«Սպեկտրոգրաֆը թույլ կտա լուծել դիտողական բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչև այսօր մեզ համար դեռ երազանք են»

[ 18 Մարտի, 2010 | 15:04 ]

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ 1-1,5 տարվա ընթացքում Ֆրանսիայից Բյուրական կտեղափոխվի մի կարևոր ու թանկարժեք սարք` սպեկտրոգրաֆ: Սպեկտրոգրաֆը ձեռք բերելու հավակնություն ունի աշխարհի 5-6 խոշոր գիտական կենտրոն, սակայն, Հայկ Հարությունյանի խոսքերով` սարքի տերերը հակված են, որ այն Բյուրականի աստղադիտարան տեղափոխվի: »»»»»


Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում շինություններ են կառուցվում

[ 18 Մարտի, 2010 | 14:42 ]

Թբիլիսիի Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին աղետալի վիճակում է: Սուրբ Մինաս եկեղեցու մուտքն անարգել է յուրաքանչյուր համար. դուռը բաց է, պատուհանները ևս ճաղապատ չեն:  Այն Վրաստանի տարածքում «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից մեկն է և գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության բալանսում:  »»»»»


Հողում հայտնաբերված մկնդեղի պարունակությունը բարձր է թույլատրելի սահմաններից

[ 18 Մարտի, 2010 | 13:40 ]

Պետական հիգիենիկ  հակահամաճարակային տեսչության  Լոռու  մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժաննա Բեդյանն այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ալավերդցիներին խիստ մտահոգող Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված մկնդեղի թափոնների գերեզմանոցի կողմից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները պարզելու նպատակով,  պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի կողմից վերջերս անց է կացվել մի շարք լաբորատոր հետազոտություններ. »»»»»


Կամ նոր ընտրություններ կամ պատերազմ

[ 18 Մարտի, 2010 | 13:29 ]

«Ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում»,- Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն այսպես մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանն ավելի է թշնամանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: »»»»»


Նոյեմբերյանի շրջանում հրադադարի ռեժիմը չեն խախտել

[ 18 Մարտի, 2010 | 13:22 ]

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: »»»»»


ՕԵԿ-ը համեմատում է 18-ամյա մանկամիտ աղջկա հետ

[ 18 Մարտի, 2010 | 13:07 ]

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել «Օրինաց երկիր» կուսակցության նախարարների փոփոխությունների վերաբերյալ. «Ես ընդհանրապես չեմ գնահատում որեւէ մի կուսակցության, որը դուրս է իմ պատկերացումներից, պիտի պատկերացնես, որ կարողանաս գնահատել»: »»»»»


Վրաերթ` մահվան ելքով

[ 18 Մարտի, 2010 | 13:02 ]

Մարտի 17-ին` ժամը 20.40-ին, 1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն, վարելով իրեն ամրակցված «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել »»»»»


Ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա

[ 18 Մարտի, 2010 | 12:47 ]

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2  լիցենզիա,  միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 և խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: »»»»»


Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխվել

[ 18 Մարտի, 2010 | 12:27 ]

Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտ 2010 թ.

Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայության մասին: »»»»»


Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

[ 18 Մարտի, 2010 | 12:05 ]

Այս պահին կառավարության շենքի առջև հավաքված են տասնյակ քաղաքացիներ, որոնք տարբեր պահանջներ են ներկայացնում կառավարությանը: Նրանց մեջ են 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: »»»»»


Մամուլի տեսություն

[ 18 Մարտի, 2010 | 10:50 ]

Բացակայում էր

Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀՀ ԱԴ-ում վիճարկել է ՀՀ քրդատավարության օրենսգրքի 309,1 հոդվածի սահմանադրականությունը, որը դատախազներին թույլատրում է դատարանից մեղադրանքը հետ վերցնել` խստացնել և վերադարձնել: »»»»»


Քաղծառայողները երդվեցին

[ 18 Մարտի, 2010 | 09:27 ]

Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: »»»»»


Պատգամավորն ընդդեմ Երևանի ոստիկանապետի

[ 17 Մարտի, 2010 | 19:49 ]

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»


«Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»

[ 17 Մարտի, 2010 | 19:04 ]

«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: »»»»»


Եթե դատախազությունը չասի` ով է տղայիս սպանել, ես դա կանեմ իմ օրենքներով

[ 17 Մարտի, 2010 | 18:51 ]

Ասում է զինվորի հայրը

Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: »»»»»


«Քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, հոգեւորականները` սրտի մակարդակով»

[ 17 Մարտի, 2010 | 18:20 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»: »»»»»


«Կենգուրու 2010»-ը մեկնարկում է

[ 17 Մարտի, 2010 | 17:39 ]

Հայաստանի ողջ տարածքում վաղը կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: »»»»»


4 ավազակային հարձակման դեպք` մեկ շաբաթվա ընթացքում

[ 17 Մարտի, 2010 | 17:29 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: »»»»»


Առաջնահերթությունը տրվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին

[ 17 Մարտի, 2010 | 17:06 ]

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: »»»»»


«Ժառանգության» հարցապնդումը վարչապետին ու Կառավարությանը

[ 17 Մարտի, 2010 | 16:17 ]

«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: »»»»»


«Առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»

[ 17 Մարտի, 2010 | 15:42 ]

Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»


Պողոս-Պետրոս եկեղեցի, թե՞ ամառային դահլիճ

[ 17 Մարտի, 2010 | 15:04 ]

Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: »»»»»


Դատական փորձաքննությունների նոր` հայ-ռուսական համագործակցությունը

[ 17 Մարտի, 2010 | 14:39 ]

Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»


Աղետի գոտում բնակարանների բաշխման կարգի փոփոխություններ են անհրաժեշտ

[ 17 Մարտի, 2010 | 14:16 ]

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ: »»»»»


9 մլն դոլար` հանրային ոլորտի գործունեության բարելավման համար

[ 17 Մարտի, 2010 | 14:08 ]

Երեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ): Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: »»»»»


Պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

[ 17 Մարտի, 2010 | 13:38 ]

Այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 615 000 դրամ, որից մրցակցային` 939 615 000 դրամ: »»»»»


Քամու եւ տեղումների հետևանքով

[ 17 Մարտի, 2010 | 13:32 ]

Շիրակի  մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ: »»»»»


Ընկել են ձորը

[ 17 Մարտի, 2010 | 13:25 ]

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: »»»»»


Ռումինիայում լրագրողներին չեն ծեծում, ոչ էլ` թերթեր փակում

[ 17 Մարտի, 2010 | 13:08 ]

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: »»»»»


Դատաքննությունն այսօր կշարունակվի

[ 17 Մարտի, 2010 | 12:33 ]

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր  Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն»  կուսակցության պատգամավոր Զարուհի  Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»


8 queries in 1.100 seconds.