HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում համապետական շաբաթօրյակ է

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։

Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության   ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի բնակչության շրջանում քարոզել շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն ու վարքագիծ։ ՀՀ ՏԿԶ նախարարությունը հորդորում և խնդրում է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ մոտենա համապետական շաբաթօրյակին՝ հինալի առիթ ունենալով բնապահպանական վարքագիծը դարձնել իր առօրյայի անբաժանելի մասնիկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter