HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը դռնփակ է հետազոտում պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առկա գաղտնալսումները

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները դռնփակ քննելու վերաբերյալ:

Նշենք, որ գործում առկա են տեսաձայնագրություններ, Վյաչեսլավ Հարությունովի և նրա կնոջ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Ըստ փաստաբանի ՝ հեռախոսային խոսակցությունների ընթացքում մարդիկ գտնվել են տանը, և Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ:

Ըստ Վահագն Բաբայանի՝ Հարությունովի հարցաքննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու նրան հարցեր տալ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցներից, և որպեսզի Հարությունովը կաշկանդված չլինի հարցերին պատասխանելիս, պետք է նրա ցուցմունքը եւս քննվի դռնփակ կարգով:
Էդուարդ Բաբայանի պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը նշեց, որ Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունն ու Հարությունովի՝ նախկինում դրսևորած վարքագիծը հակասում են միմյանց:

Ըստ մեղադրողի՝ այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, դրան զուգահեռ Վյաչեսլավ Հարությունովը հարցազրույցներ էր տալիս, բոցաշունչ ելույթներ ունենում:

Դատարանը որոշեց օպերատիվ հոտախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները հետազոտել դռնփակ, իսկ տուժողի հարցաքննությունը դռնփակ քննելու մասով միջնորդությանը կանդրադառնա այս ապացույցները դռնփակ հետազոտելուց հետո:

Նշենք, որ մինչև գործի դռնփակ քննության որոշումը դատարանում հարցաքննվել են վկաներ: Մանրամասները կներկայացնենք քիչ անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter