HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզսի» աշխատակիցները պահանջում են հանել կալանքը

Այս պահին սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզս» ՍՊ ընկերության բոլոր աշխատակիցները գտնվում են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի շենքում՝ պահանջելով վերացնել ընկերության հաշիվների վրա դրված կալանքը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանի պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու որոշում՝ արգելելով հաշիվներից գումարի կանխիկացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:

Որպես հետեւանք, կաթվածահար են եղել ընկերության աշխատանքները, ընկերությունը վճարումներ չի կարողանում անել, աշխատակիցներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ:

«2012-ին ընդհանրապես աշխատավարձ չենք ստացել: Թող մեր աշխատավարձերը տան: Ասում ենք՝ տվեք, նրանք էլ ասում են. «Քննիչը կալանք ա դրել», մենք էլ եկել ենք այստեղ, որ մեր հարցին լուծում տրվի: Հիմա ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, կամ մենք ի՞նչ կապ ունենք, թող մեր աշխատավարձերը տան, գնանք: Էրեխեք ունենք, ընտանիք, ոնց ապրենք»,- ասում է ընկերության աշխատակիցներից Մուշեղ Եսայանը:

Առավոտվանից այստեղ են, սակայն նրանց դեռ ոչ ոք չի ընդունել: Փոխարենը, ինչպես հավաստում են ընկերության աշխատակիցները, իրենք դիմել են գործով որպես քննիչ ներգրավված Ռաֆայել Մկրտչյանին, ով, լսելով, որ նշված ընկերության աշխատակիցները եկել են բողոքելու, պարզապես ասել է. «Հաջողություն»:

«Զինվոր ունեմ, չեմ կարողանում նրան այցելության գնալ: Հիմա առանց փողի ո՞վ կարող է ինչ անել»,- բողոքում է աշխատակիցներից Սիրանուշ Շմավոնյանը:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ իրենք սպասելու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի:

«Ուրիշ տարբերակ չկա. ո՞ւր ենք գնում առանց փողի»,- ասում է մեկ այլ աշխատակից Տատյանա Առաքելյանը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter