[ 18 Մարտի, 2010 | 12:05 ] հասարակություն
Արման Ղարիբյան
Այս պահին կառավարության շենքի առջև հավաքված են տասնյակ քաղաքացիներ, որոնք տարբեր պահանջներ են ներկայացնում կառավարությանը: Նրանց մեջ են 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 10:50 ] հասարակություն, քաղաքականություն
Բացակայում էր
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀՀ ԱԴ-ում վիճարկել է ՀՀ քրդատավարության օրենսգրքի 309,1 հոդվածի սահմանադրականությունը, որը դատախազներին թույլատրում է դատարանից մեղադրանքը հետ վերցնել` խստացնել և վերադարձնել: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 09:27 ] հասարակություն, մարզեր
Գրիշա Բալասանյան
Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 19:49 ] դատարան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 19:04 ] մշակույթ
«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 18:51 ] դատարան
Արարատ Դավթյան
Ասում է զինվորի հայրը
Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 18:20 ] հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:39 ] հասարակություն
Հայաստանի ողջ տարածքում վաղը կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:29 ] հասարակությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:06 ] հասարակությունՓոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 16:17 ] քաղաքականություն
«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 15:42 ] հասարակություն, մարզեր
Երանուհի Սողոյան
Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 15:04 ] հասարակություն
Լիլիթ Նուրիջանյան
Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:39 ] հասարակություն
Անի Հովհաննիսյան
Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:16 ] հասարակություն, մարզեր«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:08 ] ֆինանսներԵրեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ): Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:38 ] ֆինանսներԱյսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 615 000 դրամ, որից մրցակցային` 939 615 000 դրամ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:32 ] հասարակություն, մարզեր
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:25 ] հասարակությունԻնչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:08 ] աշխարհ, մեդիա
Գրիշա Բալասանյան
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:33 ] դատարան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:24 ] հասարակություն, մարզեր
Արման Ղարիբյան
Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Կոտայքի մարզը ցերեկային խնամքի կենտրոնի կարիք ունի. «Մենք աշխատում ենք մեր մարզի երեխաների խնդիրները լուծել մարզի ներսում, սակայն շատ հաճախ ծնողները երեխաներին հասցնում են Երեւան` ցերեկային խնամքի կենտրոններ»: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:24 ] քաղաքականությունՇարունակեք ժխտել Հայոց ցեղասպանությունը
Հայտնի է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:08 ] քաղաքականություն
Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդին: Ստորև ներկայացնում ենք նամակը:
Հարգելի պարոն Յագլանդ,
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայ Ազգային Կոնգրեսին ուղղված Ձեր նամակի համար, որն ուղարկվել էր ի պատասխան մեր կողմից 2009 թ. դեկտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակ հանձնված դիմումի: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:06 ] քաղաքականություն
Նախօրեին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 11:22 ] Արցախ, հասարակություն
Անահիտ Դանիելյան
28-ամյա Լիլիթ Սաֆարյանը, չնայած այդքան երիտասարդ տարիքին, փորձում է ոչ միայն երկու երեխաների սննդի ու հագնվելու կարիքները հոգալ, այլեւ ստիպված է մեծ գումարներ գտնել դստեր` Անգելինայի, բուժման համար:
7-ամյա Անգելինան իր ավագ եղբոր` 9-ամյա Անդրանիկի նման դպրոց է հաճախում, սակայն, ինչպես պատմում է երեխայի մայրը, Անգելինայի առողջական վիճակը հաճախակի վատանում է: «Դպրոցից հաճախակի են զանգում ու հայտնում, որ երեխան վատացել է: Լինում է, որ նա իրեն վատ է զգում` չեմ տանում դպրոց, լինում է, երբ ինքը չի ուզում եւ չեմ կարողանում ոչ համոզել, ոչ էլ ստիպել»,- ասում է մայրը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 10:57 ] հասարակություն, քաղաքականություն
Փոխտեղումներ
Երեկ ՀՀ ոստիկանությունում քննարկվում էր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի փոխարեն փոխոստիկանապետ է նշանակվելու Երևանի քաղաքային վարչության պետ Ն. Նազարյանը: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 19:37 ] հասարակություն, քաղաքականություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 18:49 ] քրեականՈստիկանության տարբեր բաժինների կողմից 2009 թ. ընթացքում ապօրինի ձեռնարկատիրության 88 դեպք է գրանցվել, որոնցից բացահայտվել է 71-ը:
2010 թ. հունվարի 1-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված այս հանցատեսակի 7 դեպք է գրանցվել, որոնք բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
[ 16 Մարտի, 2010 | 18:45 ] տնտեսություն
Սոնա Ավագյան«Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ ֆիլոքսերա Խաթունարխի, Գայի շրջակայքերում գոյություն չունի: Համենայն դեպս, մեր մասնագետները եվրոպական մասնագետների հետ միասին անցկացրել են մոնիտորինգ, որում ֆիլոսքերա հայտնաբերված չէ»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: »»»»»