HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ գրասենյակը:

Պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով:

Ա. Բեգլարյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու տեղի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ ակադեմիական շրջանակների, Կալիֆորնիայի նահանգային իրավապահ մարմինների և Սենատի ներկայացուցիչների հետ: Պաշտպանի այցի օրակարգը նպատակաուղղված է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակը բարձրացնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter