HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ ընթերցողից. համայնքային ճանապարհների մասին

«Հետք»-ը պարբերաբար նամակներ է ստանում ընթերցողներից, որոնք այսուհետ կներկայացնենք նույնությամբ՝ առանց նշանակալի խմբագրական միջամտության: Վերջին նամակներից մեկը վերաբերում է Սյունիքի մի քանի համայնքների ճանապարհների վիճակին: Հուսով ենք, որ պետական կառույցները կարձագանքեն նամակներում ներկայացված հարցերին:

«Բարեւ, ես Արա Ստեփանյան եմ։

Սիսիանից մինչեւ Այրիգետ ընկած ճանապարհատվածը մոտ 22 կմ է։ Այն ՀՀ-ի համար շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է։ Եվ այդ ճանապարհի կառուցումը բխում է նույնիսկ պետության շահերից. այն Քաջարանի թիկունքն է ապահովում։ Եվ հյուսիս-հարավի դեպքում շատ կարեւոր պաշտպանիչ վահանակ է լինելու։

2013 թ-ին մինչեւ Տոլորս համայնք ասֆալտապատվել է, իսկ դրանից հետո՝ ոչ։ Այն 7 կմ է ասֆալտապատվել։ Իսկ Տոլորսից մինչեւ Դաստակերտ 11 կմ միայն աշխատանքներ են կատարվել, բացի ասֆալտապատումից։ Իսկ Դաստակերտից մինչեւ Այրիգետ (Մրխուզ) ընդհանրապես գործ արած չէ։ Եվ այն ավելի վթարային վիճակում է։ Ասեմ ավելին՝ մարդիկ իրենց գյուղմթերքը չեն կարողանում հասցնել Սիսիան կամ Երեւան՝ վաճառքի։ Այդ ճանապարհի վատ վիճակի համար վերջին տարիներին հայնքներից արտագաղթ է եղել դեպի ՌԴ եւ Երեւան ու հարակից շրջաններ։ Երբ գծային մարշուտնին գնում է Սիսիան, գալուց պիտի մի հատ վերանորոգվի եւ մյուս մեքենաները նույնպես։ Եւ կաթի ավտոները շատ դժվարությամբ են գալիս։

Այդ գծի գյուղերը 7-ն են՝ Տոլորս, Դաստակերտ, Ախլաթյան, Բնունիս, Տորունիք, Նժդեհ (Սոֆլու), Այրիգետ (Մրխուզ)։ Այդ կողմերում լավ հացահատիկային կուլտուրաներ կային, ՀՀ-ում անուն ունեին։ Իսկ համայնք մտնող ճամփաներից վերանորոգվել են միայն դրանք։

Կոչս ՀՀ իշխանություններին՝ ուշադրություն դարձրեք այս խնդրին։ Ֆեյսբուքում դիմել եմ Սյունիքի մարզպետարանին, կոնկրետ արձագանք չի եղել, իսկ նախարարությունից չեն պատասխանել միայն արձագանքել են մեր երկու պատգամավորները։

Տոլորս Դաստակերտ հատվածի նկարներ են»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter