[ 16 Մարտի, 2010 | 12:02 ] հասարակություն
Արման Ղարիբյան
Այսօր «Անի» հյուրանոցում կայացած կլոր սեղանով մեկնարկեց «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, որը նպատակ ունի նվազեցնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը:
«Հետքը» ծրագրի ղեկավար Ելենա Իսպիրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես գիշերային խնամքի հաստատությունների երեխաների իրավունքների պաշտպանությունը. արդյո՞ք այդ հաստատություններում տեղի են ունենում բռնություններ երեխաների նկատմամբ: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 11:26 ] քաղաքականություն
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին
Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կատարեց Բեռլին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:
Նախարարներ Նալբանդյանի եւ Վեստերվելլեի հանդիպումն անցավ առանձնազրույցի, ապա` ընդլայնված ձեւաչափով: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 11:14 ] հասարակություն, մարզեր
Արմեն ԴավթյանԵրրորդ օրն է`Սյունիքի մարզկենտրոնին մատակարարվող խմելու ջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է, տարվա այս եղանակին բնորոշ չէ: Աջաբաջ գյուղի սարերը մարտին միշտ ձյունառատ էին լինում, իսկ հիմա ձյունը հալչում է: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 10:55 ] հասարակություն, քաղաքականություն
Վիճել են
«ՀԺ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փարիզում կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման ժամանակ երկյակը լուրջ վեճ է ունեցել: Ըստ թերթի աղբյուրների` Քոչարյանը պահանջել է, որ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Քոչարյանը հիմնավորել է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` և’ ներքաղաքական, և’ արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 09:19 ] դատարան, հասարակություն
Արման Ղարիբյան
Այսօր` ժամը 14:00-ին, Վարչական դատարանում կքննվի Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցը, որով նրանք պահանջել են սեփականաշնորհել մոտ 60 քմ ինքնակամ կառույցը: Նրանց տան տարածքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 20:43 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Արարատ Դավթյան
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ, »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 20:20 ] քրեականՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա.Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:57 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան«Հետքը» բազմիցս անդրադարձել է «Գենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից Գյումրու անօթեւանների համար կառուցվող շենքերի անորակության խնդրին: Այդ մասին հասարակությունը տեղեկացավ հատկապես 2009 թվականի դեկտեմբերին, երբ շահագործման ենթակա շենքերն այնքան անորակ էին, որ ստիպված եղան դրանք չտրամադրել բնակիչներին` մինչեւ վերացնեն թերությունները: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:46 ] հասարակություն
Գրիշա ԲալասանյանՔիչ առաջ «Հետքի» թղթակցին զանգահարել են Պուշկինի 3 հասցեի բնակիչները եւ հայտնել, որ այսօր ավելի մեծ թափով են սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել իրենց բնակելի շենքի անմիջական հարեւանությամբ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:32 ] հասարակություն
Նատաշա Հարությունյան
«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի» եկեղեցու քահանայության ղեկավար Վարուժան Պողոսյանին (մորմոնների ներկայացուցիչ), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանին և «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության» վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանին: Վերջիններս բանավիճում էին կրոնական ազատության և կրոնական փոքրամասնությունների խնդիրների շուրջ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 15:31 ] բնապահպանությունՔաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունը` մայրաքաղաքում սանիտարական ծառահատումների վերաբերյալ
Մայրաքաղաքում սանիտարական ծառահատմանը և էտելու միջոցառումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:24 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Սոնա Ավագյան
Չնայած սոցիալական շատ ծանր վիճակին` գրողի կինը որեւէ մեկից օգնություն չի խնդրում եւ չի հավատում, որ իրեն կօգնեն
«Ինձ վիրավորում է, երբ մարդիկ ասում են. «Մենք նրան հարգում ենք, որովհետեւ նա Մահարու կինն է»: Ինձ պետք չէ ոչ մեկի անունը, եթե ես ինքս ոչ մի բանի արժանի չեմ, եթե չկա այնպիսի բան, որի համար ինձ կարելի է հարգել: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:22 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ Բայադյան
Կարծում եմ 1990-ականների վերջին էր եւ առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեղ մասնագիտական շրջանակներում, որ Հայաստանում սկիզբ առան «թռիչքի», թռիչքաձեւ զարգացման անհրաժեշտության մասին խոսակցությունները։ »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:20 ] Հիմնական թողարկում, հասարակություն, հարցազրույց
Գրիշա Բալասանյան
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը
Առաջիկայում մի շարք օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնք նպատակ ունեն կարգավորել շահերի բախումը: Դաշտը կարգավորելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ նոր մարմին: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում, եւ կարգավորման ի՞նչ մեխանիզմներ են լինելու: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:18 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Գրիշա Բալասանյան«Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը մարտի 1-7-ը ուսուցողական այց էր կազմակերպել Ռումինիա: 10 հոգանոց պատվիրակության մեջ էին ՀՀ նախագահի, Կառավարության, Արդարադատության նախարարության աշխատակազմերից ներկայացուցիչներ, դասախոսներ, լրագրողներ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:16 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Քրիստինե Աղալարյան
Կկարողանա՞ թուրք լրագրողը հասնել իր հայրենակիցների խղճին
Էրհան Արիկը ծնվել է Արդահանում: Այնտեղ ապրել է մինչեւ 13 տարեկան դառնալը: Նրա նախնիները թուրք-մեսխեթցի այն ընտանիքներից են, որոնք Արդահան են գաղթել Սամցխե-Ջավախքից: Հիմա Էրհանն ապրում է Ստամբուլում, բայց ամեն տարի այցելում է Արդահան: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:15 ] մարզերՄարտի 12-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մ.Մկրտչյան 36/14-րդ հասցեի բնակչուհի, 36-ամյա Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 16-ամյա Մելինե եւ 14-ամյա Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:14 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրանտ Կատարիկյան
Ճապոնացի գիտնականն ուսումնասիրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի հայրենադարձությունը
Ասում են, թե Երեւանում` ընդդիմության հանրահավաքին, կարելի է մի քանի հետաքրքիր եւ անսովոր անձանց հանդիպել: Հենց սա ինձ հետ պատահեց մարտի 1-ին, երբ բացարձակապես պատահաբար հանդիպեցի Տակայուկի Յոշիմուրային: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:12 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Ինգա Մարտինյան
«Հետքի» հյուրն է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը
«Այժմ, երբ ետ եմ նայում, հիշում եմ, թե ինչպես մեր տան ետեւում կար մեծ մարզադաշտ եւ թե ինչպես էինք այնտեղ վազվզում, եւ երբ համեմատում եմ Երեւանի հետ, տեսնում եմ, թե ինչքան քիչ են դրսում խաղալու հնարավորությունները հայ երեխաների համար, այդ ժամանակ իսկապես իմ մանկությունը առավելապես գնահատում եմ, ինչքան երջանիկ եւ բախտավոր էինք մենք»,- իր մանկությունը հիշում է Չարլզ Լոնսդեյլը: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:10 ] Հիմնական թողարկում, դատարան
Արման Ղարիբյան«Խ-ԴԷՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն, «Ֆեյշն Թայմ» խանութում կանացի ջինսե հագուստի եւ աքսեսուարների մանրածախ առեւտրով զբաղվող 29-ամյա Մարիամ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանի օժանդակությամբ, ԱՄՆ-ի բանկերում գտնվող հաշվեհամարները սպասարկող բանկային կեղծ քարտերի օգտագործմամբ «Master card» միջնորդ վճարային եւ ՀՀ-ում գործող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի համակարգերի միջոցով գումարներ է հափշտակել, ապա դրանք օրինականացրել: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:08 ] Հիմնական թողարկում, քրեական
Լարիսա ՓարեմուզյանԼոռու մարզի Ախթալա քաղաքի Լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն Գագիկ Ազատյանը 2009 թ. մայիսի 25-ին Երեւանի իր բնակարանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա Լոռու մարզի Ախթալայի եւ Շամլուղի հանքերի նախկին պետ Հրաչիկ Ազատյանի որդին է: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:06 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Ոսկան Սարգսյան
Ամեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել:
Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:04 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Նատաշա Հարությունյան
Ամերիկահայ դոկտոր Գարո Բուլդուկյանն աշխարհում հայտնի է իր «Գարո Հաբանո» սիգարային ապրանքանիշով: Սիգարային բոլոր միջոցառումներին «Գարո Հաբանո»-ն ներկայացված է առանձին բրենդով: Դոկտոր Բուլդուկյանի սիգարները մշտապես առկա են հայտնի սիգարային պարբերականներում: «Գարո Հաբանո» սիգարներն արտադրվում են ավելի քան 10 տարի: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:02 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Սառա Պետրոսյան
Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկի` Գորիս քաղաքի ինքնատիպությունը նրա ճարտարապետությամբ է պայմանավորված, որը որոշ կարծիքների համաձայն` ընդօրինակվել է եվրոպականից: Ճարտարապետ Սեւադա Զաքարյանը, ով շուրջ 17 տարի զբաղեցրել է Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1983-2000 թթ.), պնդում է, որ Գորիսի ժողովրդական ճարտարապետությունը եվրոպական ճարտարապետության հետ կապ չունի: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:00 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Ալեքսանդր Իռադյանի հետ ծանոթացա հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրան ներկայացնելով` ասացին, որ պատրաստվում է մեկնել միջազգային երաժշտական մրցույթի: Երբ խնդրեցի այդ մասին հարցազրույց տալ, նա հրաժարվեց` ասելով. «Մինչեւ որեւէ մրցանակ չստանամ, ոչ մի հարցազրույց չեմ կարող տալ»: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 13:55 ] հասարակություն, տարածաշրջանԵլնելով Ջավախքի հիմնախնդիրների շուրջ եղած անթիվ զրպարտություններից, որոնք շահադիտական նպատակներ են հետապնդում, Ջավախքի հայերի ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 13:50 ] հասարակություն, մարզերՄարտի 13-ին, Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 13:25 ] դատարան, հասարակություն
Արման Ղարիբյան
Վաղը դատական ակտերի հարկադիր կատարողները Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին կվտարեն Նոր-Արեշ 46 փողոցի 37 տնից, քանի որ ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանը դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սոնյայի պահանջը: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 13:18 ] հասարակություն«Օրինաց երկիր» կուսակցության ` մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՕԵԿ քվոտայով նախարարներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի ` գործադիր իշխանությունում պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել նշված նախարարներին և հանրապետության նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում և Արմեն Երիցյանի թեկնածությունը` Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 13:17 ] հասարակություն
2009 թ. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետախուզության գծով կատարվել է 9157 հանցագործություն, բացահայտվել է 6371-ը: Նույն ժամանակահատվածում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործության 263 դեպք, բացահայտվել է 136-ը: 2009 թ. հրազենի գործադրմամբ կատարվել է 100 հանցագործություն, բացահայտվել է 45-ը: