HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը պահանջում է պատժել Հայկ Գևորգյանի դեմ գործված սադրանքի հեղինակներին

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը:

Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են:

Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին փոփոխել Հայ Գևորգյանի խափանման միջոցը:

Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին:

Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ:

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter