Ղարաբաղը պետք է հստակ ասի`բանակցել, թե ոչ

[ 11 Մարտի, 2010 | 22:48 ]

Եթե ուզում եք Ղարաբաղն ու հարակից տարածքները պահել, ապա պետք է հրաժարվել բանակցություներից, իսկ եթե շարունակում եք բանակցել` պետք է պատրաստ լինեք զիջումների գնալ,-այս միտքն է մարտի 11-ին արտահայտել Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» զեկույցի Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: »»»»»


Թուրքիան կորցրել է իր նախկին ժողովրդագրական պատկերը

[ 11 Մարտի, 2010 | 19:54 ]

Այսօր թուրքական հասարակությունը շատ բարդ վիճակում է, այն երկփեղկված է և Թուրքիայի զարգացման առումով չի կարողանում կողմնորոշվել` դեպի ֆունդամենտալիզմ` իսլա՞մ գնալ` որպես կայսրությունը պահելու գործոն, թե՞ դեպի եվրոպականացում: Այսօր կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞ւր կտանեն Թուրքիային հայկական հարցն ու քրդական հարցը, Թուրքիան կգոյատևի՞ այս խնդիրներով, թե՞ կգա ժամանակ, որ կկազմալուծվի: »»»»»


Սերժ Սարգսյան. «Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու»

[ 11 Մարտի, 2010 | 19:51 ]

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին

Ինչու՞ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:

Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: »»»»»


Լևոն Սարգսյանը նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

[ 11 Մարտի, 2010 | 19:30 ]

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանգիր  է ստորագրել Լևոն Սարգսյանին Թունիսի  Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ  այլ հրամանագրով Լևոն Սարգսյանը  նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Իմիջիայլոց, Լևոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է: »»»»»


Եզդի Թամոյանն ասում է` Հայաստանում քուրդ չկա

[ 11 Մարտի, 2010 | 19:04 ]

Քուրդ Մամեն էլ վստահեցնում է, որ եզդիներն իրականում քրդեր են

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչ Ալիխանե Մամեն և Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր մեկը մյուսից հետո հյուրընկալվեցին «Հայելի» ակումբում` ներկայացնելու եզդի-քուրդ հարաբերությունների սրման պատճառները: Նրանք Հայաստանի բարձրագույն ղեկավարներին ներկայացնել են դիմում-բողոքներ. քուրդ Մամեն պահանջում է պատասխանատվության ենթարկել Թամոյանին, եզդի Թամոյանն էլ` Մամեին: »»»»»


Աշոտ Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն պատմության գիրկն է անցած»

[ 11 Մարտի, 2010 | 19:01 ]

Ո՞րն է հաջորդ քայլը

«Հիշեք նախորդ գիտաժողովների կարգախոսները` «Ճանաչում, դատապարտում», «Ճանաչում, դատապարտում»: Եվ վե՞րջ: «Ճանաչում դատապարտում», ստորակետ, «հետևանքների վերացում»: Մենք ասում ենք` «որպեսզի այլևս չկրկնվի»: Հետևանքները վերցնենք, որպեսզի չկրկնվի: Թե որն են հետևանքները, թող միջազգային դատարանը որոշի»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: »»»»»


Կատակի զոհը

[ 11 Մարտի, 2010 | 18:59 ]

«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բլեֆ» ծրագրի ռեժիսոր Արթուրը և Ջուսը միասին աշխատում են «Կոլիզեյ» համալիրում: Երկու շաբաթ առաջ` աշխատանքի ժամին` երեկոյան «Կոլիզեյ»-ում Արթուրի  կատակի պատճառով Ջուսի քիթը թեթևակի  կոտրվեց և կապտուկներ ունեցավ աչքի հատվածում: »»»»»


Փոխվարչապետի մոտ տեղի ունեցավ միջկառավարական երեք հանձնաժողովների նիստ

[ 11 Մարտի, 2010 | 18:44 ]

Այսօր տեղի ունեցավ Հայ-եգիպտական, Հայ-կատարական, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմերի նիստը, որը վարում էր հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: »»»»»


Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել ձեռք բերված ապացույցները

[ 11 Մարտի, 2010 | 18:33 ]

Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ  Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը: »»»»»


Բեռլինում ցուցադրվել է «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը 

[ 11 Մարտի, 2010 | 18:26 ]

Մարտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:  Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: »»»»»


Աշոտ Մելքոնյան. «Մարտի 4-ը ջրի երես հանեց ամեն ինչ»

[ 11 Մարտի, 2010 | 16:42 ]

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մտահոգություններ ուներ հայ-թուրքական ներկա գործընթացի վերաբերյալ, և Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատգամավորներին խնդրել էր գոնե մեկ վերապահում անել. Հայաստանը պետք է կարողանա միակողմանի դուրս գալ այս գործընթացից, եթե Թուրքիան ձգձգի գործընթացը: »»»»»


«Բարեփոխումները շարունակելու հաստատակամություն կա»

[ 11 Մարտի, 2010 | 15:52 ]

Պատասխանելով «Հետքի» հարցին, թե Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կոնրետ ի՞նչ հարցեր են կարևորվել և ի՞նչ արդյունք է տվել խորհրդակցությունը, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը պատասխանեց, որ դրանք բավականին մանրամասն քննարկումներ էին, որոնց մասնակցում էին ինչպես իշխանության, այնպես էլ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: »»»»»


Կառավարության անդրադարձը անհատական եւ արտադրական խնդիրներին

[ 11 Մարտի, 2010 | 15:33 ]

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրով կառուցվող բնակելի տներից բնակելի տան հատկացմամբ լուծել մարզի Շիրակամուտի համայնքի «Նալբանդ» երկաթուղային կայարանի տարածքում բնակվող Հովհաննես Ափինյանի, Հայկ Մարգարյանի եւ Սամվել Պետրոսյանի ընտանիքների բնակարանային խնդիրները։ »»»»»


Ինչու չեն հարցաքննվում վկաները

[ 11 Մարտի, 2010 | 15:20 ]

Նոր բացահայտումներ Տիգրան Թադեւոսյանի մահվան գործում

Մամիկոն Գասպարյանը այն վկան է, ով սկզբից մինչեւ վերջ ականատես է եղել 2009թ-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպին, սակայն չի հարցաքննվել ոչ ոստիկանության կողմից, ոչ դատարանում: Մարտի 5-ի դատական նիստում ամբաստանյալ Թամարա Յայլոյանի միջնորդությունը լրացուցիչ վկաների հարցաքննության վերաբերյալ, բավարարվեց մասնակիորեն: Փաստաբանի միջնորդած 7 վկաներից դատարանը որոշեց լսել միայն պետավտոտեսուչ Սլավիկ Խաչատրյանի ցուցմունքները: »»»»»


«Գեոպրոմայնինգ գոլդին» թույլատրվել է ներմուծել 1500 տոննա ցիանական նատրիում

[ 11 Մարտի, 2010 | 15:15 ]

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը, այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է ընկերության արտադրական կարիքների համար մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել 1500 տոննա ցիանական նատրիում, քանի որ այն Հայաստանում չի արտադրվում։

Հիշեցնենք, որ ցիանն օգտագործվում է ոսկու արտադրության մեջ:


Վարչապետը հսկողություն է սահմանել միջնաժամկետ ծախսային ծրագրի նկատմամբ

[ 11 Մարտի, 2010 | 15:08 ]

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ։ »»»»»


Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնում ավելացել են այցելուները

[ 11 Մարտի, 2010 | 14:47 ]

Վերջին տարիներին իրար ետեւից սկսեցին բացվել աշխատանքի տեղավորման գրասենյակներ, ու ստվերում մնացին ՀՀ զբաղվածության տարածքային կենտրոնները: Քաղաքացիները նոր-նոր են սկսում դիմել զբաղվածության կենտրոններ` հույս ունենալով, որ պետական մարմինն իրենց կապահովի համապատասխան աշխատանքով: »»»»»


Ու՞մ է ուղղված «պատերազմի» թուրքական շանտաժը

[ 11 Մարտի, 2010 | 14:14 ]

«Վերջին օրերին, եթե  հետեւինք հայտարարություններին, հրապարակումներին, որոնք արվեցին  Թուրքիայում, ինձ  հիշեցնում էին 2001 թ. Փարիզը. նույն  հայտարարությունները, նույն հրապարակումները, նույն նախազգուշացումները, նույն դեսպանի հետկանչը: Որոշ ժամանակ անց դեսպանը հետ եկավ, որոշ ժամանակ անց այդ հարաբերությունները բնականոն շարունակեցին զարգանալ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մարտի 5-ին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: »»»»»


Նոր մանրամասներ «Օդնոկլասնիկի» գործում

[ 11 Մարտի, 2010 | 14:02 ]

«Ինձ ստիպեցին գրել մի ցուցմունք, որը ոչ մի կապ չուներ իրականության հետ: Վախեցրին, թե Սամվելը  ցմահ կնստի, եթե գրեմ էն, ինչ եղել է իրականում,-հանդիպման ժամանակ  ասաց Լիդա Եդիգարյանը,- քննիչն ասաց` աղջիկ  ջան, եթե դու չգրես էն ձեւով, ինչ ձեւով որ պետք է Տիգրանի հարազատներին, ես քո անվտանգության համար պատասխանատու չեմ: »»»»»


Հայ առաքելական եկեղեցին Տավուշի մարզում

[ 11 Մարտի, 2010 | 13:52 ]

Նոյեմբերյան քաղաքի ավտոկայանում  մեկին հարցրի, թե չի՞  ժամանել, արդյոք, Երեւանից մի քանի ժամ առաջ դուրս եկած  միկրոավտոբուսը:

Քիչ անց ինձ մոտեցավ  մոտ քսան տարեկան մի աղջիկ: Երեւում  էր, որ տեղացի չէ:«Դու՞ք էլ եք սպասում Երեւանի միկրոավտոբուսին»,- հարցն ընդամենը զրույց սկսելու առիթ էր, որից  նա սահուն անցում կատարեց  դեպի հոգեւոր ոլորտ` Աստված եւ Եհովա:  »»»»»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները օրենսդրական փոփոխություն են առաջարկում

[ 11 Մարտի, 2010 | 13:46 ]

«Ժառանգության»  ծրագրին համահունչ  հերթական օրինագիծը  բռնադատվածների ու նրանց  ժառանգների իրավունքների ապահովման մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նախագահին են ուղարկել օրինագծի նոր փաթեթ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: »»»»»


Ավարտվեց «Զարուհի Փոստանջյանն ընդդեմ «Ազատամտության»» հայցի քննությունը

[ 11 Մարտի, 2010 | 13:23 ]

Դատարանը վճիռը կհրապարակվի մարտի 26-ին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր դատարանում հայտարարեց, որ եթե օրինական ուժի մեջ մտնի «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը, ապա ինքը նույնպիսի արտահայտություններ կօգտագործի («չկայացած պոռնո աստղ») քննիչի, դատախազի և դատարանի մասնագիտական գործունեությունը գնահատելիս: »»»»»


Նպաստ համակարգի վերաբերյալ տեսակետ է հայտնում Ախուրյանի ՍԾՏԳ պետը

[ 11 Մարտի, 2010 | 12:12 ]

Սոցիալական  ծառայությունների Ախուրյանի տարածքային գործակալությունը սպասարկում է 33 գյուղ: Գործակալության պետ Մաքսիմ Շահբազյանի փոխանցմամբ` սպասարկվող համայնքներից 10125 ընտանիք հաշվառված են «Փարոս» համակարգում, սակայն բոլորը չէ որ փաստագրվում են: Այս տարի, գործակալության պետի տեղեկացմամբ, փաստագրվել է 3 հազար ընտանիք, նրանցից նպաստառուի կարգավիճակ են ստացել միայն 1562-ը: »»»»»


Աղբատեղի` համաքաղաքային գերեզմանատան մոտ

[ 11 Մարտի, 2010 | 12:05 ]

Կապանի հեռավոր ծայրամասային Բարաբաթում թաղամասը տարիներ շարունակ աղբատեղի չի ունեցել: Թաղամասի բնակչությունը աղբը լցնում է որտեղ պատահի: Փոքրիկ այս բանավանում յուրաքանչյուր թաղ մի ձոր կամ ուղղակի մի վայր է ընտրել, որն էլ եւ մինչեւ այսօր նրանց համար ծառայում է որպես աղբատեղի: Շարունակությունը կարդացեք banali.hetq.am բլոգում:


ԴԱՀԿ-n հունվար-փետրվար ամիսների վերականգնել է 1 մլրդ 554 մլն դրամ

[ 11 Մարտի, 2010 | 11:44 ]

2010 թվականի  հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել եւ վերականգնվել է 1 միլիարդ 554 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 375 միլիոն դրամի դիմաց: Բռնագանձված եւ վերականգնված գումարի 4,1 անգամ ավելանալու փաստը հիմնականում կապված է բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջներով ներկայացված կատարողական թերթերի քանակի կտրուկ աճով: »»»»»


Գնեք «Հետքը» կրպակներից

[ 11 Մարտի, 2010 | 11:41 ]

-Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի առեղծվածային անհետացումը

-Թուրք լրագրողը երազի հետքերով եկել է Հայաստան

-Բացառիկ հարցազրույց Գուրգեն Մահարու կնոջ` Անտոնինա Մահարու հետ »»»»»


«Միլանո» Խանութի փոխտնօրենը հանցագործության մասին հաղորդում է տվել

[ 11 Մարտի, 2010 | 11:24 ]

«Մարտի 10-ի առավոտյան, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներկայանալով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի տարածք, վայրենաբար ներխուժել են «Միլանո»   խանութ և սկսել են, հակառակ գույքը պատշաճ գույքագրելու մեր բազմաթիվ պնդումներին, առանց ընդունման հանձնման ակտ կազմելու, անփույթ ձևով խանութում առկա ապրանքը և գույքը լցնել թղթե արկղերի և պոլիեթիլենային պարկերի մեջ և տարել անհայտ ուղղությամբ։ »»»»»


Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի եւ ԱԺ նախագահների հետ

[ 11 Մարտի, 2010 | 11:19 ]

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում: »»»»»


Ջուրը հեղեղել է Սոլակ գյուղը

[ 11 Մարտի, 2010 | 11:04 ]

Երեկ, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ  ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը: Իրավիճակին  ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական  վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վնասի չափը ճշտվում է:


Մամուլի տեսություն

[ 11 Մարտի, 2010 | 10:35 ]

Կապուղիների մրցույթը կանցկացվի 2010-ի հուլիսին

ԵԽ նախարարների կոմիտեն նոր որոշում է հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ա1+»-ի գործով կայացրած վճռի կատարման մասին` առաջարկելով ՀՀ կառավարությանը տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի վերաբերյալ: »»»»»


8 queries in 0.813 seconds.