Հաշվառման են վերցվել թմրամիջոցներ գործածելու համար

[ 9 Փետրվարի, 2010 | 18:32 ]

2009 թ. ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպություն փորձաքննության է ներկայացվել 1994 անձ, որոնցից 1142-ի փորձանմուշներում հայտնաբերվել է թմրամիջոցի առկայություն, եւ նրանք վերցվել են հաշվառման: »»»»»


Ձկնագողություն

[ 9 Փետրվարի, 2010 | 18:13 ]

Փետրվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել1952 թ. ծնված Մեխակ Գ.-ն և հայտնել, որ 2009թ. հուլիսից մինև ս/թ փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծական տնտեսությունից գողացել են 620 «Թառափ» տեսակի 6-12 կգ կշռով ձկներ` պատճառելով մոտ 16.000.000 դրամի նյութական վնաս: »»»»»


«Գովազդի հետ կապված մի լուրջ արշավ ենք նախատեսում»

[ 9 Փետրվարի, 2010 | 17:49 ]

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները որպես նորմատիվ պահանջ կսկսեն գործել 1 ամսից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: »»»»»


Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առիթով կառավարությունը միջոցառումներ է նախատեսել

[ 9 Փետրվարի, 2010 | 17:39 ]

Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել մեծանուն բանաստեղծի հուշաքարին։ Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը։ »»»»»


7 ընկերություն չհիմնավորված բարձրացրել են դեղորայքի իրացման գները

[ 9 Փետրվարի, 2010 | 17:26 ]

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Հանձնաժողովը քննարկեց և մերժեց «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար Հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: »»»»»


«Սասունցի Դավիթը»` բեմում

[ 9 Փետրվարի, 2010 | 16:58 ]

Պետական կամերային  երաժշտական թատրոնում վաղը կկայանա «Սասունցի Դավիթ»  ներկայացումը:  Բեմականացված է միայն էպոսի «Սասունցի Դավիթ» գլուխը, որ մշակել է Հովհաննես Թումանյանը: Պիեսի հեղինակը եւ բեմադրողը  Դավիթ Հակոբյանն է: »»»»»


Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ 

[ 9 Փետրվարի, 2010 | 16:32 ]

Այսօր Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: »»»»»


Գ. Ամալյան. «Առաջիկայում մեզ սպասում է լիցենզավորման մի գործընթաց, որին դիմելու են բոլորը հավասար սկզբունքով»

[ 9 Փետրվարի, 2010 | 16:27 ]

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի այսօրվա ասուլիսը նվիրված էր Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծին: Ասուլիսն հարց չնչեց նաև այդ չափորոշիչների` հեռուստաընկերությունների փակվելուն հանգեցնելու մասին: »»»»»


Ի՞նչ շահ ունի Հայաստանը Թուրքիա-Իրան մրցակցությունից 

[ 9 Փետրվարի, 2010 | 16:02 ]

Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Իրանը եւ Թուրքիան Կովկասում «գերտերության» պայքար են մղում եւ երկուսն էլ իրավունք ունեն հավակնելու այդ կարգավիճակին: «Թուրքիան Հյուսիսային եւ Հարավային Կովկասում, իհարկե, ցանկանում է իր դերն ակտիվացնել: »»»»»


Եւս 4 հոգի ստացան բռնադատվածի  կարգավիճակ 

[ 9 Փետրվարի, 2010 | 15:55 ]

Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց  առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի օրերս կայացած հերթական նիստում քննարկվել են բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար հանձնաժողովին 4 քաղաքացիների կողմից ներկայացված հայտերը:  »»»»»


Ինչ-որ բարձր կետում նստել էիր ու այդ բարձր կետից տեսնում էիր բոլոր տեղամասե՞րը

[ 9 Փետրվարի, 2010 | 15:20 ]

Գրիգոր Ամալյանն անդրադարձել է Մարտի 1-ի, ընտրությունների, հանրահավաքվերի լուսաբանման խնդիրներին

«Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են. … բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»: Այս մասին նշված է Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, »»»»»


«Հայ-իրանական հարաբերությունները մեծ պոտենցիալներ ունեն» 

[ 9 Փետրվարի, 2010 | 14:37 ]

Այսօր Իրանի իսլամական հեղափոխության 31-ամյակն է

1979 թվականի փետրվարի 9-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն: Ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի` այդ հեղափոխությունը հիմնականում ուղղված էր Իրանի էթնիկ մշակույթի եւ ազգային ինքնության պահպանմանը: «Այն ժամանակ չկար գլոբալիզացիա հասկացությունը, բայց ըստ  ամենայնի` այդ հեղափոխությունը արեւմտյան արժեքների ներթափանցմանն ուղղված ընդվզում էր»,- կարծում է Գառնիկ Ասատրյանը: »»»»»


2011-ին  էլեկտրաէներգիայի 80-85 %-ը` սեփական ռեսուրսների  հաշվին

[ 9 Փետրվարի, 2010 | 14:27 ]

Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին: »»»»»


Հաստատվել է 996 իրավահաջորդի դիմում

[ 9 Փետրվարի, 2010 | 14:11 ]

ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է Աքսա Ֆրանսիական ապահովագրական ընկերության կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին` նկատի ունենալով Աքսայի կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: »»»»»


194 անօթևանների կհանձնվի բնակարանների հատկացման հավաստագրեր

[ 9 Փետրվարի, 2010 | 14:01 ]

ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովի, անցած օրը Գյումրիում կայացած նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված որևէ բնակարան մինչև օրս ընդունված չէ և դրանք հավանաբար կընդունվեն մայիսին: »»»»»


Սեյրան Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

[ 9 Փետրվարի, 2010 | 13:46 ]

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և փորձագետների հետ: »»»»»


Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու եւ կեղծիք կատարելու համար

[ 9 Փետրվարի, 2010 | 13:17 ]

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ իրավապահները պարզվել են, որ «Բագրատունյաց 13» համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման  մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ  Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ 2007 թ. օգոստոսի 6-ին կազմել,  ստորագրություններով եւ համատիրության կնիքով հաստատել են ակնհայտ կեղծ  փաստաթուղթ: »»»»»


«Պատերազմի հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ էր»

[ 9 Փետրվարի, 2010 | 13:14 ]

«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, եւ դա չի վերաբերում միայն առկա իրավիճակին, պատերազմները մարդկանց ուղեկցող մշտական երեւույթներ են, ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր տարածքները պաշտպանելու: Միեւնույն ժամանակ դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատերազմը կանխվի»: »»»»»


Յուլյա Տիմոշենկոն մտադիր է դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները

[ 9 Փետրվարի, 2010 | 13:11 ]

Ուկրաինայի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրինականությունը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս վերջնական տվյալներրը չի հրապարակել: Տիմոշենկոն պարտաստվում է վիճարկել քվեարկության արդյունքները դատարանում: »»»»»


«Իշխանության սխալը կանդրադառնա բոլորիս վրա»

[ 9 Փետրվարի, 2010 | 12:59 ]

«Հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացներն իրար զուգահեռ են ընթանում, եւ մեր դիրքերը երկու գործընթացներում էլ գնալով թուլանում են: Եթե նախկինում հայ-թուրքական հարաբերությունները չեզոք էին, ապա արձանագրությունների ձախողման դեպքում, մենք տարածաշրջանում ձեռք կբերենք ակտիվ թշնամի»,- կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: »»»»»


Որակավորվել է 9 աուդիտոր 

[ 9 Փետրվարի, 2010 | 12:08 ]

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների  նախարարությունում տեղի ունեցած  աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է  որակավորված աուդիտորի վկայական: »»»»»


Մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը

[ 9 Փետրվարի, 2010 | 11:40 ]

Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): »»»»»


Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին

[ 9 Փետրվարի, 2010 | 11:30 ]

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին: »»»»»


Մամուլի տեսություն

[ 9 Փետրվարի, 2010 | 10:59 ]

Կամերայինում վիճակն անորոշ է

Հայաստանի պետական կամերային նվագախմբի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Հիշեցնենք, որ նվագախմբի նախկին ղեկավար Արամ Ղարաբեկյանը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հրաժարական էր ներկայացրել մշակույթի նախարարին, որը ոչ  միայն չէր մակագրել այն, այլև մոտ 20 օր առաջ այցելել էր նվագախմբին և համոզել, որ Ղարաբեկյանի հետ յոլա գնան, քանի որ նրա հեռացման պատճառը նվագախմբի հետ կոնֆլիկտն էր: »»»»»


Արեւմտյան քաղաքական «առեւտրի» առանձնահատկությունները Կովկասում

[ 8 Փետրվարի, 2010 | 16:26 ]

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը օրերս հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում։ »»»»»


Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին

[ 8 Փետրվարի, 2010 | 16:24 ]

Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները «Վերին թաղ» են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: »»»»»


«Մարտունին դարձել է Սիցիլիա»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:22 ]

Արդեն մեկ ամիս է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, բայց հանցագործներն անպատիժ են մնում: Դրությունն այնքան է լարվել, որ սովորական քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին` պարզելու, թե ինչու ոչ ոք չի պատժվում: »»»»»


Բազմազավակ ընտանիքում երեխաների թվի հետ ավելանում են խնդիրները

[ 8 Փետրվարի, 2010 | 16:20 ]

Սողոմոնյանների բազմազավակ ընտանիքը 2001 թվականից ապրում է Շուշիում: Երկու տարի վարձով են ապրել, իսկ 7-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը նրանց համար 3 սենյականոց տուն կառուցեց, որը, ինչպես եւ այդ տարիներին կառուցված բազմաթիվ տներ, աչքի չէր ընկնում իր որակով: «2003-ի հոկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք այս տունը, բայց արդեն մի ամիս հետո հասկացանք, որ տան պատերը խոնավանում են»,- պատմում է ընտանիքի մայրը` Ալլա Սողոմոնյանը: »»»»»


Կինոն՝ ազգային միասնականության զենք

[ 8 Փետրվարի, 2010 | 16:18 ]

Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության, ուստի եւ այդ ստեղծագործության հետազոտողի համար կինոն հանգուցային կետերից մեկն է, որտեղ իրար են հյուսվում ամենատարբեր բնույթի հարցեր՝ գեղագիտականից մինչեւ ազգային ու քաղաքական։ »»»»»


Հրանտ Մաթեւոսյան. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:16 ]

Պրն Մաթեւոսյան, կարծում եք՝ կարո՞ղ ենք այսօր ասել, թե գրող Մաթեւոսյանը զբաղվում է քաղաքականությամբ:

Քաղաքականությամբ եթե զբաղվում էլ եմ, ապա շատ սիրողական մակարդակի վրա է իմ այդ քաղաքականությունը: Շատ հաճախ առաջնորդվում եմ զուտ արտաքին տպավորություններով: »»»»»


8 queries in 1.141 seconds.