Thursday, 20 September

Benefactor Halts Financing of Odzoun Renovations: Issues Still Remain



Moscow based businessman Movses Tzavaryan has stopped financing renovations at the 5-7th century Odzoun church in Armenia’s Lori Province.

Tzavaryan, who has pumped close to $780,000 into the renovation project over the past fifteen years, told Hetq that the important work to stabilize the edifice had been accomplished.

What remains to be resolved is the rainwater removal system.

“There is no project on the books for the water removal issue. Some want to address the issue by employing modern accessories. They can do so, but without me. Why haven’t the Italians restored the Coliseum? The church’s dome was collapsing so we rebuilt it,” Tzavaryan said.

Levik Ghoukasyan, president of LevGouk Ltd., the company that performed the renovations, knows about Tzavaryan’s plan to pull out and has sent a letter to the Hovhannes Imastaser Katoghikos Odznetsi Benevolent Foundation to find out whether renovations will continue.

Ghoukasyan has yet to hear back from them. The contractor claims he hasn’t been given any plans regarding work on the water removal issue.

Father Vrtanes Baghalyan, the Odzoun parish priest, told Hetq that the contractor wants to reconstruct the entrance archway that workers damaged and to correct a few faults here and there. Ghoukasyan also wants to remove construction equipment from the church courtyard.

“If he does, starting work anew next year will be harder,” Father Vrtanes noted.

In 2012, the Armenian Apostolic Church, the RA Ministry of Culture, and the Hovhannes Imastaser Foundation agreed to unite their forces to save Odzoun.

When this reporter contacted the Holy See of Etchmiadzin on the matter, I was told that the church would issue a statement sometime in the future.

Vanoush Shermazanyan, Director of the Imastaser Foundation, told Hetq that Tzavaryan had made known his intent to stop financing in August of last year.

“We explained that the church roof was still open and that it couldn’t remain so. The benefactor refused to pay for this and an additional 50 million AMD to reinforce the walls. He said he didn’t have the money,” Shermazanyan said.

Shermazanyan added that other benefactors are reluctant to finance the remainder of the project because, whatever they donate, Tzavaryan will get all the credit.

Father Vrtanes says that the remaining 50 million AMD of the initial 320 million Tzavaryan donation isn’t enough to finish the work initially planned for Odzoun.

In the meantime, Shermazanyan has written to the culture minister for financial assistance to keep the work going until major donations are located.

Father Vrtanes believes it’s more a question of will than money.

  

Home page



Comments (41)
1. Տեր Վրթանես15:18 - 10 April, 2015
Հուսով եմ, որ Աստծո ողորմածությամբ Օձունի հիասքանչ տաճարի վերականգնման գործն անավարտ չի մնա: Մշակույթի նախարարությունը 2010-ին՝ մինչ հարգարժան բարերարի կողմից անվան հիմնադրամի հիմնումը, շուրջ 20 միլիոն դրամի հատկացում էր կատարել Օձունի վերականգնման Նախագծի, նախահաշվի և լաբորատոր փորձաքննության համար և պատրաստ էր ամբողջ վերականգնումը ֆինանսավորել: Կարծում եմ, որ Մշակույթի նախարարարությունն իր առաքելությանը հավատարիմ կշարունակի և ավարտին կհասցնի Օձունի եկեղեցու վերականգնման ազգանվեր գործը: Շնորհակալ եմ Լարիսա Փարեմուզյանից և խմբագրությունից Օձունի եկեղեցու վերականգնման ընթացքը լուսաբանելու համար:
2. Ասյա16:24 - 10 April, 2015
Փաստորեն կիսատ մնաց?
3. Արա Ավետիսյան17:02 - 10 April, 2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը և Մշակույթի նախարարարությունը պետք է հետևողական լինեն աշխատանքների ավարտին:Բացի այդ կարելի է անցկացնել շինարարական և հաշվապահական աուդիտ ,փողերը լվանալով չեն կարող ավարտվել մենք լավ հասկանում ենք մեխանիզմը,բարեգործը փող է տալիս հիմնադրամին նա իր կողմից գործեր է անում ուռճացնելով նախահաշիվը,փոցի մի մասը գնում է չինովնիկների գրպանը:Տուժում է Օձունի եկեղեցին և ժողովուրդը:
4. Տեր Վրթանես11:17 - 11 April, 2015
Եվրոռեմոնտը հավանաբար բարերարի շուրջ հավաքված խառնակիչների գաղափարն է, ո՛չ ոք էլ չի կամենում եվրոռեմոնտ անել, այլ մեծ ցանկություն կա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մշակույթի նախարարության և անվան հիմնադրամի կողմից ստորագրված հուշագրի համար հիմք հանդիսացած և գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծով հաստատված աշխատանքներն իր ավարտին հասցնել: Խոսքը հյուսիսային կամարակապի 90-ականներին քանդված քարերի և տեղահանված գերեզմանաքարերի իրեց տեղը դնելու, հիմնահրամի ձողերով գնված արևելյան պատի գետնախարիսխների շարելու, հարավային կամարակապի ժապավենաձև գետնախարիսխի վերականգնելու, 2013-ին բացված հարավային կամարակապ սրահների արևմտյան մույթերի առաջին շարքերի վերականգնելու, արտաքին կամարակապ սրահների նախագծով մասնակի ծածկասալելու, արտաքին սրահների սալահատակելու, որին եթե մեկ սանտիմ թեքությու տրվի ջրահեռացման հարցը կլուծվի, 90-ականներն փայտյա դռներն փոխարինված ֆաներայի դռները և նույն ժամանակ տեղադրված մետաղական շրջանակներով լուսամուտները փոխելու և այլ աշխատանքներ, որոնք նախահաշվում կան և չեն կատարվել: Իսկ գործող եկեղեցին Կոլիզեի հետ համեմատելը կարծոմ եմ հումոր է, չնայած իտալացիները միլիոնավոր եվրոներ են ներդնում Կոլիզեի պահպանման վրա և տասննյակ միլիոնավոր եվրոներ էլ շահում:
5. Վանուշ Շերմազանյան12:48 - 11 April, 2015
Հարգելի Լարիսա Փարեմուզյան, խնդրում եմ Օձունի եկեղեցու վերականգնման շուրջ թերի տեղեկությունների վրա հիմնվելով սկանդալային նյութեր չհրապարակել: Այսպիսի հրապարակումներով հիասթափության ալիք եք բարձրացնում և հարաբերություններ փչացնում եկեղեցու վերականգնման գործընթացին մասնակցող անհատների մոտ: Խնդրում եմ մի խեղաթյուրեք ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի կծկտուր ինֆորմացիան: Մի այրեք բոլոր կամուրջները: Օձունի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման շուրջ նմանատիպ աղմկահարույց ապատեղեկատվությունները խանգարում են ավարտին հասցնել սկսած գործընթացը: Մի բան հաստատ իմացեք, Մովսես Ձավարյանը փրկել է Օձունի եկեղեցին փլուզումից, և դրա համար մեզ մնում է միայն հրապարակավ շնորհակալություն հայտնել նրան և ուրիշ պահանջներ չներկայացնել: Հիմնադիր բարերարը ավարտել է իր առաքելությունը: Նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարված է, իսկ մնացյալը Հիմնադրամը կփորձի ավարտին հասցնել իր համախոհների հետ միասին: Հ. Գ. Վոլտերը ժամանակին ասում էր. : Ցավոք մեծերը չեն սխալվում…
6. Տեր Վրթանես18:40 - 11 April, 2015
Իսկական ապատեղեկատվությունը Օձունի վերածնունդի անվան տակ հանդես եկողների տարածած սուտն էր, որ իբր՝ Օձունի վերականգնումն ավարտված է: Որևէ մեկի քննադատելու ցանկություն չունեմ, այլ ուղղակի սիրտս պայթում է, որ հիմնադրամի փողերով գնված բետոնխառնիչը, բանվորների ճաշելու և շինանյութերի համար նախատեսված կառույցը, գնված և չտեղադրված մեծ քանակի քարերը, ավազը և այլն անիմաստ կկորչեն: Շինարարն Օձունից կտանի կռունկը, աշխատողների համար նախատեսված տնակները, կանջատվի եռաֆազ հոսանքը և այլն:Կրկին վերականգնում սկսելը բավական կբարդանա: Օձունի համաշխարհային մեծ արժեք ունեցող չքնաղ տաճարն էլ կրկին կարժանանա իր հետ 90-ականներին պատահած անմարդկային վանդալիզմին: Օձունի վերականգնումը կբարձրացնի մեր աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հեղինակությունը բազմաթիվ այցելուների մոտ, աշխատատեղ կապահովի վերականգնմամբ զբաղվողների համար և մեծագույն խթան կհանդիսանա տուրիզմի և հոգևոր կյանքի զարգացման ու առաջընթացի համար:
7. Լարիսա Փարեմուզյան23:51 - 11 April, 2015
Պարոն Շերմազանյան , հրապարակումից առաջ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք Օձունի գյուղապետարանում գտնվող եկեղեցու վերանորոգման նախագծային փաստաթղթերը: Ապա լսել ենք Օձունի և և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանեսի մեկնաբանությունները, որոնք զետեղված են հոդվածում:Եթե դուք մեր տեղեկատվությունը թերի եք համարում, գոնե մեկ փաստ էլ դուք ավելացրեք հոդվածի տակ: ,- ասում եք դուք : Ես Ձեզ այսօր առաջարկեցի լսել մեր խոսակցության ձայնագրությունը.:Ասացիք ընդամենը, թե բարերար Մ. Ձավարյանը եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը ուզեցել է դադարեցնել, նախագծողի կողմից էլ առաջարկած եկեղեցու պատերի ամրացման համար հնարավորությունի չի ունեցել 50մլն. դրամ տրամադրել ոչ թե անցյալ, այլ նախանցյալ տարի: Մնում է զարմանալ Ձեր տրամաբանության վրա : Ինչ է փոխվում դրանից: Գործով զբաղվեք, պարոն Շերմազանյան: Հոդվածի խնդիրը ընդամենը եղել է Օձունի հրաշագեղ եկեղեցու նախագծով նախատեսված նորոգման աշխատանքների շարունակվելուն աջակցելը: Ուրիշ ոչինչ: Չմոռանամ Ձեզ հիշեցնել, որ եկեղեցու վերանորոգման մասին հոդվածի տեղեկատվությունը ամեն օր թարմացնում է Օձունի եկեղեցու քահանան Տեր Վրթանես Բաղալյանը, եթե այդ փաստերի հետ համաձայն չեք վատ չի լինի Ձեր հարցերը ուղղեք հենց նրան:
8. Լարիսա Փարեմուզյան00:10 - 12 April, 2015
Պարոն Շերմազանյան , շատ ճիշտ կլինի բարերարի կողմից եկեղեցու վերանորոգման համար հատկացված 270 մլն. դրամի Ձեր հիմնադրամի կատարված ծախսերի մասին ներկայացնեք հանրային հաշվետվություն:
9. ominac04:38 - 12 April, 2015
Եթէ մենք պետութիւն ունենային այն ժամանակ նաեւ դատարան կունենային ուր մեր բոլոր խնդիրները կը լուծէինք։ Աս ըսաւ, ան ըսաւ ին տակ մեռանք․
10. Վարազ Սյունի (Ամստերդամ)06:19 - 12 April, 2015
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրա՞մ: Ի՜նչ ԱՆՀԱՐԳԱՆՔ հայ ժողովրդի նկատմամբ: Դա նու՛յն ԱՐՅՈՒՆՈՏ կաթողիկոսն է,որի գլխավորությամբ կատարվել է հայ ազգի դեմ ԱՌԱՋԻՆ Եղեռնը՝ պավլիկյան հայերի դեմ: Գազանությունները 1915-ին շատ մոտ էին: ԱՆԻԾՅԱԼ լինի այդ Հովհաննես «Իմաստասեր» կաթողիկոսը: Հայ առաքելական եկեղեցին ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ պիտի խնդրի՝ այս եղեռնին մեղսակցության համար:
11. Վարազ Սյունի (Ամստերդամ) 06:25 - 12 April, 2015
ՐԱՖՖԻ...Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի... Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը' ճգնելու... Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ:
12. Արմեն11:00 - 12 April, 2015
Օձունի եկեղեցու վերակառուցման ընքացքում չեմ կարողանում հիշել գոնե մեկ շնորհակալական արտահայտություն բարերարի հասցեին,միայն դժգոհություններ,պահանջներ,սկանդալային հրապարակումներ:Տպավորություն է ստեղծվում,որ այս ամենը հատուկ է արվում` ապագայում մեր հայրենակիցների հայրենասիրական մղումները ,,կանխելու,, համար:Ճիշտ է ասված,որ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում:Նման վերաբերմունքով մենք հետ ենք մղում բազմաքիվ պոտենցիալ ներդրողների,օրինակների պակաս չունենք....
13. Տեր Վրթանես16:21 - 12 April, 2015
Հարգելի Արմեն, եթե Օձունի վերականգնման ծրագրի ընթացքը լուսաբանող լրատվությանը հետևած լինեիք, ապա ականատես կլինեիք բազմաթիվ հրապարակումների, ես ինքս բազմաթիվ գնահատանքի խոսքեր եմ ասել բարերարի հասցեին:Այժմ էլ, չնայած համատեղ ստորագրված համաձայնագրի, պատրաստակամություն չունի ֆինասնսավորել ծրագիրը և հասցնել եռակողմ պայմանագրի համար հիմք հանդիսացող նախագծի ավարտին, կրկին դժգոհություն չունեմ, այլ ընդհակառակը շատ շնորհակալ եմ: Օձնեցու անվան հիմնադրամին էլ խնդրում եմ, որ բոլոր բարերարների նվիրատվության չափը և անունները հրապարակի, որպեսզի նման հայտարարություններ չլինեն և հիմնադրամը թափանցիկ լինի հասրակության համար: Այդ թվում նկարիչների անունները , որոնք նկարներ են նվիրել հիմնադրամին և որ նկարը քանիսով է վաճառվել:
14. Julie Mantashyan16:23 - 12 April, 2015
Իհարկե, շնորհակալ ենք բարերարին, զգալի գումար ու աշխատանք են ներդրել եկեղեցու վերակառուցման գործում, սակայն նման գործերը կիսատ թողնել... պարզապես չի կարելի... ի՞նչ կապ ունի ջրահեռացումը եվրովեորանորոգման հետ, և ընդհանրապես ո՞վ խոսեց եվրոլուսամուտներից ու դռներից։ Կարևորն այն է, որ եկեղեցիս ամուր լինի ու աներեր, լուծվեն հիմնական առաջնային խնդիրները։ Ինչ է նշանակում տեղափոխել գերեզմանաքարերն ու թողնել էդպես... Բարբարոս չենք, ոչ էլ թուրքական ծագում ունենք կարծեմ... տխրեցրեց ինձ այս հոդվածը... ամեն դեպքում հույսով եմ, որ կգտնվեն Մարդիկ, ովքեր առաջին հերթին կմտածեն ոչ թե այն մասին, թե իրենց անունը որտեղ կհնչի ու կերևա, այլ այն մասին, որ մեզ՝ քրիստոնյաներիս ծառայող այս հիասքանչ կոթողը կանգուն ու անավեր մնա... Աստված բոլորիս օգնական...
15. Տեր Վրթանես16:49 - 12 April, 2015
Ես հպարտ եմ Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու վեհ կերպարով, որ գաղափարապես հերքել է իր ժամանակ գողություն ունեցող բոլոր մոլար աղանդներին, ազգը միավորել, եկեղեցական կարգերը միօրինակ դարձրել, Կանոնագիրք Հայոց ու Գիրք Թղթոց կազմել, շարականներ և իմաստասիրական գրվածքներ է գրել: Անամոթ վասակ սյունի, Գարեգին Նժդեհի պատկառազդու նկարի փոխարեն գայլի երախդ ցույց տուր, որ մարդիկ անկաշկանդ թքեն քո պիղծ երեսին:
16. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:17 - 12 April, 2015
Մեր ազգի ո՛ղջ դժբախտությունը քեզ պես փողամոլ ու իշխանավասալ «սրբերն» են: Ամենամե՛ծ «գրանտակերը» հայ առաքելական եկեղեցին չէ՞. պատմությունը հո չի խաբում: Քո կոմենտի մակարդակից արդեն երևում է քո պիղծ անհանդուրժողականության մակարդակը:................................................................. Նույն ձևի էլ թուրքերն են հպարտ Թալաթ փաշայով՝ որ «դավաճան» հայերին կոտորեց ու թուրք ազգը «փրկեց ու համախմբեց»: Մեր ազգի ՈՂՋ դժբախտությունն այն է,որ եկեղեցին է ազգը «միավորում ու պաշտպանում»: Բայց դուք ՄԻՇՏ ԽՈՒՍԱՓՈՒՄ եք պատասխանել, թե Ո՞ՐՏԵՂ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:.................................................................... «Մոլար աղանդների» դեմ պայքարելու համար արդյո՞ք 5-6 տարեկան հայ երեխաների աչքեր պիտի հանեիք կամ ժայռերից նրանց կենդանի ցած գլորեիք, կամ իրենց աչքի առաջ իրենց ծնողներին տանջամահ անեիք: Եվ ի՞նչ էին ուզում «մոլար» պավլիկյան հայերը. (սոցիալական) արդարություն ու եկեղեցական տուրքերի թեթևացում:............................................................ Անամոթ Վրթան Օձնեցիներ, «քրիստոնեական սիրո» դիմակի տակ ձեր իսկական գայլային երախները ցույց տվեք: ՀԳ. Հայկական ասացվածք՝ սար ու ձոր, տերտերի փոր:
17. Տեր Վրթանես21:01 - 12 April, 2015
Խաչի վրա մեր մեղքերի համար իր արյաբ հատուցած և երրորդ օրը հարություն առած մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս 1915-ին մեր ժողովրդի հետ կրկին խաչվեց և 1918 թվականին հարություն պարգևեց մեր պետականությանն ու եկեղեցուն հակառակ քեզ պես ազգի և եկեղեցու թշնամիների:
18. Վարազ Սյունի (Ամստերդամ)23:49 - 12 April, 2015
1.5 մլն ԱՆՄԵՂ զոհերի գնո՞վ. այդ թվում հազարավոր ծծկեր երեխանե՞ր: Այ քեզ «գթառատ ու ամենակարող» «փրկիչ»: Հայ առաքելական եկեղեցին ՄԻՇՏ նույն մեթոդն է կիրառել/կիրառում. եկեղեցուն ՆՈՒՅՆԱՑՆԵԼ պետության ու ազգի հետ, որպեսզի եկեղեցուն արդարացիորեն քննադատողներին պիտակեն «ազգի ու պետության թշնամի» ու չանդրադառնան քննադատության թեմայի՛ն:........................................................ Ես եկեղեցու ու քրիստոնեության ԴԵՄ ՉԵՄ, բայց վաղուց ժամանակն է,որ հայ առաքելական եկեղեցին դառնա բացառապես ՀՈԳԵՎՈՐ կառույց, ու աջ ու ձախ չմիջամտի երկրի պետական-քաղաքական կյանքին, ինչպես հատկապես սուննի իսլամական երկրներում է:
19. Arman. M02:12 - 13 April, 2015
Տեր Վրթանես, խնդրած կլինեմ հարգարժան Վաիազ Սյունիի մասին կոռեկտ արտահայտվեք: Ես նրա գրեթե բոլոր մեկնաբանությունները կարդում եմ և հավատացնում եմ Ձեզ, որպես կանոն, ես ավելի շատ ինֆորմացիա եմ ստանում հենց իր մեկնաբանություններից, քան բուն նյութից: իսկ Ձեր հենց առաջին քոմմենթը լի էր եկեղեցականի համար անընդունելի ֆրազաներով: Սանձե'ք Ձեզ Տեր Վրթանես: Ես սարկավագ ընկերներ ունեմ. շատ լավ տղաներ, իրենց գործի գիտուններ, առաքելության նվիրյալներ. նրանք կամաչեն Ձեր պահվացքի համար: Բոլորս էլ տեղյակ ենք Ձեր պարագլուխների vip չվերթների, անձնական բիզնեսների աֆյորային պլանների (բոլորը անհնար է թվել) մասին: Հիմա էլ աղանդներ կան մեր շրջապատում և բավական տարատեսակ ու մեծաքանակ. գուցե մի արյունոտ վճիռ էլ նրանց համար մոգոնեք: Կեղծ բարեպաշտների հսկա ոհմակ կա ձեր սևազգեստ համակարգում. պայքարե'ք դրա դեմ և այդ պայքարը սկսեք հենց Ձեզնից Տեր Վրթանես:
20. Anahit09:43 - 13 April, 2015
Արման.Մ, դու ամոթ չունես, քո պաշտպանած վարազը ստախոսի մեկն է, ես ինքս պատմաբան են, որտեղից է վերցրել Սուրբ Հովհան Օձնեցու հասցեին իր հերհյուրանքները: Տեր Վրթանեսին էլ լավ գիտեմ, շատ անհանդուրժող է հայանմանակ թուրքերի հանդեպ: Իսկ եկեղեցականներին քննադատելու փոխարեն դու ինքդ կամ քո հայրը Խորհրդային աստվածմերժության տարիներին դադնայիք հոգևորական և նվիրումով ծառայեիք ազգին և եկեղեցուն:
21. Լարիսա Փարեմուզյան10:32 - 13 April, 2015
Արման. Մ., իհարկե պետք չէ, որ մարդիկ իրար վիրավորեն: Բայց Տեր Վրթանեսը ազնիվ և Օձունում ու ենթաշրջանում հարգված հոգևորական և իր գործին նվիրված մարդ է: Նա ուրիշների հանցանքների համար պատասխանատու չի կարող լինել: Պետք է սա հասկանալ: Տեր Վրթանեսին նույնպես կոչ եմ անում դադարեցնել վիճաբանությունը: Հարգելի Վարազ Սյունին նույնպես չի ճանաչում Տեր Վրթանեսին: Պետք չէ իրար վիրավորել:
22. Arman. M12:50 - 13 April, 2015
Anahit, նախ` ես 1 տարեկան էի, երբ խորհրդային կարգերը փլուզվեցին, ապա` դա բոլորովին էլ կապ չունի այն բանի հետ, որ հարգարժան (ինչպես Դուք և Լարիսա Փարեմուզյանն եք նրան ներկայացնում. ես էլ, անձամբ չճանաչելով նրան, հիմնվում եմ ձեր կարծիքի վրա և ներքուստ անկեղծ ակնածանք տածում դեպի նման մարդը, նման հայը և վերջապես' նման հոգևորականը) Տեր Վրթանեսը առողջ քննարկման մեջ վիրավորական արտահայտություններ է տեղում դեպի իր զրուցակիցը, դեպի Վարազ Սյունին: Դա, իմ կարծիքով, հարիր չէ ընդհանրապես` կիրթ մարդուն, մասնավորապես` հայ հոգևորականին: Իսկ թե ես ինչպես եմ ծառայել ու ծառայում իմ հայրենիքին ու ժողովրդին, ռազմական գաղտնիք է: Միայն ասեմ, որ կյանքիս գեղեցիկ 4 տարիները նվիրել եմ Հայոց Բանակին, որից երեքը ԼՂՀ հյուսիսային ահուսարսափ համարվող NN զորամասի սահմաններին: Հիմա ծառայությանս բնույթը փոխել եմ և մասշտաբները մեծացրել... դա արդեն առայժմ անհասանելի կմնա հանրության համար: Լարիսա', կարծում եմ, մենք ունենք հնդհանուր ընկեր. խոսքս Անի Հովհաննիսյանի մասին է: Նա իմ մասին գիտի քիչ ավելին, քան վերևում ես նշեցի: Եվս մեկ անգամ վերադառնալով Տեր Վրթանեսին ուղղած իմ արտահայտություններին` կրկնում եմ` ես հակված եմ հավատալ ձեր խոսքերին` կապված Տեր Վրթանեսի բարի համբավին, հետևաբար և ներողություն խնդրել վերջինիս սևազգեստ կեղծ բարեպաշտների ոհմակում ընդգրկելուս համար: Անահի'տ, Դուք պատմաբան եք, ես շատ ուրախ եմ: Ինքս ունեմ 3 բարձրագույն կրթություն: Կարծում եմ համամիտ եք ` հասնել կատարելության որևէ բնագավառում` անհնար է. միշտ էլ կգտնվի ինֆորմացիա, որին չեք տիրապետում և գիրք, որը չեք կարդացել:
23. Արմեն Դ14:54 - 13 April, 2015
Ինձ հետաքրքիր է, իտալացիների բարեգործական և անշահախնդիր խորհրդատվությունները որքանով թանկացրին շինարարության ընդհանուր արժեքը: Նաև զարմանալի նախագծից դուրս լրացուցիչ հիսուն միլիոն դրամ բարերարից ուզած հիմնադրամի տնօրենի կողմից հետաքնննող լրագրող Լարիսա Փարեմուզյանի մեծ արհեստավարժությամբ գրած և Օձունի վերականգնմանն ավարտին հասցնելու ուղղված հրապարակումը ապատեղեկատվություն համարեը: Ծանոթ եմ նաև Իրատեսում հիմնադրամի տնօրենի Վանուշի կողմից խայտառակ հրապարակումներին, որոց կվորակեի որպես զրպարտություն և ապատեղեկատվություն: Խնդրանքս է Մշակույթի նախարարությանը, եթե իհարկե այդպիսի նախարարություն դեռևս գոյություն ունի, ավարտին հասցնել Օձունի եկեղեցու վերականգնման գործը: Խայտառակություն է, որ բազմաթիվ այցելուներ ունեցող Օձունի մարգարիտը թողած, Հնեվանքում, Քոբայրում կամ Բգավորում չգիտեմ ինչերով է զբաղվում:
24. Արմեն Դ15:08 - 13 April, 2015
Չկա մեկը , որ զանգահարի բարերանին, եթե ադպիսին գոյություն ունի և բացատրի, որ նախագծում եվրոռեմոնտի մասին խոսք չկա, կամ որ հուշագիր էր ստորագրում ինչ էր մտածում: Չի կարելի մարդկանց հուսախաբ անել և դրանից հետո էլ Աստծո տունը Կոլիզեի հետ համեմատել: Խոստումիդ տերը չես, գոնե մարդկանց մի՛ վիրավորի, որ մի երկու միլիոն ունես դեռ չի նշանակում պիտի ավել պակաս խոսես: Արմեն Դ
25. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:58 - 13 April, 2015
Հարգելի Arman. M. - Շնորհակալություն և համաձայն եմ ձեզ հետ:..................................................................................Հարգելի Լարիսա Փարեմուզյան- ես սկզբից գրել եմ կոմենտ 10 և 11-ը, որը ոչ մեկի անձին ուղղված չէր: Բայց, խնդրեմ կարդացեք Տեր Վրթանեսի պատասխան կոմենտ 15-ը:
26. Վարազ Սյունի (Ամստերդամ)20:27 - 13 April, 2015
Anahit (20) - Հիմա էլ «ստախոս» սարքեցի՞ք: «Պատմաբանը» ինչպե՞ս կարող է դա չիմանալ: Թե՞ այսպես կոչված «Հայոց եկեղեցու պատմություն» եք դասավանդում, որտեղ հայ առաքելակա՛ն եկեղեցու ՄԻԱՅՆ ԼԱՎ բաներն են պրոպագանդա անում:.......................................................................... Ինչևիցե՝ կաթողիկոս Հովհան Օձնեցին (717-728) 719 թ. Դվինում հրավիրում է եկեղեցական ժողով,որում քննարկվում է պավլիկյանների դեմ վճռական պայքար կազմակերպելու հարցը: Նույն կաթողիկոսը ստանում է խալիֆի համաձայնությունը և Արմինիայի ոստիկանի հովանավորությունը: Այսինքն՝ հրավիրում և պաշտոնապե՛ս թույլատրում է,որ արաբ խաժամուժը բռնաբարի ու կոտորի հայ պավլիկյաններին: Կաթողիկոսը, 719 թ. ժողովում, հրաման էր տվել՝ չխնայել նույնիսկ երեխաներին: Պավլիկյան հայերին օգնողներին խստորե՛ն պատժում էին, ինչպես 1915 թ. Եղեռնի ժամանակ էին հայերին օգնող թուրքերին պատժում: Պավլիկյան հայերի դեմ կատարված ԵՂԵՌՆԸ միանշանակ «Գենոցիդ» է՝ 1948 թ.ՄԱԿ-ի Գենոցիդի կոնվենցիայի դրույթներով: Պատժվեցի՞ն պավլիկյան հայերի Եղեռնի ոճրագործները: Կա՞ թեկուզ մեկ հուշարձան՝ այդ անմեղ զոհերի հիշատակին:
27. Տեր Վրթանես20:33 - 13 April, 2015
Հարգելի Օձունի վերականգնմամբ անհանգստացած հարազատներ և բարեկամներ, խնդրում եմ միմյանց չվիրավորել, եթե ես որևէ մեկին անտեղի վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում: Իմ մեծ ցանկությունն է, որ Օձունի եկեղեցու վերականգնումը կիսատ չմնա: Օձունի չքնաղագեղ եկեղեցին ամբողջական տեսքով ներկայանա տեղացի հավատացյալ ժողովրդին և օտարազգի այցելություններն: Կարծում եմ, որ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի, Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի և բարեպաշտ ժողովրդի աջակցությամբ գործն իր ավարտին կհասնի:
28. Արտաշ20:54 - 13 April, 2015
Հարգելի Վարազ Սյունի, մի՛ գրեք բաներ, որոց մասին տեղյակ չեք, Սուրբ Հովհան Օձնեցու մասին Ձեր գրածները հիմնազուրկ են: Օձնեցին գրչով և գաղափարապես է հերքել պավլիկյաններին, թոնդրակյանններին, երևույթականներին և երկաբնակներին: Օձնեցու մասին տեղեկություններ կարող եք ստանալ Դրասխանակերցու, Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևլցու Հայոց պատմություններից: Եղեռնապապուրծ ծնողների զավակ լինելով իմ համար վիրավորական է Ձեր համեմատությունը:Եղեռնի ժամանակ հայերին օգնող թուրքերի մասին հեքիաթն էլ միամիտներին և անտեղյակներին մատուցեք, գուցե հավատան և նորից ցեղասպանության ենթարկվեն: Թուրքը չի փոխվել և այսօր էլ շարունակում է ցեղասպանությունն իր ժխտողական կեցվածքով: Տեր Վրթանեսին ես Բանակից եմ ճանաչում: Տեր հայրը բանակում ազգային փոքրամասնությունների իրավունքների ամենաջերմ պաշտպանն ու հանդուրժողականության օրինակ էր սպաների և զինվորների համար:
29. Վարազ Սյունի (Ամստերդամ) 21:12 - 13 April, 2015
Հարգելի Արտաշ (28) -Ես գրել եմ պատմական փա՛ստ:
30. Արտաշ00:04 - 14 April, 2015
Վարազ Սյունի (Ամստերդամ), զարմանում եմ ոմանց աղանդավորների, սեռական փոքրամասությունների, դասալիքների, մանկապիղծների, հասարակաց տների, խաղատների, օտարերկրյա անորոշ կառույցների նկատմամբ մեծ մարդասիրությունից: Միաժամանակ, զարմանում եմ եկեղեցու և պետական կառույցների նկատմամբ հիվանդագին անհանդուրժողականության վրա: Հովհան Օձնեցին Խրամում և Նախիջևանում այրված իշխաններ զավակներին վերադարձրեց և հաստատեց հայրերի պաշտոնում: Հայաստանը վերամիավորեց: Արաբական տիրապետության սահմաններում ապրող քրիստոնյաներին իրեց հավատքը դավանելու ազատություն ապահովեց:Կանոնագիրք հայոցի և Գիրք թղթոցի կազմողն է: Կյանքի վերջին տարում էլ, իր աշակերտ Դավիթ Արամոնեցուն տեղապահ ընտրելով, իր հայրենի Օձուն գյուղից ոչ հեռու գտնվող Արդվու վանքում ուսուցչությամբ և ճգնակեցությամբ է զբաղվել: Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք:
31. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:28 - 14 April, 2015
Արտաշ (30) - Եթե մեկը 10 մարդ սպանի ու դրանից հետո աշխարհի ամենամեծ բարեգործություններն անի, չի նշանակում,որ այդ մարդն այլևս 10 մարդ սպանած մարդասպան չէ:................................................... ՀԳ. Հետո զարմանում ենք, որ թուրքերը իրենց պատմության սև էջերը չեն ընդունում ու նույնիսկ Թալաթին են «ազգի հերոս» դարձրել. նույնիսկ թանգարան ունի:
32. Արտաշ15:35 - 14 April, 2015
Հարգելիս, Օձնեցին ոչ ոքի չի սպանել, այդքանը հասկանալը դժվար է, գնացե՛ք, Դրասխանակերցու Հայոց պատմությունը կարդացե՛ք: Ճանաչե՛ք և սիրե՛ք ազգիս մեծերին: Ձեր ասած եղեռնագոծ թալիաթին էլ գիտեմ, իմ հարգած Սողոմոն Թելլերյանին էլ: Սուրբ Հովհան Օձնեցու հացեին էլ հիմնազուրկ և մերկապարանոց զրպարտություններ մի՛ արա, բավական է:
33. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:40 - 14 April, 2015
Դեմագոգիային չափ ու սահման չկա. 719 թ. Դվինի ժողովը «սուրբ» Հովհան Օձնեցին ինչի՞ համար հրավիրեց ու ին՞չ որոշվեց այնտեղ:
34. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:53 - 14 April, 2015
Հարգելի Լարիսա Փարեմուզյան (21) - Ես ձեզ հետ մասնակի եմ համաձայն,որ՝ «Տեր Վրթանեսը...ուրիշների հանցանքների համար պատասխանատու չի կարող լինել»:............................................................ Նույն ձևի հիմիկվա՛ թուրքերը ասում են՝ 1915-ի համար մենք մեղավոր չենք: Տեր Վրթանեսը միգուցե ուղղակի մեղավոր չէ հայ առաքելական եկեղեցու ցոփ ու շվայտ վարք ունեցող մյուս անդամների համար, բայց, որպես նույն ԿԱՌՈՒՅՑԻ անդամ, նա՛ էլ պատասխանատվության իր մասնիկն ունի. թող մի անգամ դուրս գան հրապարակայնորեն բողոքեն եկեղեցու այդ «հոգևորականների» դեմ կամ դուրս գան կառույցից: Լռությունը, այնուամենայնիվ, համաձայնության նշան է:
35. Arman. M 19:51 - 14 April, 2015
Վարազ Սյունի, գուցե Դուք Էլ Ձեր աղբյուր(ներ)ը մատնանշեք...
36. Arman. M 20:14 - 14 April, 2015
Ի՞նչ կառույցի դեմ դուրս գալու մասին է խոսքը: Կարծում եք որևէ հոգևորական կհամարձակվի Ձեր ասած ցոփ ու շվայտ վերնախավի դեմ դուրս գալ? Իհարկե, ոչ: Ով դուրս կգա կճոյանների, եզրասների կամ ամենայն հայոցի դեմ? Իհարկե ոչ ոք:
37. Arman.M20:24 - 14 April, 2015
Իսկ զուգահեռ անցկացնել Տեր Վրթանեսի և այժմյան թուրքերի միջև միայն այն բանի համար, որ նա լռում է, կարծում եմ, տեղին չէ: Սրանք հարցեր են, որ պիտի դիտարկվեն տարբեր հարթություններում:
38. Վարազ Սյունի (Ամստերդամ)02:20 - 15 April, 2015
Arman.M - Պավլիկյան հայերի մասին նյութեր (նաև համացանցում) հսկայական են՝ սկսած հոդվածներից մինչև դիսերտացիաներ: Բավական է (թեկուզ google-ում) տպել օրինակ «պավլիկյաններ» կամ «Դվինի 719 թ. ժողով» բառերը:............................................... Ես Տեր Վրթանեսի՛ն չեմ համեմատել (հիմիկվա) թուրքերի հետ, այլ երևու՛յթը:........................................... Հայը իրեն անկե՛ղծ պիտի հարցնի՝ իսկ ԻՐԱԿԱՆՈՒՄ ի՞նչ օգուտ է տալիս հայ (առաքելական) եկեղեցին ազգին: Արդյո՞ք 5-6-7 մլն մարդ ունեցող ազգին պետք է այսքան ՀՍԿԱ մի կառույց: Դա նույնն է,որ 5-6 տարեկան երեխային 50 կգ վեշ տաս, որ տանի: 1915-ից հետո արդյո՞ք խելացի ու արդար է ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ աղոթել ու սպասումներ ունենալ նույն Քրիստոսից:
39. Arman. M12:01 - 15 April, 2015
http://www.academia.edu/9060485/%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D5%95%D5%B1%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6_%D4%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D6%84_%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81_-%D5%AB_%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80_HOVHANNES_ODZNECI_THE_EDITOR_OF_ARMENIAN_CANON_BOOK_ Այստեղ բառացի մեջբերված են Հովհաննես Օձնեցու կանոնագրքի ԻԹ (29) և ԼԲ (32) հոդվածները (էջ` 1-2 ծանոթություն բաժնում): Կարդացե'ք խնդրեմ, պատմաբաննե'ր:
40. նենե22:11 - 16 April, 2015
Վարազ Սյունի (Ամստերդամ) Ամեն անգամ այս անվան տակ հանդես եկողը չարաբարո մտքեր է արտահայտում ։Իսկ դու ինքդ ի՞նչ ես արել և անում մեր Հայաստանի համար։Թե՞ տաքուկ եվրոպաներից համակարգչի հետևից խոսելը պատվաբեր գործ է․սիրտ է հովացնում։
41. Վարազ Սյունի (Ամստերդամ)00:30 - 17 April, 2015
Նենե (40) -(նույն ինքը «Հայ աղջիկ»)- արդեն 5 տարի նու՛յն կոմենտն ես գրում. ու ամեն անգամ հարձակվում իմ անձի՛ն՝ թեմայից դուրս: Չհոգնեցի՞ր:
Leave a comment
Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Latest news

All news

Archive