Արմեն Աշոտյան. «Հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծման խնդիրը շատ կարևոր է և պետք է լուծվի պետական մակարդակով»

[ 16 Մարտի, 2010 | 19:37 ]

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները:  »»»»»


Ապօրինի ձեռնարկատիրության 88 դեպք 2009թ-ին, բացահայտվել են 71-ը

[ 16 Մարտի, 2010 | 18:49 ]

Ոստիկանության տարբեր բաժինների կողմից 2009 թ. ընթացքում ապօրինի ձեռնարկատիրության 88 դեպք է գրանցվել, որոնցից բացահայտվել է 71-ը:

2010 թ. հունվարի 1-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված այս հանցատեսակի 7 դեպք է գրանցվել, որոնք բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:


Գյուղնախարարը` ֆիլոքսերայի, խոզերի ժանտախտի և օդերևութաբանների կանխատեսումների մասին

[ 16 Մարտի, 2010 | 18:45 ]

«Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ ֆիլոքսերա Խաթունարխի, Գայի շրջակայքերում գոյություն չունի: Համենայն դեպս, մեր մասնագետները եվրոպական մասնագետների հետ միասին անցկացրել են մոնիտորինգ, որում ֆիլոսքերա հայտնաբերված չէ»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: »»»»»


Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք է գրանցվել

[ 16 Մարտի, 2010 | 18:44 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք: Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բոլոր դեպքերը բացահայտվել են:


ԼՂՀ մշտական ներկայացուցիչներն արտերկրներում կուսումնասիրեն Արցախում ներդրումներ կատարելու հնարավորությունները

[ 16 Մարտի, 2010 | 17:55 ]

Այսօր տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ:

Ինչպես հայտնում են արտաքին գործերի նախարարության  մամուլի ծառայությունից, Կարեն Եսայանը  ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: »»»»»


Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը

[ 16 Մարտի, 2010 | 17:51 ]

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն  ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: »»»»»


Սարգիս Թերզյան. «Նկարել եմ այնպես, ինչպես կարողացել եմ»

[ 16 Մարտի, 2010 | 17:42 ]

Այսօր Նկարիչների միության ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Սարգիս Թերզյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցադրված գործերում հիմանկանում  ներկայացված է Հայաստանի բնաշխարհը: Ներկայացված աշխատանքներում կան ե’ւ յուղանկարներ, ե’ւ ջրանկարներ: »»»»»


Քաղաքապետարանը ցանկանում է վտարել ընտանիքին հայրական տնից

[ 16 Մարտի, 2010 | 17:25 ]

«1915 թվականի Ցեղասպանությունից հետո պապս Արեւմտյան Հայաստանից եկել է Երեւան, նրան տուն են տվել, պապս վեց երեխա է ունեցել, մեծացրել է այդ տունը, հայրս, ես, երեխաներս այդ տանն ենք ծնվել, բայց հիմա մեզ ուզում են վտարել այդտեղից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Բուզանդ 83 հասցեի բնակիչ Արմեն Աբրահամյանը: »»»»»


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 27-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում

[ 16 Մարտի, 2010 | 17:22 ]

2010 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում մոտ 4-5 % տնտեսական աճ կլինի: Այսպիսի կանխատեսում արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ: »»»»»


Դեբեդը քանդել է Ալավերդու մարզադաշտի ու այգիների հենապատերը

[ 16 Մարտի, 2010 | 17:07 ]

Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը  և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը:

Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը, »»»»»


Գերասիմ Ալավերդյան. «Մենք ունենք արտահանելու լուրջ, լավ շուկա»

[ 16 Մարտի, 2010 | 16:49 ]

Իսկ մսի անհարկի թանկացումների մասին տեղեկությունները, ըստ նախարարի, «պատերի տակի խոսակցություններ են»

«Անցած տարի մենք ունեցանք աննախադեպ արտահանման ծավալներ. մոտ 6 հզ. տոննայով ավելի ծիրան արտահանեցինք: Եվ դեղձի, և խաղողի, և ծիրանի, և սալորի, և կարտոֆիլի, և մսամթերքի, գառների արտահանումները հավուր պատշաճի կազմակերպվեցին: Ես կարծում եմ, որ այդ գործընթացը մենք շարունակելու ենք նաև այս տարի, և բոլոր ուղղություններով համապատասխան աշխատանքներ արդեն կատարվում են»,- այսօր կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: »»»»»


Պատգամավորության թեկնածուներն առաջադրվել են 

[ 16 Մարտի, 2010 | 16:01 ]

Ղարաբաղում ավարտվել է մայիսի 23-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Երեկ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակը: »»»»»


Սերժ Սարգսյան.«Առեւտրաշրջանառության ցուցանիշներով Չինաստանն այսօր մեր երկրի երկրորդ տնտեսական գործընկերն է»

[ 16 Մարտի, 2010 | 15:48 ]

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: »»»»»


Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման մասին` Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովում 

[ 16 Մարտի, 2010 | 15:42 ]

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակցել է Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովին

Մարտի 15-ին Օքսֆորդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովը (Oxford Summit of Leaders), որին ելույթ ունեցավ  Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը:  »»»»»


Ղարաբաղյան պատերազմը շարունակում է զոհեր տալ

[ 16 Մարտի, 2010 | 15:26 ]

15 տարի է անցել ղարաբաղյան պատերազմից, սակայն բժիշկների խոսքերով`պատերազմի ժամանակ տարած սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունները շարունակում են խլել մարդկանց կյանքերը:

Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. Հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է: »»»»»


Քրեական գործ՝ Տրապիզոնում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ

[ 16 Մարտի, 2010 | 15:04 ]

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ:

Մասնավորապես պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը եւ Ա.Վարդանյանը հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով այս տարվա  հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք են տեղափոխել »»»»»


Նախաքննության տվյալներով` panorama.am-ի խմբագրության գողությունը կատարել են 4 անձինք

[ 16 Մարտի, 2010 | 15:04 ]

Ոստիկանության ՔԳՎ էրեբունու քննչական բաժնում ավարտվել է  panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության տվյալներով` գողությունը կատարել են  չորս անձինք: »»»»»


Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին

[ 16 Մարտի, 2010 | 14:07 ]

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Քաղաքական իրականության մեջ մենք ընտելանում ենք, սովորում ենք քաղաքական կոալիցիայի ռեժիմով աշխատելուն։ »»»»»


Գերասիմ Ալավերդյան. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»

[ 16 Մարտի, 2010 | 13:59 ]

Գյուղատնտեսության նախարարը պնդում է, որ ինքը ՕԵԿ-ի զինվորն է, կուսակցությունն էլ իրենց գոհ է

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանին հարցեր ուղղեցին ՕԵԿ-ական երկու նախարարների` Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և Տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ կանչման և պաշտոնանկության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի այդ հատվածը:

Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում վարչապետը Ձեզ նկատողություն արեց: »»»»»


Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ ներկա ու նախկին նախարարների մասին

[ 16 Մարտի, 2010 | 13:21 ]

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը կիրակի որոշել էր հետ կանչել արտակարգ իրավիճակների և տրանսպորտի ու կապի նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին: Կուսակցությունը որոշել, իսկ հանրապետության նախագահը երեկվա հրամանագրով նրանց փոխարեն նախարարներ է նշանակել համապատասխանաբար փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին ու Կադաստրի կոմիտեի նախկին պետ, նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանին: »»»»»


«Եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել» 

[ 16 Մարտի, 2010 | 13:18 ]

«Դա իրենց սեփականն է, և երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվում: Իրենք սեփականաշնորհել են բակի տարածքը, եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել: Կարող է մի քիչ հարգանք ունենան և մի երկու թուփ պակաս կտրեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը: »»»»»


Ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են 4 գյուղեր

[ 16 Մարտի, 2010 | 13:06 ]

Երեկ, Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: »»»»»


Մինչև 105.5 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին

[ 16 Մարտի, 2010 | 12:41 ]

Ստորագրվեց հայ-գերմանական ֆինանսական  համագործակցության համաձայնագիրը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին «ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ` հետևյալ ծրագրերի իրականացման համար. »»»»»


Ներսես Երիցյանը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին 

[ 16 Մարտի, 2010 | 12:27 ]

Ի պատասխան երեկ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված գնահատականների` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանել է. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը»: »»»»»


Շուրջ 1 մլն եվրո` երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համար

[ 16 Մարտի, 2010 | 12:02 ]

Այսօր «Անի» հյուրանոցում կայացած կլոր սեղանով մեկնարկեց «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, որը նպատակ ունի նվազեցնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը:

«Հետքը» ծրագրի ղեկավար Ելենա Իսպիրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես գիշերային խնամքի հաստատությունների երեխաների իրավունքների պաշտպանությունը. արդյո՞ք այդ հաստատություններում տեղի են ունենում բռնություններ երեխաների նկատմամբ: »»»»»


Է.Նալբանդյան. «Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար»

[ 16 Մարտի, 2010 | 11:26 ]

ԱԳ նախարար Էդվարդ  Նալբանդյանի այցելությունը  Բեռլին

Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանը  պաշտոնական այցելություն կատարեց Բեռլին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:
Նախարարներ  Նալբանդյանի եւ Վեստերվելլեի հանդիպումն անցավ առանձնազրույցի, ապա` ընդլայնված ձեւաչափով: »»»»»


Կապանում շշալցված ջուր են օգտագործում

[ 16 Մարտի, 2010 | 11:14 ]

Երրորդ օրն է`Սյունիքի մարզկենտրոնին մատակարարվող խմելու ջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է, տարվա այս եղանակին բնորոշ չէ: Աջաբաջ գյուղի սարերը մարտին միշտ ձյունառատ էին լինում, իսկ հիմա ձյունը հալչում է: »»»»»


Մամուլի տեսություն

[ 16 Մարտի, 2010 | 10:55 ]

Վիճել են

«ՀԺ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փարիզում կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման ժամանակ երկյակը լուրջ վեճ է ունեցել: Ըստ թերթի աղբյուրների` Քոչարյանը պահանջել է, որ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Քոչարյանը հիմնավորել է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` և’ ներքաղաքական, և’ արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: »»»»»


Գերակա շահ ճանաչված հասցեի տան գործը կքննվի այսօր

[ 16 Մարտի, 2010 | 09:19 ]

Այսօր` ժամը 14:00-ին, Վարչական դատարանում կքննվի Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցը, որով նրանք պահանջել են սեփականաշնորհել մոտ 60 քմ ինքնակամ կառույցը: Նրանց տան տարածքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: »»»»»


Հաջողված գրոհ. մանկապարտեզի տարածքն այլևս երեխաներինը չէ

[ 15 Մարտի, 2010 | 20:43 ]

Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ, »»»»»


8 queries in 1.132 seconds.