HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ եղբայրները 12 օր է՝ հացադուլ են անում (տեսանյութ)

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալներ Արման Խոստիկյանը և եղբայրը՝ Վաղարշակ Խոստիկյանը, արդեն 12 օր է՝ հացադուլ են անում: Ըստ մեղադրական եզրակացության՝ եղբայրներն այլ մեղադրյալի հետ տարբեր ժամանակահատվածներում հափշտակել են մի շարք անձանց և կազմակերպությունների պատկանող ավտոմեքենաներ և այլ գույք՝ պատճառելով նրանց առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Արման Խոստիկյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել, պնդում է, որ կոռուպցիոն դատական համակարգի պատճառով է նման խիստ պատժի արժանացել: Դատարանն, իր խոսքով, նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ թե՛ իր, թե՛ եղբոր խնամքի ներքո երկու անչափահաս երեխա կա:

Խոստիկյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում և պարտվել: Ազատազրկման հինգ տարում արդեն մի քանի անգամ հացադուլի է դիմել, որպեսզի արդար դատաքննություն իրականացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter