«Այնպիսի~ խառնաշփոթ է ստեղծվելու»

[ 18 Մարտի, 2010 | 17:09 ]

Արդյոք 2012 թ.-ից կկիրառվի՞ նոր օրացույց

ՄԱԿ-ը և Օրացույցների համաշխարհային ասոցիացիան առաջարկում են փոխել գործող Գրիգորյան օրացույցը, և 2012 թ.-ից կիրառել նոր օրացույց, որը նախատեսում է 35 և 28 օր ունեցող ամիսներ: Այսօր կազմակերպված ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասաց, որ ՄԱԿ-ի առաջարկած օրացույցը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: »»»»»


Կդադարեցվի «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը` ֆինանսական ծախսը եւ կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու նպատակով

[ 18 Մարտի, 2010 | 17:07 ]

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշել է դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը եւ այն վերակազմակերպել որպես նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս։ Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը, դրա նպատակն է բարձրացնել քրեակատարողական ծառայության արդյունավետությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսական ծախսը եւ կոռուպցիոն ռիսկը։


Պատասխանատվության ճգնաժամ. ինչո՞ւ է հույսն ընկել ՕԵԿ-ի վրա

[ 18 Մարտի, 2010 | 16:51 ]

Հանրապետության նախագահի հրամանագրերով Մանուկ Վարդանյանը ՕԵԿ քվոտայով նշանակվեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի, իսկ  Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այս պաշտոնները զբաղեցնող իր կուսակիցներին ետ կանչելու որոշումը բացատրեց կուսակցության նախաձեռնած լուրջ բարեփոխումներով: »»»»»


Աֆրիկյան ժանտախտի վերադարձը

[ 18 Մարտի, 2010 | 16:28 ]

2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ  դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: »»»»»


Ապօրինի՞ էր ծառահատումը

[ 18 Մարտի, 2010 | 16:12 ]

Սյունիքի մարզկենտրոնի տարբեր թաղամասերում աճած հաստաբուն ու երկարասլաց ծառերի մի մասն արդեն իրենց դարն ապրել է։ Դրանք այլևս աճելու տեղ չունեն, ու վտանգավոր են այդ թաղամասերի թե’ շենք-շինությունների, թե՜ անցորդների համար։ Կապանի քաղաքապետարանն ուսումնասիրել է այդ ծառերը, նաև բնակիչներից ընդունել դիմումներ։ Մոտ 20 դիմում է մուտքագրվել։ Քաղաքապետարանի հանձնաժողովը, ըստ դիմումների, շրջեց քաղաքում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է ծառերը. հատման ենթակաները կհատվեն, էտմանը՝ կէտվեն։ »»»»»


Բարձր գնահատական Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեությանը Հայաստանում

[ 18 Մարտի, 2010 | 16:09 ]

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ »»»»»


Օրաթերթ-տպարան վեճը շարունակվում է

[ 18 Մարտի, 2010 | 15:15 ]

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության և «Կողմանակի անձանց Մ» ՍՊԸ-ի բողոքի քննությանը` ընդդեմ «Գինդ» տպարանի: »»»»»


«Սպեկտրոգրաֆը թույլ կտա լուծել դիտողական բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչև այսօր մեզ համար դեռ երազանք են»

[ 18 Մարտի, 2010 | 15:04 ]

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ 1-1,5 տարվա ընթացքում Ֆրանսիայից Բյուրական կտեղափոխվի մի կարևոր ու թանկարժեք սարք` սպեկտրոգրաֆ: Սպեկտրոգրաֆը ձեռք բերելու հավակնություն ունի աշխարհի 5-6 խոշոր գիտական կենտրոն, սակայն, Հայկ Հարությունյանի խոսքերով` սարքի տերերը հակված են, որ այն Բյուրականի աստղադիտարան տեղափոխվի: »»»»»


Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցու տարածքում շինություններ են կառուցվում

[ 18 Մարտի, 2010 | 14:42 ]

Թբիլիսիի Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին աղետալի վիճակում է: Սուրբ Մինաս անարգել կարող է մտնել  յուրաքանչյուր ոք. դուռը բաց է, պատուհանները ճաղապատ չեն: Այն Վրաստանի տարածքում «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից մեկն է և գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության բալանսում:  »»»»»


Հողում հայտնաբերված մկնդեղի պարունակությունը բարձր է թույլատրելի սահմաններից

[ 18 Մարտի, 2010 | 13:40 ]

Պետական հիգիենիկ  հակահամաճարակային տեսչության  Լոռու  մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժաննա Բեդյանն այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ալավերդցիներին խիստ մտահոգող Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված մկնդեղի թափոնների գերեզմանոցի կողմից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները պարզելու նպատակով,  պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի կողմից վերջերս անց է կացվել մի շարք լաբորատոր հետազոտություններ. »»»»»


Կամ նոր ընտրություններ կամ պատերազմ

[ 18 Մարտի, 2010 | 13:29 ]

«Ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում»,- Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն այսպես մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանն ավելի է թշնամանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: »»»»»


Նոյեմբերյանի շրջանում հրադադարի ռեժիմը չեն խախտել

[ 18 Մարտի, 2010 | 13:22 ]

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: »»»»»


ՕԵԿ-ը համեմատում է 18-ամյա մանկամիտ աղջկա հետ

[ 18 Մարտի, 2010 | 13:07 ]

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել «Օրինաց երկիր» կուսակցության նախարարների փոփոխությունների վերաբերյալ. «Ես ընդհանրապես չեմ գնահատում որեւէ մի կուսակցության, որը դուրս է իմ պատկերացումներից, պիտի պատկերացնես, որ կարողանաս գնահատել»: »»»»»


Վրաերթ` մահվան ելքով

[ 18 Մարտի, 2010 | 13:02 ]

Մարտի 17-ին` ժամը 20.40-ին, 1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն, վարելով իրեն ամրակցված «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել »»»»»


Ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա

[ 18 Մարտի, 2010 | 12:47 ]

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2  լիցենզիա,  միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 և խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: »»»»»


Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխվել

[ 18 Մարտի, 2010 | 12:27 ]

Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտ 2010 թ.

Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայության մասին: »»»»»


Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

[ 18 Մարտի, 2010 | 12:05 ]

Այս պահին կառավարության շենքի առջև հավաքված են տասնյակ քաղաքացիներ, որոնք տարբեր պահանջներ են ներկայացնում կառավարությանը: Նրանց մեջ են 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: »»»»»


Մամուլի տեսություն

[ 18 Մարտի, 2010 | 10:50 ]

Բացակայում էր

Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀՀ ԱԴ-ում վիճարկել է ՀՀ քրդատավարության օրենսգրքի 309,1 հոդվածի սահմանադրականությունը, որը դատախազներին թույլատրում է դատարանից մեղադրանքը հետ վերցնել` խստացնել և վերադարձնել: »»»»»


Քաղծառայողները երդվեցին

[ 18 Մարտի, 2010 | 09:27 ]

Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: »»»»»


Պատգամավորն ընդդեմ Երևանի ոստիկանապետի

[ 17 Մարտի, 2010 | 19:49 ]

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»


«Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»

[ 17 Մարտի, 2010 | 19:04 ]

«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: »»»»»


Եթե դատախազությունը չասի` ով է տղայիս սպանել, ես դա կանեմ իմ օրենքներով

[ 17 Մարտի, 2010 | 18:51 ]

Ասում է զինվորի հայրը

Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: »»»»»


«Քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, հոգեւորականները` սրտի մակարդակով»

[ 17 Մարտի, 2010 | 18:20 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»: »»»»»


«Կենգուրու 2010»-ը մեկնարկում է

[ 17 Մարտի, 2010 | 17:39 ]

Հայաստանի ողջ տարածքում վաղը կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: »»»»»


4 ավազակային հարձակման դեպք` մեկ շաբաթվա ընթացքում

[ 17 Մարտի, 2010 | 17:29 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: »»»»»


Առաջնահերթությունը տրվում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին

[ 17 Մարտի, 2010 | 17:06 ]

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: »»»»»


«Ժառանգության» հարցապնդումը վարչապետին ու Կառավարությանը

[ 17 Մարտի, 2010 | 16:17 ]

«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: »»»»»


«Առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»

[ 17 Մարտի, 2010 | 15:42 ]

Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»


Պողոս-Պետրոս եկեղեցի, թե՞ ամառային դահլիճ

[ 17 Մարտի, 2010 | 15:04 ]

Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: »»»»»


Դատական փորձաքննությունների նոր` հայ-ռուսական համագործակցությունը

[ 17 Մարտի, 2010 | 14:39 ]

Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»


15 queries in 2.139 seconds.