Պատգամավորն ընդդեմ Երևանի ոստիկանապետի

[ 17 Մարտի, 2010 | 19:49 ]

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»


«Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»

[ 17 Մարտի, 2010 | 19:04 ]

«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: »»»»»


Եթե դատախազությունը չասի` ով է տղայիս սպանել, ես դա կանեմ իմ օրենքներով

[ 17 Մարտի, 2010 | 18:51 ]

Ասում է զինվորի հայրը

Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: »»»»»


«Քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, հոգեւորականները` սրտի մակարդակով»

[ 17 Մարտի, 2010 | 18:20 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»: »»»»»


«Կենգուրու 2010»-ը մեկնարկում է   

[ 17 Մարտի, 2010 | 17:39 ]

Հայաստանի ողջ տարածքում վաղը կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: »»»»»


4 ավազակային հարձակման դեպք` մեկ շաբաթվա ընթացքում

[ 17 Մարտի, 2010 | 17:29 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: »»»»»


Առաջնահերթությունը տրվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին

[ 17 Մարտի, 2010 | 17:06 ]

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: »»»»»


«Ժառանգության» հարցապնդումը վարչապետին ու Կառավարությանը

[ 17 Մարտի, 2010 | 16:17 ]

«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: »»»»»


«Առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»

[ 17 Մարտի, 2010 | 15:42 ]

Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»


Պողոս-Պետրոս եկեղեցի, թե՞ ամառային դահլիճ

[ 17 Մարտի, 2010 | 15:04 ]

Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: »»»»»


Դատական փորձաքննությունների նոր` հայ-ռուսական համագործակցությունը

[ 17 Մարտի, 2010 | 14:39 ]

Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»


Աղետի գոտում բնակարանների բաշխման կարգի փոփոխություններ են անհրաժեշտ

[ 17 Մարտի, 2010 | 14:16 ]

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ: »»»»»


9 մլն դոլար` հանրային ոլորտի գործունեության բարելավման համար

[ 17 Մարտի, 2010 | 14:08 ]

Երեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ): Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: »»»»»


Պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

[ 17 Մարտի, 2010 | 13:38 ]

Այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 615 000 դրամ, որից մրցակցային` 939 615 000 դրամ: »»»»»


Քամու եւ տեղումների հետևանքով

[ 17 Մարտի, 2010 | 13:32 ]

Շիրակի  մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ: »»»»»


Ընկել են ձորը

[ 17 Մարտի, 2010 | 13:25 ]

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: »»»»»


Ռումինիայում լրագրողներին չեն ծեծում, ոչ էլ` թերթեր փակում

[ 17 Մարտի, 2010 | 13:08 ]

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: »»»»»


Դատաքննությունն այսօր կշարունակվի

[ 17 Մարտի, 2010 | 12:33 ]

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր  Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն»  կուսակցության պատգամավոր Զարուհի  Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»


«Կոտայքի մանկատանն ու խնամքի կենտրոնում սեռական բռնությունների դեպքեր չկան»

[ 17 Մարտի, 2010 | 12:24 ]

Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Կոտայքի մարզը ցերեկային խնամքի կենտրոնի կարիք ունի. «Մենք աշխատում ենք մեր մարզի երեխաների խնդիրները լուծել մարզի ներսում, սակայն շատ հաճախ ծնողները երեխաներին հասցնում են Երեւան` ցերեկային խնամքի կենտրոններ»: »»»»»


Խորհուրդ վարչապետ Էրդողանին

[ 17 Մարտի, 2010 | 12:24 ]

Շարունակեք ժխտել Հայոց ցեղասպանությունը

Հայտնի է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: »»»»»


Տեր-Պետրոսյանի նամակը` Տյորբյորն Յագլանդին

[ 17 Մարտի, 2010 | 12:08 ]

Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդին: Ստորև ներկայացնում ենք նամակը:

Հարգելի պարոն Յագլանդ,

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայ Ազգային Կոնգրեսին ուղղված Ձեր նամակի համար, որն ուղարկվել էր ի պատասխան մեր կողմից 2009 թ. դեկտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակ հանձնված դիմումի: »»»»»


Հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

[ 17 Մարտի, 2010 | 12:06 ]

Նախօրեին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: »»»»»


Փոքրիկ Անգելինան հովանավորների կարիք ունի

[ 17 Մարտի, 2010 | 11:22 ]

28-ամյա Լիլիթ Սաֆարյանը, չնայած այդքան երիտասարդ տարիքին, փորձում է ոչ միայն երկու երեխաների սննդի ու հագնվելու կարիքները հոգալ, այլեւ ստիպված է մեծ գումարներ գտնել դստեր` Անգելինայի, բուժման համար:

7-ամյա Անգելինան իր ավագ եղբոր` 9-ամյա Անդրանիկի նման դպրոց է հաճախում, սակայն, ինչպես պատմում է երեխայի մայրը, Անգելինայի առողջական վիճակը հաճախակի վատանում է: «Դպրոցից հաճախակի են զանգում ու հայտնում, որ երեխան վատացել է: Լինում է, որ նա իրեն վատ է զգում` չեմ տանում դպրոց, լինում է, երբ ինքը չի ուզում եւ չեմ կարողանում ոչ համոզել, ոչ էլ ստիպել»,- ասում է մայրը: »»»»»


Մամուլի տեսություն

[ 17 Մարտի, 2010 | 10:57 ]

Փոխտեղումներ

Երեկ ՀՀ ոստիկանությունում քննարկվում էր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի փոխարեն փոխոստիկանապետ է նշանակվելու Երևանի քաղաքային վարչության պետ Ն. Նազարյանը: »»»»»


Արմեն Աշոտյան. «Հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծման խնդիրը շատ կարևոր է և պետք է լուծվի պետական մակարդակով»

[ 16 Մարտի, 2010 | 19:37 ]

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները:  »»»»»


Ապօրինի ձեռնարկատիրության 88 դեպք 2009թ-ին, բացահայտվել են 71-ը

[ 16 Մարտի, 2010 | 18:49 ]

Ոստիկանության տարբեր բաժինների կողմից 2009 թ. ընթացքում ապօրինի ձեռնարկատիրության 88 դեպք է գրանցվել, որոնցից բացահայտվել է 71-ը:

2010 թ. հունվարի 1-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված այս հանցատեսակի 7 դեպք է գրանցվել, որոնք բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:


Գյուղնախարարը` ֆիլոքսերայի, խոզերի ժանտախտի և օդերևութաբանների կանխատեսումների մասին

[ 16 Մարտի, 2010 | 18:45 ]

«Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ ֆիլոքսերա Խաթունարխի, Գայի շրջակայքերում գոյություն չունի: Համենայն դեպս, մեր մասնագետները եվրոպական մասնագետների հետ միասին անցկացրել են մոնիտորինգ, որում ֆիլոսքերա հայտնաբերված չէ»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: »»»»»


Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք է գրանցվել

[ 16 Մարտի, 2010 | 18:44 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք: Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բոլոր դեպքերը բացահայտվել են:


ԼՂՀ մշտական ներկայացուցիչներն արտերկրներում կուսումնասիրեն Արցախում ներդրումներ կատարելու հնարավորությունները

[ 16 Մարտի, 2010 | 17:55 ]

Այսօր տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ:

Ինչպես հայտնում են արտաքին գործերի նախարարության  մամուլի ծառայությունից, Կարեն Եսայանը  ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: »»»»»


Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ դիտարկումը

[ 16 Մարտի, 2010 | 17:51 ]

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն  ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: »»»»»


8 queries in 3.752 seconds.