HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ն հաստատում է Միհրան Պողոսյանի ձերբակալվելու հանգամանքը, պաշտպանը՝ հերքում

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հաստատեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալման լուրը:

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց Մարինա Օհանջանյանը:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չի հաստատում Մոսկվայում նրա ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը:

«Ես խոսել եմ իր հետ, նման տեղեկատվություն չկա, եթե լիներ նման հանգամանք, ես տեղյակ կլինեի»,- ասաց Երեմ Սարգսյանը, ով պարբերաբար կապի մեջ է լինում նրա հետ: Պաշտպանը նշեց, որ լուրի` իրական չլինելը հավաստում են նաև նրա հարազատները: «Ես խոսեցի նաև հարազատների հետ, ասացին, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ Irakanum.am կայքը գրել է, որ երեկ՝ ապրիլի 20-ին, Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, և առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter