HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշում կայացնելու: Երեկ խորհուրդը որոշել էր Վճռաբեկ դատարանի երկու դատավորի՝ Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելյանին հրավիրել նիստին՝ որոշակի պարզաբանումներ ստանալու համար: Այս դատավորների ներկայությունը, սակայն, այսօր չէր հաջողվել ապահովել: Նիստը նախագահող Սերգեյ Չիչոյանն ասաց, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Ստեփան Միքայելյանն՝ արձակուրդում:
Նշենք, որ այս դատավորները ԲԴԽ անդամի այն թեկնածուներն են, որոնք 2018 թվականի նոյեմբերի 8-ին դժգոհություն են հայտնել Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախշուն Տավարացյանը երեկ Խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ նրանց դժգոհությունների պատճառով ստիպված է եղել ընտրվելուց հետո հրաժարվել երդումից:
Չնայած դժգոհություններին՝ Ստեփան Միքայելյանն ու Սուրեն Անտոնյանը չեն մասնակցել ԲԴԽ անդամի՝ օրեր անց անցկացված ընտրությանը: Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը բարձրացրած ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը միջնորդել էին Անտոնյանին և Միքայելյանին հրավիրել նիստին՝ վերը նշված հանգամանքների վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու համար:
Երեկ տեղի ունեցած նիստին Խորհրդի անդամներից ոմանք դիրքորոշում էին հայտնել, որ նրանց հրավիրելու անհրաժեշտություն չկա, բայց քվեարկության արդյունքում Խորհուրդը որոշել էր հրավիրել դատավորներին:
Այսօր, սակայն, նորից անդրադառնալով վկաներին հրավիրելու հարցին` Խորհուրդը հակառակ որոշում կայացրեց ու առանց Միքայելյանին ու Անտոնյանին լսելու հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի քիչ անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter