HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հրապարակել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասին տեսանյութը

Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։ Ոտիկանությունը տեղեկացնում է, որ տեղում պարզվել էր՝ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։ Նրանց մեջ էր նաև «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (hայտնի է «Պզո» մականունով):

Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը և առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։ Բերման ենթարկված մի քաղաքացի գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Ի դեպ, միջադեպի տեսանյութը տարածվեց նաև համացանցում։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ոստիկանությունն օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները և հաստատում կարգուկանոն։ Ոստիկանության խնդիրը այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսևորումներից։

Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության և հարկադրանքի համարժեք միջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter