HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոկոսի յուղով թթվասերը վնասակա՞ր է, թե՞ օգտակար առողջության համար. պետական մակարդակով պատասխան չկա

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեկտեմբերի 16-ի նիստում կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղ և կաթի փոշի օգտագործելու համար տուգանել էր կաթնամթերքի շուկայի առաջատար երեք ընկերություններին՝ «Աշտարակ կաթին»՝ 50  մլն, «Դուստր Մարիաննային»՝ 20 մլն և «Անի կաթին»՝ 5 մլն դրամով:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը « Հետքի» հետ զրույցում ասաց, թե «Աշտարակ կաթն» արդեն վճարել է տուգանքը:

Նշենք, որ ընկերությունը պատկանում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Ափոյանին: Հարցին, թե հատկապես «Աշտարակ կաթի» դեպքում հնարավո՞ր է տուգանքի խոշոր չափ սահմանված լինի քաղաքական դրդապատճառով, որ ընկերությունը շուկայից դուրս մղվի՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք քաղաքական որոշումներ չենք կայացնում, և այստեղ ի՞նչ կապ ունի քաղաքական որոշումը: Հանձնաժողովը պատճառաբանել է, թե ինչի համար է ընկերություններին տուգանել, «Աշտարակ կաթն» էլ արդեն ընդունել է իր սխալը և վճարել է տուգանքը»:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների համար կոկոսի յուղի օգտագործումը խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը ոչ միայն շատ ավելի բարձր է, քան կարագինը, այլև այն մի քանի անգամ էժան է կարագից և մյուս ընկերությունների նկատմամբ շահեկան պայմաններ է ապահովում:

ՏՄՊՊՀ-ից դժվարացան ասել, թե տուգանքի որոշումից հետո արդյոք այդ ընկերությունները դադարեցրե՞լ են կոկոսի յուղի պարունակությամբ թթվասեր վաճառել: Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանն ասաց, որ տուգանքից հետո հանձնաժողովը չի անդրադարձել այդ խնդրին, քանի որ հետագա ընթացքը այլ կառույցների գործն է:

Կաթնամթերքի արտադրության մեջ կոկոսի յուղի հայտնաբերումը հասարակության շրջանում տարբեր խոսակցությունների առիթ դարձավ: Շատերը կարծում են, որ կոկոսի յուղը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե կոկոսի յուղի պարունակությամբ թթվասերները ենթարկվե՞լ են լաբորատոր փորձաքննության, և այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

«Կոկոսի յուղը նույնպես սննդային հավելում է, բայց այդ ընկերությունները տուգանվել են հանձնաժողովի կողմից, հիմա էլ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը զբաղվում է այդ հարցով»,- ասաց գյուղնախարարը:

Մեկնաբանություններ (1)

levik
The United States Food and Drug Administration, World Health Organization,International College of Nutrition,the United States Department of Health and Human Services, American Dietetic Association,American Heart Association, British National Health Service, and Dietitians of Canada recommend against the consumption of significant amounts of coconut oil due to its high levels of saturated fat.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter