HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

«Ֆեյսբուք»-ը 5 միլիարդ դոլար տուգանք կվճարի

«Ֆեյսբուք»-ը պետք է վճարի ռեկորդային չափի՝ 5 միլիարդ դոլարի տուգանք (4,4 միլիարդ եվրո)` օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով: Այս մասին, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, հաղորդել է ԱՄՆ Դաշնային առեւտրի հանձնաժողովը (FTC), որը պաշտպանում է սպառողների իրավունքները:

Սա ռեկորդային տուգանք է, որը երբևէ նման ընկերություն պետք է վճարի հաճախորդների անձնական տվյալների պահպանման կանոնները խախտելու համար, եւ ԱՄՆ կառավարության կողմից նշանակված խոշորագույն տուգանքներից մեկն է: Բացի այդ՝ այս գումարը գրեթե 20 անգամ ավելի բարձր տուգանք է, որը երբեւէ կիրառվել է աշխարհում՝ գաղտնի տվյալներ բացահայտելու համար:

Հանձնաժողովը նաեւ պահանջում է, որ «Ֆեյսբուք» ընկերության տնօրենների խորհուրդն իր մարմինը ստեղծի, որը կվերահսկի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, այդպիսով պատասխանատվությունը կհանվի ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի վրայից: Անկախ հանձնաժողովը պետք է նշանակի այդ մարմնի անդամներին:

Նոր մեխանիզմը նախատեսված է օգտվողների անհատական տվյալների հետ կապված որոշումների կայացմանը հետևելու եւ ընկերության կառավարիչներին պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter