HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է Նաղդալյանի ամուսինը ազատման դիմում գրել, եւ ի՞նչ էին անում նրանք դատարանում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանը, ազատվել է աշխատանքից: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ Բեգլարյանն ազատված է հունվարի 31-ից՝ իր դիմումի համաձայն:  

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դ. Բեգլարյանի անունը մամուլի քննարկման առարկա դարձավ՝ կապված «Նորաշեն 2007» կոոպերատիվի գործի հետ: Բեգլարյանի ձեռքում էր հայտնվել 14 բնակարան, որոնք իրականում պատկանում էին կոոպերատիվի շահառուներին: Բնակարաններից 6-ը վերադարձվել են իրական տերերին, իսկ 8-ը դեռ շարունակում են մնալ Բեգլարյանի եւ Նաղդալյանի տրամադրության տակ, չնայած ձեւակերպված են վերջիններիս ծանոթ-բարեկամների անուններով:

Նախաքննության ժամանակ քննիչը նշել էր, որ այդ բնակարանները Բեգլարյանի մոտ են հայտնվել մի գործարքի արդյունքում, որի ժամանակ Բեգլարյանը ամսական 5 տոկոս տոկոսադրույքով 300.000 դոլար գումար է տրամադրել կոոպերատիվի ղեկավարներին՝ փոխարենը որպես գումարի վերադարձնելիության երաշխիք՝ գրավ, կնքել նշված 14 բնակարանների առքուվաճառքի ձեւական պայմանագրեր:

Հետո, շահառուների համոզմամբ, Հ. Նաղդալյանի ճնշմամբ եւ ավագ դատախազ Հարություն Հարությունյանի ցուցումով քննիչը փոխել է որոշման տեքստն ու գրել, որ տոկոսով գումար տալու հանգամանքը չի ապացուցվել: Իր հերթին Բեգլարյանը նշել էր, թե այդ բնակարանները պարզապես գնել է՝ չիմանալով, որ այլ մարդիկ են կապված դրանց հետ:

Շահառուները հարկայինի տարածքայինի պետ Դավիթ Բեգլարյանի եւ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանի (Բեգլարյանը «Նորաշեն 2007»-ի ղեկավարների հետ ծանոթացել է Ավագյանի միջոցով, որը, ըստ լուրերի, նույնպես գումար էր տվել կոոպերատիվին) գործունեության մասին երկու անգամ նամակ են ուղարկել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին նամակից հետո Բեգլարյանը զգուշացվել է ղեկավարության կողմից՝ այնպես անի, որ նման իրավիճակներ չկրկնվեն, սակայն երբ ստացվել է երկրորդ նամակը, ըստ էության, «համբերության բաժակը» լցվել է: Նույն աղբյուրը փոխանցում է, որ Բեգլարյանն ուղղակի ժամանակավոր է գործից ազատվել՝ նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ի վարկը բնակարանների վեճի պատճառով չխաթարելու համար:  

Փետրվարի 1-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Նորաշեն 2007»-ի քրեական գործի առաջին նիստը: Դրա նախորդ օրը՝ հունվարի 31-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, դատարանում գտնվող մի քանի բնակիչներ պատահաբար տեսել են Բեգլարյանին ու Նաղդալյանին:

Նրանց փոխանցմամբ՝ ամուսինները մտել են դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի սենյակ, որտեղից դուրս են եկել 2-3 ժամ անց: Ըստ ներքին խոսակցությունների՝ Աբրահամյանի մոտ ամուսինները հանդիպել են նաեւ այժմ իրենց մոտ գտնվող մնացած 8 բնակարանների մասով քաղհայցեր քննող դատավորներ Անի Մխիթարյանի, Մարգարիտա Հարթենյանի եւ Արթուր Սմբատյանի հետ ու նշել, որ հիմա այդ բնակարանների վերաբերյալ բանակցություններ են վարում շահառուների հետ՝ փոխհամաձայնության գալու համար: Իրականում, սակայն, ինչպես հավաստիացնում են բնակիչները, ոչ մի բանակցություն էլ չի ընթանում, եւ վերադարձման գործընթացը փակուղում է, ինչը հնարավոր է լուծել միայն դատական կարգով:   

Ամուսնու դիմում գրելու եւ դատարան գնալու իրական պատճառների մասին պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Հերմինե Նաղդալյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին, ապա դարձավ անհասանելի: Այդուհանդերձ, պատրաստ ենք ներկայացնել նաեւ պատգամավորի տեսակետը:  

Մեկնաբանություններ (19)

sargis
Մարդակեր է գազան է, ում ասես կուտի... Ժողովուրդ սրանց նմանների արարքների պատասխանները սրանց երեխեքն ու թոռներն են տալու, մեկա մի տեղից դուրս է գալու էդ բացասականը, բայց լավ կլիներ շուտ լիներ, որ մի լավ մղկտային, ու հասկանային, թե ինչ է նշանակում ուրիշի արյուն-քրտինքն ուտելը:
VIGEN-VIGEN
Hermine Naghdalyani u Davit Beglaryani tayfen el dataxazna naxararner@ mek el naxagah@,el in4 ardarutyan masina xosq@
ԴԵՐԵՆԻԿ
Քանի դեռ Հայաստանւմ գործւմ է թաեֆաբազական և խանական օրենքները ճշմարտւթյունը չի կարոխ ՀԱԽԹԱՆԱԿԵԼ
анушик
уже нярод боится жить в своей стране,НЕТ ЗАКОНА,скоро останутся лишь президент и эта дамочка одни в этой стране
Արման Ասլանյան
սաղ Սիսիանի կեսը առելա,ռեստորաններով ու զավոդներով` էլի աչքը մի բանի վրայա;.դատավորներին ու քննիչներին էլ արելա իրանով,տենաս մինչև երբ?
VIGEN-VIGEN
mard piti arjanapatvutyun unena,esqan vor sranc en tqum-mrum,vreqner@ 4i azdum.
ՍՈՒՍԱՆՆԱ
Այս անպատժելիությունն իր ավարտին մոտենալու է թե չէ:Ինչ խղճով են ապրում սրանց նման մարդիկ??????
анушик
..Что происходит в Армении? президент не видит?
ԱՆՆԱ ԵՐԱՆՈՍՅԱՆ
ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ? ՏԻԿԻՆ ՀԵՐՄԻՆԵ,ԴՈՒՔ ՈՒՆԵՔ 3 ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 1_ԶԱՆԳ ԸՆԿԵՐՈՋԸ,ՈՐԸ ԴՈՒՔ ԱՐԴԵՆ ՓՈՐՁԵԼ ԵՔ 2_ԴԱՀԼԻՃԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ_ՁԵԶ ՊԵՏՔ ՉԻ 3_50/50 ԿԱՄ ԵՍ ԿՈՂՄ_ԿԱՄ ԷՆ ԿՈՂՄ ԱՅԺՄ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ>>>>>>>>>>>>>
GEVORG GHOLYAN
tert@ ankasharq terta,te et vonca karoghacel hamozi,erevi vaxecela,vor naxagah@ kkarda,ira aracneri hamar krutit piti lini te che
VIGEN-VIGEN
vochinch !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!AXVESN ELA TAKARDN @NKNUM
анушик
Я думала, что эта госпожа Эрмине Нагдалян добродетельная женщина ,но выясняется, что нет, кажется она занимается благотворительностью, но, оказывается,с одного мешка в другой.Просто тошно
Astghik Sahakyan
Հիմա տեղի-անտեղի կվատաբանեք.Ձեր աղբյուրները հավաստի են? Խեղճ կնոջը քարկոծելու համար մի հատ եք...
NARINE
es chem haskanum ,es ameni verj@ erba galu eeeeeeeeee.sagh oligarxnern u deputatnern el et en BAROYAKAN DEMQ CHUNEN
ANNA OGANISYAN
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐԹԱՆՅԱՆԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄՈՏ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ Է և ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ , ՈՐ ԱՌԱՆՑ ՆՐԱ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԷԼ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ ՀԵՐՄԻՆԵԻ ՕԳՏԻՆ ԷՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ:
GEVORG GHOLYAN
Isk inch eq karcum inch piti patasxaner??aselu er datavornerin em tesel ,vor hnaravorins ognen,vonc vor dataxazutyunum ognecin?
Մերի Հակոբյան
Դե կոռուպցիան չի վերացել,ինչքան էլ ուզում եք պայքարեք
ԱՆԱՀԻՏ ԹԵՐԶԻԿՅԱՆ
ԴԵ ԻՀԱՐԿԵ...... ԷԴՊԵՍ ԷԼ ՊԻՏԻ ԳՐԵԻՆ ՊԱՐԶ ՉԻ ,ՈՐ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ,ԳՈՆԵ ԱՐԴԱՐՈԻԹՅՈԻՆ ԿԱ....................ԻՍԿ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԻՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐՅՈՒԿՆԵՐՆԱ ԱՆՈԻՄ,ՈՐԻՆ ԻՆՔԸ ՄԻՇՏ ՍՈՎՈՐԱ.......
Նուբար Ասլանյան:
Իմ կարծիքով դիմումը գրել է,որովհետեւ «նստելու տեղը»արդեն ցավում էր:Ախր շատ նստեց,բա էն մյունե՞րը:Չէ՞ որ հերթով պիտի նստեն,այնքան,մինչեւ մի խելոք ու համարձակ մարդ գա իրենց ՆՍՏԵՑՆԻ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter