HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը պատրաստվում է դատի տալ «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ դատի է տալու Ձորաղբյուրում գործող «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանին: Նախարարի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։

Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլեւս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսեւորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։

Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդանյանի գործունեությանը «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է: Նա 2016թ. գարնանը ձերբակալվել էր Տանզանիայում: 

Ավելացված: 

Քիչ առաջ նմանատիպ հայտարարություն տարածեց նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա ևս պատրաստվում է դատի տալ Արտյոմ Վարդանյանին: 

Էրիկ Գրիգորյանի և Արտյոմ Խաչատրյանի լուսանկարենրը՝ իրենց ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter