ետ չենք գա ետտեղ արդեն չենքել կարա մեռնենք ետտեղ կսատկենք կենդանու պես
8. Առամ07:40 - 28 May, 2013
inch anel, herik e khosink bedk e mi ban anel.
9. Tsovinar09:39 - 28 May, 2013
Կարծում եմ՝ ծանր պայմանները արդարացում չեն հայրենիքից հեռանալու համար: Մենք երբեք չէինք փոխի մեր ընտանիքը, ինչքան էլ այն ծանր իրավիճակում հայտնվեր: Իսկ հայրենիքը մեր ընտանիքն է:
10. Գագիկ11:19 - 28 May, 2013
Լարիսա ջան արդեն երկրորդ անգամ փորձում եմ մեկնաբանությունս ուղարկել բայց չի ստացվում, երևի տեքստս մեծա դրա համար: Խնդրում եմ իմ էլ փոստի վրա մի հատ նամակ ուղարկեք որ մեկնաբանություններս անձամբ ձեզ ուղարկեմ ու դուքել կվորոշեք կտեղադրեք թե ոչ: Նախապես շնորհակալություն
11. Դարդ-անելի12:18 - 28 May, 2013
Նախագահը տեր է իրեն քծնվողներին, հենց իրեն խաբողներին, իրենից բամբասողներին, իր դեմ գործողներին։ Ժողովուրդն անտեր է, անօգնական և անզոր, դրա համար էլ փրկությունը գտնում է արտագաղթի ճանապարհը բռնելու մեջ։ Ժողովուրդը պարտված է, Հայաստանը տանուլ տված...
12. Գայանե12:58 - 28 May, 2013
Գնացողները ... ,չեմ ուզում դատել ոչ մեկին,միայն կասեմ այսքաը`ունեմ չորս երեխա , ութ թոռ, շատ բարեկամներ...: Ամուսնուս հետ միասին աշխատում ենք օրը 16ժամ`ծառայող ենք, ղեկավար ենք,ստեղծագործում եմ, հասարակական գործիչ եմ , անասնապահ եմ , բանջարաբոստանաբույծ եմ ... : Ուրախ եմ որ տաս տարի անց արտերկրում բնակվող իմ եղբոր որդիները հակացան որ դրսում կյանքը այլասեռվսծ է և այնտեղ երեխա պահելը մեծացնելը հանցագործություն է ` երեխաներին և կանանց ուղարկել են հետ ,տուն... : Սխալից հետ կանգնելը երբեք ուշ չէ: Ապրելու ուժ գտեք Ձեր մեջ ժողովուրդ...:Քո տանից լավ տեղ չկա, մի եղեք թուլամորթ:
13. Արմինե13:56 - 28 May, 2013
Ես էլ այս երկրի զավակն եմ, այնքան մեծ ցավ եմ ապրում այս ամենն տեսնելով, սովորում եմ , բայց նաև մտածում-Բա որ այստեղից գնամ, իզուր է լինելու սովորածս, չեմ ուզում մեկ քայլ անգամ հեռանալ իմ տնից, տեղից, իմ հայրենիքից:Այստեղ այնքան պատմություն կա, ոնց կարող եմ թողնել ու հեռանալ...չէ, չեմ կարող..
14. Արսեն15:44 - 28 May, 2013
Արտագաղթողների մեծ մասը գնում են իներցիայով: Իրենց Ռուսաստանում արած գործերից ստեղ շատ-շատ կա, բայց իրանք նախընտրում են փախնել, ոչ թե երկիր կերտել: Ավելի լավ գործեր էլ կա, բայց դրա համար մասնագիտական գիտելիք ու հմտություններ են պետք, որոնք արտագաղթողների մեծ մասը չունեն: Էս պահին Հայաստանում ոչ թե աշխատատեղի խնդիր կա, այլ աշխատողի` որակավորված աշխատողի: Սա ասում եմ, որպես արդեն մի քանի ամիս միջին մասնագիտական կրթությամբ աշխատող փնտրող, բայց այդպես էլ դեռ չգտնող անձնավորություն:
15. Vahan16:33 - 28 May, 2013
Mard cnvum e vor inren hasanelik "mi kjanke" apri hnaravorin chap azat u ardar . Nerka Hayastanum anardarutjune chap u sahman chuni. Gorcazrkutjune ahavor tokos e kazmum. Dra hamar el gnum en. Toxek populistakan kochere. Ete lav pajmanner linein voch mekn el cher gna. Isk mnal pajkareu hamar mardik el uz chunen - mi kjanke herik chi.
16. Անի17:25 - 28 May, 2013
Օրվա խորհրդից ելնելով եմ գրում, երեկ Հայաստանը լքեց մի ընտանիք` ամուսիններ, ովքեր հայ ֆիդայիններ էին, մարտնչել էին 90-ականներին, պայքարել այսօրվա համար, որ տոնենք մեր հաղթանակները: Նրանք լքեցին Վանաձորը որպեսզի իրենց օրվա հացը վաստակեն Ռուսաստանի Սիբիրում: Ի դեպ նրանց ընտանիքը բաղկացած էր 9 անձից ու այսօր նրանց դուռը փակ է:
17. Գոհար Արշակյան17:48 - 28 May, 2013
Որովհետև եկվորները, թալանչիներն ու վայրագները մեր ազգից են......Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ`վերջին 20 տարում ՀՀ բռնազավթած ղարաբաղցիները մի անգամից ազգադավ 2 հարց են լուծում` դատարկում են ԼՂՀ և Հայաստանը: Գալիս են Հայաստան, գրավում բոլոր աշխատատեղերը, անգամ վարձով են ապրում, իսկ Հայաստանի բնակիչը ստիպված գոյության միջոց է փնտրում դրսերում...
18. Գագիկ18:08 - 28 May, 2013
Արսեն ջան ես տեխնիկական մարդ չեմ ու տվյալ դեպքում լավ չեմ հասկանում թե ինչ է նշանակում ԻՆԵՐՑԻԱ բայց դե ամբողջ բաննել հենց նրանումա որ խոսքը գնում է այստեղ հիմնականում այն խավի մասին որոնք որ չունեն այդ քո ասած միջին մասնագիտական կրդությունը բայց եդ մարդիկելեն չէ հարկավոր մեր երկրին ու իրենց համարել պետք է համապատասխան աշխատանք լինի որ հաց ունենան ուտելու մի կտոր որ չլքեն երկիրը: Ամբողջ Հայ ժողովուրդը հո չի կարող բարձրագույն կրդություն ունենա որ իրավունք ունենա Հայաստանում բնակվի ու հացի փող վաստակի չէ? Սա աբսուրդա: Չէ որ այդ նույն մարդիկ որոնք որ ոչ մի որակավորում չունեն գնում են այլ երկրներ և ոչ միայն աշխատանք են գտնում այլ այ հենց եդ ձեր ասած երկիր են կերտում ու ծաղկեցնում: Ես ութերորդ դասարանի կրդություն ունեցող մարդ գիտեմ որ թքել ու հեռացելա էս անիրավ երկրից ու Ռուսաստանի քաղաքներից մեկում ենքան շնորհք ու հարգանքա ձեռք բերել, որ փողոցներից մեկը անվանակոչելա տվել ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՂՈՑ: Հիմա որ եդ մարդուն եստեղ ընտանիք պահելու հնարավորություն ունենար կգնար? Արսեն ջան մի երկու ամսիցել եսեմ պատրաստվում լքել Հայրենիքս ու էլի նույն պատճառով, գոնե նշեիր ինչ միջին մասնագիտական կրդության մասինա խոսք գնում, կարողա ես կարողանամ եդ գործը անեմ որ չհելնեմ գնամ հինգ հօգանոց ընտանիքովս, քանի որ չնայած շատ անդուր մարդկանց ու թերությունների ես Երևանը շատեմ սիրում:
19. Գագիկ18:17 - 28 May, 2013
Ժողովուրդ ջան սա իսկական ողբերգությունա, վերջնա արդեն: 15 տարի արտասահմաններում ենք եղել ընտանիքով, երեք երեխաներով: Շնորհալի երեխաներ ունեմ: Երեխաներս արդեն Հայերենել չեին խոսում կարգին ու կարոտը տանջումեր, էշ-էշ հելանք եկանք, հետել չնայեցինք տարիներով մեր արած դրածին ու չափսոսացինք ինչ որ բաժանեցինք սրան նրան, ասինք ինչ լինելու է թող մեր հողի վրա լինի: Հինգ տարիյա արդեն “Հայրենիքում” ենք, ետպեսել չկարողացանք մի գործ գտնենք որ գոյություններս ամենամինիմումով պահենք: 25 Տարի վարձով ապրելուց հետո վերջապես մի կերպ տուն առանք ու դեռ մի տարին չի լրացել, բայց որոշելենք դուրս գնալ նորից այլևս հետ չվերադառնալու ակնկալիքով ու ամբողջովին հիասթափված: Որոշել ենք դռները փակել ու գնալ ու դե ինչ լինելու է թող լինի, հերնել անիծած: Տուննել չենք վաճառում որ հանկարծ Տատուս անեցքի տակ չնկնենք, քանի որ
20. Գագիկ18:18 - 28 May, 2013
Ժողովուրդ ջան սա իսկական ողբերգությունա, վերջնա արդեն: 15 տարի արտասահմաններում ենք եղել ընտանիքով, երեք երեխաներով: Շնորհալի երեխաներ ունեմ: Երեխաներս արդեն Հայերենել չեին խոսում կարգին ու կարոտը տանջումեր, էշ-էշ հելանք եկանք, հետել չնայեցինք տարիներով մեր արած դրածին ու չափսոսացինք ինչ որ բաժանեցինք սրան նրան, ասինք ինչ լինելու է թող մեր հողի վրա լինի: Հինգ տարիյա արդեն “Հայրենիքում” ենք, ետպեսել չկարողացանք մի գործ գտնենք որ գոյություններս ամենամինիմումով պահենք: 25 Տարի վարձով ապրելուց հետո վերջապես մի կերպ տուն առանք ու դեռ մի տարին չի լրացել, բայց որոշելենք դուրս գնալ նորից այլևս հետ չվերադառնալու ակնկալիքով ու ամբողջովին հիասթափված: Որոշել ենք դռները փակել ու գնալ ու դե ինչ լինելու է թող լինի, հերնել անիծած: Տուննել չենք վաճառում որ հանկարծ Տատուս անեցքի տակ չնկնենք, քանի որ երեք գնորդներից մեկն է Հայ մյուսները Պարսիկ ու Թուրք են:
21. Գագիկ18:19 - 28 May, 2013
Պաշարներով հարուստ այս երկրում ոչ մի անտուն ու սոված մարդ չպետք է հանդիպեր մեզ նույնիսկ խոշորացույցով փնտրելու դեպքում, բայց արի ու տես որ ժողովրդի մեծ մասը պարտքերի տակ ճկռած սովամահա լինում, ում հետ խոսումես մենակ նեգատիվ բաներիցա խոսում, փողոցով քայլումես հազարից մեկնա որ ժպիտ կա դեմքին: Զահելները չեն ամուսնանում որովհետև լավ գիտեն որ չեն կարողանալու հացի փող վաստակել: Աբսուրդ վիճակա: Մենակ Քաջարանի պղնձամոլեբդինային կոմբինատի հանքերի եկամուտով կարելի էր այս մի բուռ երկիրը պահել ենպես որ բոլորս ծփայինք հարստության մեջ ու տարեկան մի անգամ գնաինք մի կղզում հանգստանալու մարդավայել ձևով, այլ ոչ թե պարտքերով ու բանկերից վերցրած վարկերով գնաինք Քոբուլետի ու մի քանի հատելլ նկարվեինք հեռախոսներով ու սրան նրան ցույց տաինք: Հազարավոր տոննաներով հումքերը որ արտասահման են ուղարկվում միայն պղնձի թղթաբանության տակ, պարունակում են տասնյակ այլ հարյուրավոր անգամներ թանկարժեք նյութեր որոնց մասին ոչ մի տեղ չի էլ նշվում ու “ենտեղ” արդեն վերամշակվում ու “փայեր” են բաժանվում մի քանի հոգու մեջ ու դրսի բանկերում ապահով պահվում եդ գումարները:
22. Գագիկ18:24 - 28 May, 2013
ՄԱՍ-2 Ես մենակ մի բան չեմ հասկանում թե ոնց մարդ կարա “վայելի” եթե իրա աչքի առաջ մի ամբողջ ազգ շան պես տառապումա ու անիծում “ջիպերով տղերքին”: Աշխատատեղեր բացեին մենքել էլի իրանց համար աշխատեեինք ու հացի փող առնեինք ու գոնե մի հատ փդած ժիգուլի քշեինք որ իրանցել գիշեր ցերեկ օրհնեինքելի, нюжели եդքան դժվարա հասկանալ սա չեմ հասկանում: Եսքան անեծքների փոխարեն օրհնանքներ կստանային: Սինգապուրի ու Դուբայի նման տեղերը 30 տարվա մեջ ոնցեն ծաղկացրել ու ապրուստի համար բոլոր ժամանակակից պայմանները ստեղծել իրենց քաղաքացիների համար, ոնց մեք հարյուրամյակներ շարունակ էս մի բուռ ժողովրդի համար են ամենամինիմալ պայմանները չենք կարողանում ստեղծել չեմ հասկանում? Երբ որ տեսնում ես հարևանդ սովից մեռնումա ու պարտքերի տակ ճկռածա, դու ոնց կարաս վայելես քո ցոփությունը?
23. Գագիկ18:25 - 28 May, 2013
Էս իչ գելի ջիգյարեն կերել ես մարդիկ, ես ինչ մոր կաթեն խմել որ կարողանումեն աչքները փակել ու անցնել կողքներովս, տո ինչ կողքերով, մեկ մեկ կարմիր լույսի տակ կանգնելու փոխարեն երբ որ մի տարեց կին հազիվ ոտքերը քարշ տալով անցնումա իրա համար սպասած կանաչ լույսին, սրանց նեռվերը չի դիմանում ու քշումեն ենքան մոտիկ որ խեղճերը սրտապատառեն լինում ու հետնել մի հատ сигнал են տալիս ու հայհոյում որ դանդաղա քայլում ու քիչա մնում վրայով անցնեն: Ագահությաննել պետք է որ մի ինչ որ սահմանագիծ ունենարելի իմ կարծիքով, բայց չէ կարծես թե եդ սահմանագիծը հորիզոնում չի երևում: Եսքան ժողովրդի, հատկապես Մայրերի ու կականց որոնք կարոտում են իրենց որդիներին ու ամուսիններին ու աչքները ջուր սպասում թե երբ հաջորդ անգամ մի երկու կոպեկ փող կուղարկեն որ մի հատ շոր առնեն, հաց առնեն, խանութի պարտքերը տան, ուսման վարձեր տան, ողբի ու անեցքների կարկուտի տակ ոնց կարելիյա “վայելել” ես չեմ հասկանում?
24. Գագիկ18:26 - 28 May, 2013
ՄԱՍ-3 Մենակ մեր երկրի պաշարները ճիշտ օգտագործելու դպքում մենք պետք է ենքան հարուստ լինեինք որ ամեն մի նոր ծնված Հայ մանուկ իրա անունով բանկում արդեն մի $100.000 մինիմում ունենար ու ողջ կյանքում անհոգ ապրեր: Էլ չեմ ասում արտասահմաններից ուղարկվող միլլիոնավոր դոլլարների լվացման ու անիմաստ ծախսելու մասին: Էլ չեմ ասում մեր տաղանդների մասին որ միլիարդներ կարողեին բերել մեր ժողովրդին եթե թև ու թիկունք լինեին, բայց չէ ինչ եք ասում, նրանք են ամենամինիմալ ապրուստի պայմանները չունեն նույնիսկ: Այո համաձայն եմ Կարեն Երիցյանի մեկնաբանության հետ, դե որ իրենք մեզ չեն թողնում մարդավայել ապրենք ու առնետներնել քչացելեն, սա արդեն կատաստրոֆիկ վիճակա ու դե մենքել եդքան աներես չենք, թողնենք գնանք գոնե իրանք “վայելեն” էս կազինոները, որոնց կողքով անցնելիս մարդու մարմինա սրսռում: Ինդիրա Գանդհին որ եկել էր Հայաստան, հետ գնալուց մի լրագրող հարցրել էր թե ինչ կարծիքի եք Հայերի մասին, ու գիտեք նա մի նախադասությամբ էր ընդամենը մեզ բնութագրել: Ընկերսա պատմել ինձ տարիներ առաջ, անձամբ չեմ կարդացել ու որքանով հիշումեմ այսպես էր բնութագրել: “Շատ ստեղծագործ և աշխատասեր մարդիկ են և ամեն ինչ կանեն որ ամեն գնով հասնեն իրենց ուզածին”:
25. Գագիկ18:29 - 28 May, 2013
ՄԱՍ-4 Համաձայն չեմ Գոգա Նահապետյանի հետ, մենք ոչ թե փախչում ենք, այլ ստիպված ու ճարներս կտրված աչքներս էլ թաց գնում մեր երկրից, որովհետև Հայը ուր էլ որ չգնա, բացի իր երկրից, իրա հացի փողը մի կերպ էլ լինի կվաստակի: Եդ պայքարելու համարելա փող պետք, սոված փորով էլ ինչ պայքարել ասում են “որտեղ հաց, ենտեղել կաց” բա ինչ անենք, հո ամեն անգամ երեխուդ չես կարող բացատրել որ “բալիկ ջան պապան կամ մաման պաղպաղակի փող չունեն, չես հասկանում այ բալիկ ջան”? Սա իսկական ցեղասպանությունա իմ կարծիքով… Մեկ մեկել էս տառապանքներից պոեմ գրելու մուսայա գալիս ու չեմել հասկանում թե ումա պետք, հավես ունեք կարդցեք ժողովուրդ, եթե չե անցեք առաջ… Ծովինարի հետել համաձայն չեմ, այդպես ասում ու խոսում են միայն նրանք որոնք որ դեռ հաց ունեն ուտելու ու արտասահմանից մի որևե բարեկամ դեռ փող է ուղարկում: Հենց որ դանակը հասնումա ոսկոռին էլ ինչ հայրենիք, ինչ բան? Երեխուդ ձեռը ինստիտուտ գնալու ավտոբուսի էլ չեմ ասում ուտելու փող չես կարողանում տաս, էլ ինչ Հայրենիքի մասին կարողա խոսք լինի հարգելիս?
26. Գագիկ18:31 - 28 May, 2013
ՄԱՍ-5 Ես տաղանդների եմ ճանաչում որոնք շատ հայրենասեր մարդիկ եին ու ասումեին ինչ էլ որ չլինի էստեղից տեղ չեմ գնա, կմնամ ու կմեռնեմ, բայց մեկի կնոջը վիրահատելը պատճառ եղավ, մյուսի “գործուղումա” ու գնացին անվերադարձ. Բա? Սենց բաներել կան… Գալիսա մի պահ որ ամեն ինչ արդեն էլ աչքիդ սևա երևում ու փուչ խոսքեր… Հենց էս մեկնաբանությունների կողքի նոխկալի հոդվածը կարդա ու ու դրա դեմքին նայի, տես թե ոնցա “մարդը” երեք միլիոն դրամից մի տարում յոթ միլիոն դոլար ստեղծել, էլ ինչի մասինա խոսքը? Սա դեռ են տվյալներն են որոնք որ հայտնի են, նրանք խոմ միամիտ չեն տենց որ բոլորը տեսանելի դարձնեն մեր լրագրողների համար? Գայանե ջան ձեզելեմ հասկանում շատ լավ ու գնահատում անչափ և ձեզ և ձեր արածը և ձեր մտածելակերպը: Բայց մի հարց տամ ձեզ հա եթե թույլ կտաք իհարկե? Բա են մարդիկ ինչ անեն կամ ոնց անեն եթե ձեր նման առողջ մարմին չունեն, բոստան չունեն աշխատանք չունեն և այլն? Ես ինքս 48 տարեկան մարդեմ, ԱՄՆ ում միաժամանակ երկու տարբեր խանութներում եմ աշխատել 14-16 ժամ որ կարողանամ ընտանիքս պահել բայց այդ աշխատանքը կար իսկ այստեղ չկա, ես պատրաստեմ նույն ու ավելի ծանր աշխատանքներ կատարել հանուն ընտանիքիս, ինձ կոգնես էս հարցում որ չգնամ? Ինչու պետք է ես տուն առնեմ ու չվայելեմ գօնե մի տարի ու թոցնեմ գնամ, կարողա մտախումես մենք քիչ հայրենասերենք կամ պակաս Հայ? Ամեն մարդ իրա դարդ ու ցավն ունի բոլորին բոստան չունեն որ բանջարեղեն աճեցնեն:
27. Գագիկ18:53 - 28 May, 2013
ՄՏԱԾՈՒՄ ԵՄ Մտածում եմ ու չեմ գտնում պատասխան, Իմ իսկ տանը ես չեմ գտնում ապաստան, Ողջ աշխարհից ակնկալում դատաստան, Բայց ինքներս ենք սարը դարձնում տափաստան: Ով է Հայը, ինչ է Հայը, չգիտեմ, Հազարավոր վանք ու մատուռ ինչիտ էր, Աշխարհով մեկ ենք սփռվել, ես գիտեմ, Առանց հավատք խաչքարերդ ինչիտ էր: Որ շատ ազգերից ենք գերվել հայտնի է, Թուրք ասկյարի սրով մորթվել, գաղտնիք չէ, Սակայն այսօր մեր սրով ենք մորթում մեզ, Մեր իսկ հողից արմատախիլ անում մեզ: Այսօր արդեն մեկ հիվանդին երկու բժիշկ է հասնում, Խանութներում ամեն ինչ են վաճառում, Մեր մայրերի արցունքը չի դադարում, Օտարներին նույնիսկ մեր խիղճն ենք ծախում: Պաշարներով լեցուն մի բուռ այս երկրում, Մեր քույրերը շեյխի ծոցում են քնում, Թուրքից հողեր ենք պահանջում պատմական, Ու չգիտենք թե որն է մեր ապագան: Ամեն Հայի այսօր մի վանք է հասնում, Իսկ տատերը մոմի փող են աղերսում, Հարևանս արդեն սովից է մեռնում, Քահանան էլ ճոխ պալատ է կառուցում: Թուրքը, գիտեմ շատ հայերի է մորթել, Ով խելք ուներ, կրոնափոխ է եղել, Իր սեփական տանից հանվել, արտաքսվել, Սակայն մենք էլ թուրքից հետ չենք մնացել: Այդքան վանքեր կառուցելու փոխարեն, Գուցե որբերիդ կերակրես Տեր Զավեն, Թանկարժեք խաչեր ձուլելու փոխարեն, Զավակներիդ մի թող գնան ու կորեն: Արևմուտքում թուրքն է քանդում վանքերը, Արևելքում դատարկվում են տները, Օտարներն են նստում նրանց տեղերը, Իսկ նամազը փոխարինում Հայր Մերը: Չեմ հասկանում ինչպես դուք ելք չեք գտնում, Փակ դռների հետևում ինչ եք անում, Քրիստոնյա Հայն արդեն ձեռքից է գնում, Իսկ դուք թիկնած պոռտապարով հիանում:
28. Գագիկ18:54 - 28 May, 2013
Մոռացել ենք և ուրացել ամեն բան, Հայի կյանքը դարձրել ենք մի դաժան բան, Գիտնականը դարձել է մի մուրացկան, Փողից բացի առժեք չունի ոչ մի բան: Բողոքում ենք ու դժգոհում վեր ու վար, Պահանջում ենք ու տրտնջում անդադար, Վաճառում ենք ու վաճառվում դարեդար, Չի մնացել արդեն ոչ մի բարերար: Մեր չունեցած Մասիսն էլ է աճուրդում, Իսկ Հայ մայրը, կաթի փող էլ չի գտնում, Մի այլ երկրում է նա իր բախտը փնտրում, Նույն խոտի համն, այնտեղ համեղ է թվում: Այսօր արդեն կարծես ինձ պարզ է դառնում, Թե Հայն ինչու այդքան վանքեր է “շինում”, Բազում գործած իր մեղքերն է նա քավում, Ավաղ Աստված նրան երբեք չի ներում: Աղոթքները մինչև երկինք չի հասնում, Ու մեր առաջ ոչ մի դուռ էլ չի բացվում, Հայաստանը գերեզման է հիշեցնում, Գերեզմանն էլ, թանգարանի վերածվում: Իմաստուն ու աշխարհակալ, միշտ նույն բանն են քարոզում, Դատարկ եկել, դատարկ կերթանք դեպի տուն, Գերեզմանիդ քարի թվերի միջում, Գիծն է միայն որ քո մասին է խոսում: Թե արել ես դու բարություն, գիծդ ոսկուց կձուլվի, Թե արել է նա չարություն, ոչ ոք չի էլ նկատի, Մի բուռ Հայ ենք բայց մատների արանքում, Քարն է նույնիսկ արագորեն դուրս հոսում: Զավակներդ ազգի հզոր հեռանում, Այլ ազգերի դրոշներն են զարդարում, Հետո երբ քաջ, անպարտելի են դառնում, Ազգանուններն են լոկ մնում, իրենց Հայ չեն համարում: Հազարավոր շորեր փոխում ու անցնում, Բազում կյանքի ձևեր ենք մենք որդեգրում, Ամեն ձևի մեջ միշտ մեզ ենք որոնում, Բայց այդ “ԵՍ” ը հենց մեր ներսում է ապրում: Շքեղության, հարստության մոլուցքից, Կուրացել ենք ու չենք տեսնում էլ ոչինչ, Հույս ենք տալիս ինքներս մեզ որ կունենանք գոնե քիչ, Բայց չէ սպասիր, դու պետք է տաս դեռ մի քիչ…. Գագիկ Բունիաթյան Երևան 28/01/2013 թ.
29. Գեղամ19:40 - 28 May, 2013
Արսեն հո Գալուստի բարեկամներից չես ? )))) Ցավալի է բայց մարդիկ լքում են երկիրը ,այստեղ ապագա չտեսնելով իրենց և իրենց երեխաների համար,Եթե ամեն մի չինովնիկ իր հայտարարագրում նշում է որ ունի 6-7 միլ.դոլար,իսկ մեկ տարի առաջ այդ նույն մարդիկ ունեին hajta8a8ag8wv 1-2 միլ դրամ ապա պարզ է դառնում որ սա շարունակական բնույթ է կրելու,իսկ երբ կհասնի ժողովրդին առկա գներին համարժեք աշխատավարձ տալու պահը աստված գիտի.
30. Գագիկ23:11 - 28 May, 2013
Այ ապրեսե Գեղամ Զան, լռիվ սրտիցսես խոսում, թող մի երկու ամիս եդ տաք տաք խոսացողների բարեկամները արերկրներից moneygram ով դոլլար ու եվրոներ չուղարկեն տեսնեմ էլի հայրենիք հայրենիք կխաղան? Երկու գյուտի հեղինակեմ, մեկը Հրյաները խաբեցին ու թռան մըուսնել կամ արտերկրում կգրանցեմ մի երկու կոպեկ երեխաներիս համար փող ձեռք բերեմ, կամել հետս գերեզման կտանեմ,գիշեր ցերեկ պատրաստեմ ծանր աշխատեմ բայց գօնե 250, 000 դրամ փող վաստակեմ, դե այ ձեր հայրենասեր ջանին մեռնեմ օգնեք ինձ համար մի գործ գտեք որ ես չգնամ: Լուսանկարիչ եմ, ազատ գրում կարդում եմ չորս լեզուներով, Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն և Բենգալերեն: համակարգչից օգտվում եմ շատ ազատ ու մի քանի լավ ու կարևոր ծրագրերի եմ տիրապետում, դեռ մնում մնում մեկ մեկել գիրք եմ գրում ու բանաստեղծություններ: Դե մի հատ գործ տվեք ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ եսել երկու հերթափոխով աշխատեմ ու տանս դռները չփակեմ ու երեխաներիս ուսումը կիսատ թողնեմ ու գնամ: Հավատացնում եմ որ ընտանիքիս ոչ մի անդամ գոհ չի իմ ես բռնած ճանապարհից բայց ասումեն պապ մեխկներս գալիսես ավելի լավա գնանք: Փառք Աստծո երեխերքս 4-5 երկիրեն ման եկել ու չտես չեն որ հելնեն ու վազեն, ընդհակառակը, եստեղ ընկեր ու ընկերուհիներեն թողնելու գնան ու շատ տխուր նոտայի տակեն բաժանվելու, բայց ինչ արած, կասեք ինձ? Գիտեք մի բանել ավելացնեմ վերջում լավ է ասված, ՄԻ ԴԱՏԻՐ ՈՐ ՉԴԱՏՎԵՍ ԵՎ ՄԻ ԱՐԱ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԱՅՆ ԻՆՉ ՉԵՅԻՐ ՑԱՆԿԱՆԱ ՈՐ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԱՆԵԻՆ ՔԵԶ Շնորհակալություն կարդացողներին...
31. Նարեկ23:48 - 28 May, 2013
Արսեն, որ մի օր դու էլ քո բիզնեսը փորձես դնել ու հանկարծ այս երկրի պայմաններում շենածնես, հավատա ինձ իսկույն իներցիոն արտագաղթելու էներգիան կանցնի իր սահմանները, 2 միլիոն մարդու համար հավասար ու շեն պայմաններ ստեղծելը ամիսների խնդիր է, թե չէ վարչապետի Էվոլյուցիա, զարգացման , սուտ ու անտրամաբանական պետական կառավարման տգետ բաներ են: Ժողովուրդն էլ չի սիրում, որ իրեն էշի տեղ են դնում, գնում է...
32. Գևորգ09:12 - 29 May, 2013
Վերջերս կարդացի թոխմախի Մհերի կարծիքը արտագաղթի վերաբերյալ...վերջինս գտնում է որ մեր ժողովրդի զգալի մասը սիրում է ՆՅՈՔԱՐՈՒԹՅՈՒՆ անել արտերկրում...Հասել ենք նրան որ կիսագրագետ և ,,,,,,,,,,,,,մարդը արդեն ազգային է խոսում...Երևի չի էլ գիտակցում որ արտագաղթողները իրեն և իրեն նմանվողներից են լքում երկիրը..Ցավալի է որ երկիրը թողնում են պպզողների հույսին
33. hasmik10:42 - 29 May, 2013
Hajastanny darzel e mi qani hogu erkir, voronq koxoptum en erkiry inqnamorac, harestanum, qajqajelov erkiry, mer hamar Hajastany vorpes hajreniq dadarum e gojutjun unenaluc, vorovhetev mardu iravunqnery gojutjun chuni, isk mardu ieavunqnery geraka en petutjan mej, ajs bolory haziv te haskana mer naxagahy
34. Arthur12:17 - 29 May, 2013
Armenia has same birth rate per woman, as Estonia. If there are only 1000000 people living in Estonia, the population of Armenia should be even less as we are circled by hostile neighbors. So unless the Armenians living overseas take some drastic action to correct the situation in armenia, the population of Armenia will be less than 1000000 in 3 to 5 years. Then we will lose our independence as our neighbors are waiting just for that. Unfortunately, it is not in the interests of the current government of Armenia to stop the emigration. The mostly unstaisfied people leave and their votes are used. Two rabbits with one bullet.
35. Գագիկ13:58 - 29 May, 2013
Arthur Jan I am not sure if you read Armenian or no since your comments was in English but in any case I have decided to comment to your comments and hope you wouldn’t mind. Quantity is not that important , usually quality is the most important thing in live. I am sure you have heard a great saying which states “Մենք քիչ ենք, բայց մեզ Հաը են ասում” But this corrupted government and so called oligarchs they have a new saying now days, which is “Դուք քիչ էք , բայց սաելա ձեզ շատ”… I personally think that we are already loser’s and we have lost everything what to speck of independence. We have already sold practically specking EVERYTHING to our enemies and its far too late to do something which can change this horrible and scary situation. When train has gone it doesn’t matter if you are late for 5 minutes or 5 hours, its gone and that’s it. If you have time you can please read the following article and make your on conclusions. This is called genocide without any war what so ever. All Armenian will leave the country and naturally all the Muslims will come and purchase their homes and lands and peacefully do what is in their minds without any weapon or blood. Money talks and they have lots of money and we, Armenians in great needs of money and so naturally we will sale willingly EVERYTHING to them and they will be the winners in this dirty game... This is a well planed by them and our internal enemies.
36. Գագիկ14:00 - 29 May, 2013
Arthur jan please pay attention to this article, this is the end. http://hetq.am/arm/news/26863/mexrecineri-bac-namaky-nakhagahin-mi-irakanacreq-mexrin-aranc-mexrecu-qaxaqakanutyuny.html
37. shat txura16:28 - 29 May, 2013
u shater@ erevi verji angam ktesnen iranc harazatnerin, mek mek enqan ush enq tesnum mi 10 tari ancac vor tesnelis haziv enq chanachum... erani nran ov debila
38. Գագիկ17:58 - 29 May, 2013
Այո հարազատ իմ, սա ոչ թե տխուրա, այլ սարսափելի ու դաժան մի երևույթ: Պատկերացնում եք դեռ մի տարիյա որ գեղեցիկ այգի եմ մշակել, աշխարհի տարբեր վայրերից էկզոտիկ բույսեր բերել ու աճեցրել որոնք դեռ նոր նոր դալար շիվերեն տվել իմ բալիկների նման, ու ես հիմա պետք է դռներս փակեմ ու թքեմ հեռանամ էս խայտառակ երկրից, սա երկիր չի այլ տնազ: 25 տարի երազում էինք, որ մեր Հայրենիքում մի փոքրիկ տուն ունենայինք, մեր ձեռքերով բանջարեղեն աճեցնեինք, խնամեյինք, մեր ընկերների ու հարազատների հետ նստեյինք մի ծառի տակ ու մի պառատ լավաշ ուտեյինք, ուրախանայինք, հիմա Աստված մեր ուզածիցել մի բանել ավել տուն ու հողա տվել, բայց բառիս բուն իմաստով չենք կարողանում վայելել ու օր ենք հաշվում ու տխրում, որ հեսա կոմունալ վճարումների օրնա գալու ու գազի, լույսի ու հոսանքի մարդիկ մեր դուռն են ծեծելու ու հարցնեն “բա երբ եք մտադիր ձեր վճարումները անել”? Ծառերնել կչորանան, բույսերնել ու դժբախտաբար մեր հույսերնել:
39. DAVIT18:03 - 29 May, 2013
yes Moskvayum em, mi yerku amsic andznagir em stanalu, @ntrutyunneri jamanak Hayastanum em yexel, vergnakanapes voroshecink hrajarvenk mer bajin Hayastanic, arden sirts xarnum a es sut kaxakanutyunic, serjik sashik u mnacac@(dranc anun@ pokratatarerov piti grvi misht) mer bajin@ tox dzer bkin kangni
40. Գագիկ18:06 - 29 May, 2013
Ու ամբողջ ցավը նրանումնա որ ես աշխատող մարդեմելի կյանքում մի րոպե պարապ չեմ կարող մնալ, սիրտս ուղղակի կպայթի որ պարապ մնամ հանկարծ: Ախպեր գործ տվեք ու հարմար 5 հոգանոց ընտանիքի հոգսեր հոգալու համար համապատասխան ԱՄԵՆԱՄԻՆԻՄՈՒՄ աշխատավարձ, եսել ձեզ ծառայեմ ու չգնամ ընգնեմ չոլերը: Եկեղեցիներ են կառուցում մի գլուխ որոնք սնկի պես աճում են արդեն, գործատեղեր բացեք որ մարդիկ չլքեն երկիրնե: Ռասիայի դիմացը բերին մի հսկա եկեղեցի կառուցեցին ու միլլիոններ ծախսեցին, հիմա էլ հանցա սա քիչ էր մի հատել $100.000 դոլլարանոց զուգարանեն տեղադրել, այյյյյյ քեեզզզզզզզ բաաաաաաաննննննն: Զիվանին որ կենդանի լիներ ձեռքերով երևի գլխին կխփեր ու կասեր “ԽԵԼՔԻՆ ԱՇԵՑԵՔ” Դե հենա մի 500 մետր վերև մեր գեղեցիկ Սուրբ Սարգիսը վեհ կանգնածերելի ով էլ որ ուզում էր աղոթք անել, ինձ թվումա չէր ալարի հաստատ ու մի քիչ կքայլեր, էլ ինչ կարիք կար դաել կառուցել ու լիքը թերություններով իմիջիայլոց ասեմ: Դե Աբովյան փողոցի վրայի “ՆՈՐ” ի մասինել էլ չխոսենք: Մի հատ որբանոց կառուցեիք, Աստվածաշունչ տպեյիք ու անվճար սաղ Հայությանը բաժանեյիք, հին պատմական եկեղեցիները վերանորոգեյիք, խեղճ ու կրակ երկրաշարժից տուժածներին որ մինչև օրս տուն տեղ չունեն, նրանց գոնե վագոններով ապահովեյիք, կամ ուրիշ քիչ ծակ ու ծուկեր ունեինք փակելու, դրանք փակեյիք: Հիմայել Զիվանու փոխարեն ես եմ ասում “ՍՐԱՆՑ ԽԵԼՔԵՐԻՆ ԱՇԵՑԵՔ” Հայրենասիրությունից են խոսում…
41. Գագիկ18:08 - 29 May, 2013
Սարքելը հեշտաե, պահպանելնա դժվար, ինչպես որ երեխա ունենալը ընդամենը մի հարաբերությունա պահանջում, բայց այդ երեխային պահել, դաստիրակել ու մեծացնելնա բարդ, ու շատ բարդ: Հիմա այ “ԽԵԼՈՔՆԵՐ” որ մեր են դարավոր վանքերը քանդվում ու աղետալի վիճակումեն գտնվում, ավելի ճիշտ չէր լինի սկզբում գոնե դրանք վերականգնվեյին ու նորոգվեյին, էլի լավ փող լվանալու տեղերելի, բայց դե գոնե մարդկանց բերանները կփակեյիք, թե չէ բերելեք կոխում մարդու աչքի բիբը ու ջղայնացնում: Մեկա գնալուեմ ասեմ սիրտս հովանա նոր գնամ, հուսովեմ որ գոնե մեկը ինձ ճիշտ կհասկանա: Խնդրեմ, կարդացեք… http://www.azatutyun.am/content/article/24998982.html Ու էլի սրա նման հազարավոր աբսուրդ բաներեն կատարվում Արվեստագետ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴ ընկեր ունեմ, մի տարիյա տուն եմ առել չի եկել շնորհավորի ու ամեն անգամ հեռախոսով խոսելիս կամ հանդիպելիս գլուխը կախումա ու ասումա խնդրում եմ ներող եղեք դատարկ ձեռքով հո չեմ գա, հնարավորությունել չկա: Ամուսիններով տաղանդներ են, քայլող հանրագիտարաններ ու էս սրիկա երկրինել անչափ պիտանի մարդիկ ու երկուսն իրար հետ 80,000 դրամ փող են ստանում, բա սա մարդկությունա? Մենակ մի լույսեն միացնում ենել երբ որ հյուրերեն գալիս, սառնարանը միացնելը վաղուց դարձելա “ցոփություն” իրենք ուղակի իրենց թույլ չեն տա այդպիսի շռայլություն: Դե հիմա իմ շատ սիրելի հայրենասերներ ու “երկիր” կերտողներ ջան ասեք էս մարդիկ ոնց անեն? Էս էլ ձեզ շաբաշ մի հատել որ սա լսեք լռիվ կնգնի տեղը… http://www.armradio.am/hy/2013/05/29/արտագաղթի-վանող-եւ-ձգող-գործոնները-մի/
42. Nahapet20:48 - 29 May, 2013
Սերժիկի կողմից բաժանած մեդալակիրների մեջ պարզվեց որ ՀՀ -ում միայն մեկ մտավորական ունենք՝ արձակագիր խեչումյանը, որը մտահոգված է արտագաղթով, ցավում եմ
43. Վարազ Սյունի (Ամստերդամ)20:50 - 29 May, 2013
ԲՈԼՈՐԸ թրաֆիկինգի զոհեր են: Ֆեոդական ռուսաստանում ճորտատիրության են գնում` ԽԱԲՎԱԾ գեղեցիկ խոստումներով: ՀԳ. Ես հենց այսօր փորձել եմ զանգել Ռուսաստանում Հայկական հյուպատոսարան,որպեսզի փորձեմ/փորձեն օգնել ևս մի ռուսաստան «աշխատանքի» գնացածի. մարդը անփող մնացել է օդում ու հետ գնալու տոմսի փող էլ չունի: Human trafficking mafia.
44. Գագիկ22:01 - 29 May, 2013
Հարազատներ ջան, սա դեռ հարցերից ամենաաննշաններն ենք մենք քննարկում, եթե խորանանք էս թեմայի մեջ ենքաաաաան սարսափելի բաներ են կատարվում, որ մեր ողջ մնացած կյանքի ընդացքում քննարկենք չենք ավարտի: Էսօր արդեն Գավառում էպիդեմյայա, տղամարդկանց մեծամասնությունը իրենց կանանց թողնում ու գնում են արտագնա աշխատանքի, ծնելիության մասին դե խոսք անգամ բնականաբար չի կարող լինել, կանայք իրենց կարիքները հոգալու ուղակի ձև չունեն, դե կեսուր կեսրար, երեխաներ, հարևաններ և այլն, իսկ ամուսիններն էլ խո ազատ թռչուններ են ռուս աղջիկների մեջ: Հետեվանքն էլ էնա որ ծանր աշխատանքից հետո գնում են իրենց կայֆերով ու հետոել վարակվում ու արձակուրդ եկած ժամանակ իրենց կանանց վարակում ամենատարբեր վեներական հիվանդություններով: Ու քանի քանի բաժանումներ ու ընտանիքների քայքայումներ են առաջ գալիս էս լույսի տակ, դաել մենակ Աստծունա հայտնի: Բա սա հեչ, քանիսնել գնում ու անհայտ կորում են ու էլ ընտանիքի հետ ոչ մի կապ չեն պահում ու հարազատները չգիտեն կենդանիյա թե մեռած: Բայց սովորաբար մի որոշ ժամանակ հետո մի ինչ որ տեղից լուրա հասնում տեղ, որ ամուսնացելա մի ռուս կնոջ հետ, նոր ընտանիք, նոր երեխաներ, նոր միջավայր և այլն և այլն: Էսել եսպեսսսս…. Լինում են նաև դեպքեր որ գործը չի կպնում, չեն կարողանում փող ուղարկել ու ամոթից թաքնվում են ու ձեն ձուն չեն հանում: Բա ինչքանել սպանություններ են տեղի ունենում, փողի համար հայը հայինա սպանում, քանի քանի դիակներ են բերում ու քանիսնել հնարավորություն չլինելու պատճառով հենց Ռուսաստանումել թաղումեն:
45. Նարեկ22:09 - 29 May, 2013
Դավիթ ջան էն բկին կանգնին դուրս էկավ, էլի մի բան կավելացնեի, բայց ամոթ է չմտածեն Հայաստանը մենակ պպզողների ձեռքում է, թե չէ էն մնացած հույսն էլ կգնա ու պրծ, չնայած վերջը ոնց որ սա է, եկել է վրեքս խաբար չկա, կամ էլ արդեն մեռել ենք ու մեզանից գողտու ապրում ենք:
46. nahapet22:17 - 29 May, 2013
կներեք, արձակագիր Լևոն Խեչումյան
47. Vahagn20:51 - 30 May, 2013
բա ես ինչ ասեմ այ ժողովուրդ բոլոր ընկերներս գնացել են մնացել եմ մենակ ու հենց էսոր իմ ամենամտերիմ ընկերոջը ճանապարհելու եմ Ռուսաստան կործանվումա էս երկիրը
48. Գագիկ00:32 - 31 May, 2013
Վահագն ջան այո դու քո հարցը պետք է ուղղես բոլոր մեր "հայրենիք" կերտողներին ու "հայրենասերներին, բայց միևնույննա պատասխանի մի սպասի որովհետև եդ մարդիկ կամ սենտիմենտալներ են կամել դեռ արտերկրներիցմի որևե հարազատ փողա ուղարկում ամիս ամիս ու եստեղ մի քիչ իրենց լավեն զգում: Այ օրինակ կարողես դիմել էս հոդվածի տակ մեկնաբանություններ գրող մեր "հայրենասերներին, երգիր կերտողներին ու միջին մասնագիտական կրդություն ունեցող աշխատող փնտրողներին, բանջարեղեն աճեցնողներին" որոնք եդպեսել իմ գրածներին չարձագանքեցին: Երևի հենց անցավ արդեն գործնականի զգացին ու հասկացան թե բանն ինչումնա:
49. Սամվել09:31 - 31 May, 2013
15 տարի ՀՀԿ-ի քաղաքական կուրսը երկիրը բերեց ողբալի վիճակի բոլոր բնագավառներում,այդքանից հետո դեռ ասում են որ ՀՀԿ-ն դեռ ասելիք ու անելիք ունի,,,Դրսից նայողի համար մեր ազգի գիտակցությունը այնքան ցածր է որ չի գիտակցում թե ով է իրեն հասցրել այս վիճակին,որովհետև ընտրություններ ժամանակ բոլորս մեզ պատեպատ ենք խփում որ ՀՀԿ-ից բացի ոչ ոք չընտրվի,,,,< Ընտրում.> են հետո ի նշան բողոքի լքում Հայրենիքը
50. "zartnir lao ..."11:35 - 31 May, 2013
Ինչ ընտրության մասին է խոսքը, եթե բոլոր ընտրություններին "հաղթում Է" իշխանական կուսակցությունը: Անհասկանալի է, որ Հայաստանում Սպիտակ Գենոցիդ իրագործելուց հետո, նրանք (ՀՀԿ) շարունակում է "հաղթել": Բոլոր նորմալ երկրներում ընտրություններին հաղթում է օպոզիցիան:
51. Գագիկ12:56 - 31 May, 2013
Սամվել Զան եթե խոսքդ իմ մասին է երդվում եմ վոր 49 տարեկանեմ բայց կյանքումս դեռ ոչ մի անգամ ընտրությունների չեմ մասնակցել ու չեմել մասնակցելու որովհետև սրանցից ոչ մեկին ոչ հավատացելեմ ոչել կհավատամ:Ին-պես Միքաել Պողոսյանն է իր հայտնի "Երևան Բլըուզ" ֆիլմում ասում, "գողերին ու ավազակներին հանեցին մի ուրիշ գողերի ու ավազակների դրեցին դրանց տեղերում:
52. Արթուր15:26 - 31 May, 2013
Ու ինչքան հետաքրքիր մեկնաբանություններ կան մեր ղեկավարության հասցեին........... բայց չէ որ դուք ինքներտ եք ընտրել, կամ ձեր անտարբերության արդյունքում են նրանք հայտնվել ԱԺ-ում և կառավարությունում
53. Ավետյան17:28 - 31 May, 2013
Ես համոզվեցի, որ մարդկանց վիճակը ինչքան լավանում է էնքան բողոքավոր են դառնում.... հիշեք և համեմատեք 20 տարի առաջ ինչ էր մեր վիճակը, երբ ամբողջ երկիրը և 70 տարվա ընթացքում կառուցվածը հողին հավասարվեց: Ի՞նչ եիք ուզում, որ փոշիների միջից միանգամից դր՞ախտ կառուցվի: Էսօր երկիրը, գուցե դանդաղ, բայց կառուցվում է: Իսկ դու՛ք ի՞նչ եք ուզում , հեղափոխությու՞ն, նորից քանդել, ջարդել փշրե՞լ, հետո նորից բերել մի նոր ՝՝Լևոնի՛՛, 5 տարի հետո փոշմանենք, ու նորից ջարդենք .... ու այդպես շարունա՞կ: Խելքի եկե՛ք:
54. Gagik18:31 - 31 May, 2013
Ավետյան մենք խոսում ենք Հայաստանի մասին, քիչ հանրային հեռուստատեսություն նայի,,,Գրելուտ ոճը ծանոթ է,կարող է Ղարաբաղից ես
55. Նարեկ22:31 - 31 May, 2013
Նախ փոշիներ չեին, մի հատ փոշի կար դա աղետի գոտին էր, այո ուզում ենք մինագամից դառնար, ոնց, որ մի շարք նորմալ երկներ մի օրում, մի քանի ամսում, այնքան օրինակներ կբերեմ, որ գրագիտության պակասդ կլրանա, իսկ Լևոնը այստեղ կապ չունի ամեն վատ բան իր օրոք է սկսվել, ու խելքի դու արի Ավետյան, կամ էլ ինչու եմ ջղայնանում, մնա այս երկրում քո սիրելի կաշառակերների, օլիգարխ-անօրենների, անարդար դատարանների, ծեծողների ու սպանողների հետ, а востальном прекрасная маркиза, все хорошо, все хорошо.
56. Ավետյան00:14 - 1 June, 2013
Գագիկ - առաջինը՝ ես Արցախից չեմ, երկրորդն էլ կրև որը ոճը չէ այլ փաստը, որ Հայաստանում կյանքը բոլոր տեսակետներից արաջնթաց ունի համեմատտած 20 տարի առաջվա հետ (կաոող եմ բերել տասնյակ փաստեր): Իսկ Նարեկին հիշեցնեմ , որ 20 տարի առաջ փոշիացված էր Հայաստանի տնտեսությունը (դա փաստ է): Ոււ էլի մի բան, կաշառակերներից ու անարդարությունից փախնողը Ռուսաստաան չի գնում, էնտեղ ավելի վատ է էդ տեսակետից:
57. hasmik12:33 - 1 June, 2013
AVETJAN, Hajastany qo erkiry chi, vor karoxanas qoxes, qez ov ktoxni vor poxes, poxes vor chgrpen Hajastany, ba inchu en verartadrvum, pajqaroxy bantum e hajtnvum, datarani vchrov, erkarajamket, Hajastany mi qani xujani erkir e, nranq el tox mnan
58. Gagik14:35 - 1 June, 2013
Ավետյան 20 տարի առաջ պատերազմ էր,քո ասած տնտեսական աճը եթե քաղաքացին չի զգում իր ապրելակերպի վրա պետք է պատճառները ուրիշ տեղ փնտրել,,,Հալվա ասելով բերանդ չի քաղցրանա
59. Kara14:40 - 1 June, 2013
Ավետյանին եթե «մարդկանց վիճակ» ասելով նկատի ունեք ՀՀ-ում ապրող խիստ նեղ շրջանի պատկանող մարդկանց, ապա առարկություն չունեմ, իսկ ընդհանուր առմամբ վիճակը շաաաաաաաաաատ վատ է, ուսման վարձ չեն կարողանում վճարել, տարեկան , կամ թեկուզ 2-3 տարին 1 անգամ հանգստանալու իրավունք չունեն, քանի որ հնարավոր չէ էդ անտեր մնացած ֆինանսի պակասի համար, հետն էլ հույսն է պակասում, թե երբևիցե այս աշխատավարձով կարող են նորմալ սերունդ ապահովել, որը կսիրի ՀԱՅՐԵՆԻՔԸ: Ցավը սա է: Գալիս ենք ժողովրդական հին ասացվածքին՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»:
60. ruben10:10 - 2 June, 2013
Гражданину Аветяну нужно прописать очки и совесть, но чтобы получить это бесплатно надо ему вернутся домой
Leave a comment
Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Latest news

All news

Archive