HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդգես Գասպարին դատարանի դիմաց պահանջում է կալանավորել Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի դիմաց սպասում է «Մարտի 1-ի գործով» սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցի գործով դատարանի որոշմանը: Նա պահանջում է կալանավորել Պետրոսյանին:

«Ես եկա այստեղ և տեսա, որ դատարանի դիմաց այլ անձինք էլ կան: Չգիտեմ, թե նրանք ինչ առնչություն ունեն, գուցե Պետրոսյանի հարազատներն են:

«Ես այստեղ պառկել եմ՝ տարբերվելու համար նրանցից: Պահանջում եմ, որ Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն»,- ասաց Վարդգես Գասպարին:

Նա նշեց, որ պահանջում է Գեղամ Պետրոսյանի և 2008-ի մարտի 1-ի սպանությունները կատարած այլ անձանց կալանավորել:

«Մեղադրյալը պետք է կալանավորվի, որպեսզի այս գործով անցնող մյուս վկաները իմանան, որ իրենք պաշտպանված են և շարունակեն ցուցմունքներ տալ, բացահայտումներ անել, այլ ոչ թե վախվորած լինեն, ահաբեկված լինեն, ինչպես հեղափոխությունից առաջ»,-ասաց Գասպարին:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր քննել է 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան, ոստիկանության գնդապետ, ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter