HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Հայրանունը հայտնի չէ». Էդիկ Անդրեասյանը վիրավորվել է Հայկ Բաբուխանյանից

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունն ընդդեմ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:

Այսօրվա նիստին պատասխանող Էդիկ Անդրեասյանը դատարանին ներկայացրեց իր հակընդդեմ հայցը: Հիշեցնենք, որ նշված գործով Հ. Բաբուխանյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումում, Էդիկ Անդրեասյանին և Աբել Միքայելյանին ներգրավելով որպես պատասխանողներ, անվան և ազգանվան տակ փակագծերի մեջ նշել է «հայրանունը հայտնի չէ» մակագրությունը:

Հակընդդեմ հայցում Է.Անդրեասյանն ասում է, որ վերը նշված մակագրությունից ստացվում է, որ հայցվորի կողմից հայրանվան փոխարեն ներկայացվել է հայրանունը հայտնի չլինելու և հետևաբար հոր` որպես ծնողի անհայտ լինելու փաստական տվյալը, ինչն էլ իր հերթին, չհամապատասխանելով իրականությանը, ակնհայտորեն իր մեջ պարունակում է իր հասցեին ուղղված վիրավորանք և արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվորի այն պատճառաբանությանը, թե նման գրառումն արվել է այն պատճառով, որ հայցվորին հայտնի չեն եղել պատասխանողների հայրանունները, ինչն ամնեևին չի նշանակել, որ նրանց հայրերը անհայտ են, այլ նման գրառումը բխել է ՀՀ քաղ. դատավարության օր.-ի պահանջներից, Է.Անդրեասյանը պատասխանում է, որ եթե հայցվորի նպատակը լիներ օրենքի պահանջի կատարումը և ոչ թե վիրավորանք հասցնելը, ապա պատասխանողի անհայտ հայրանունը հայտնի դարձնելու համար նա կարող էր ընդամենը չզլանալ և պաշտոնական հարցում կատարել համապատասխան մարմիններին:

Է.Անդրեասյանը նաև ավելացնում է, որ կողմերի միջև նույն դատարանի վարույթում առկա մեկ այլ քաղքացիական գործով, մինչև սույն գործով հայց ներկայացնելն արդեն իսկ մի քանի նախնական նիստերում նրա հայրանունը հայտարարվել է, որից էլ ակնհայտ է դառնում, որ հայցվորի կողմից հենց վիրավորանք հասցնելու դիտավորությամբ էլ կատարվել է նման գրառումը:

Այսքանով Է.Անդրեասյանը դատարանից խնդրում է հակընդդեմ հայցով պատասխանող Հայկ Բորիսի Բաբուխանյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել Էդիկ Գարուշի Անդրեասյանից՝ գործով ներկայացված հայցադիմումում կատարված «հայրանունը հայտնի չէ» գրառման համար:

Դատավոր Ա.Մելքումյանը հայտնեց, որ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կողմերին կհայտնի հակընդդեմ հայցի վերաբերյալ դատարանի որոշումը՝ հերթական նիստի օր նշանակելով փետրվարի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter