HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արամ Մանուկյան. «5 հազար դրամը հաղթեց քաղաքացուն»

«Չէի պատկերացնում նման վիճակ, ճակատ առ ճակատ բախվեցի աղքատությանը, թշվառությանը և արտագաղթի հետևանքներին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառանալով փետրվարի 12-ին Հրազդանում անցակացված քաղաքապետի ընտրություններին:

Նա նշեց, որ իրենք ցուցակներում հայտանաբերել են 120 հոգի, ովքեր չունեին ծննդյան ամիս-ամսաթիվ. դրա փոխարեն գրված են եղել 0-ներ: Այդ մարդիկ հիմնականում փախստականներ էին:

Քվեարկողների մեջ եղել են բազմաթիվ հիվանդներ, հոգեկան հիվանդներ, որոնց թիվը Ա. Մանուկյանի խոսքերով՝ յուրաքանչյուր տեղամասում միջինը 40-50 հոգի էր: Դրանք մարդիկ էին, ովքեր չէին կարող ձայն հանել կամ իրենց կամքն արտահայտել: Ա. Մանուկյանը հիշեց մի աղջկա, ով ժամը մեկ ուրախությամբ բերում էր իր հիվանդ քույր ու եղբայրներին, քանի որ դա իր համար փող աշխատելու միջոց էր: Բացի այդ՝ ընտրատեղամաս էին գալիս հողաթափերով ծերեր, ովքեր սպասում էին ընտրություններին մասնկացելու համար իրենց խոստացված փողին: Ա. Մանուկյանի խոսքերով՝ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր աղքատ էին, ում հասցրել էին այդ վիճակին:

«Սովը, 5 հազար դրամը հաղթեց քաղաքացուն»,- հավելեց Ա. Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ աղքատությունը, կաշառքը, արտագաղթը հիմքն են ըտնրություններում հաղթելու համար, իսկ ցուցակները՝ միջոց: Հնարավոր չէ, որ սոցիալապես նման վատ վիճակում գտնվող երկրում իշխանությունները վերարտադրվեն: Նրա խոսքերով՝ Հրազդանում նախորդ ընտրություններից հետո ընտրողների թիվը 3000-ով ավելացել է, ինչը հնարավոր չէ: Բացի այդ՝ ոստիկանները շարասյունով պտտվում էին բոլոր տեղամասերով՝ հոգեբանական ճնշում գործադրելով բնակիչների վրա:

Ա. Մանուկյանի խոսքով՝ ցուցակները կան, բայց դրանք հասանելի չեն, այդտեղ են թաքնված «բոլոր կեղտերը»: Նա նշեց, որ իր տեղամասում շատերը խոստովանել են, որ եկել են տարբեր տեղերից: Իսկ ընտրություններին մասկացությունը հաստատող  դրոշմակնիքներ չեն դրվել, որպեսզի չերևա, որ ընտրողներն այլ տեղերից են եկել:

Բանախոսի խոսքով՝ ինքը կարողացել է գրանցել բոլոր խախտումներն առանց արգելքի. հրահանգված է եղել ներսում ոչինչ չանել, ինչ եղել է, դրսում է եղել:

Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանին ընդունել է աղբահանության մասին որոշում, որի մասին քաղաքացիներին իրազեկելու համար համատիրությունները հասցեներով ստորագրություններ են վերցնում: Այդ ցուցակով երևում են այն բնակարանները, որտեղ մարդիկ ապրում են և չեն ապրում: Այդ ցուցակներով էլ իշխանությունները պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ա. Մանուկյանը նշեց, որ այդ մեթոդի մասին գաղտնի ձևով իմացել է ՀՀԿ-ից:

ՀՀՇ վարչության նախագահը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ձախողել է իր քաղաքական խոստումները, որոնք տվել է եվրոպական կառույցներին, ըստ որոնց՝ լինելու են արդար և ազատ ընտրություններ: Այնինչ Հրազդանի ընտրություններով «նա ապացուցեց, որ սուտասան է»: Ա. Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը սուտասան է և ընտրագող, նա ի վիճակի չէ առաջիկայում նորմալ ընտրություններ անցկացնել:

Վերջինս իր հույսը կապում է ժողովրդի հետ: Նա հպարտ է, որ Հրազդանում ազատ քվեարկել է 11.500 քաղաքացի, ովքեր հաղթահարել են ճնշումները, դա իրենց հաղթանակն է: Ա. Մանուկյանի խոքերով՝ 5 հազար դրամը ժողովրդի մի մասին կերավ, բայց կա նաև այն մասը, ով ազատ է իր ընտրության մեջ: 

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (3)

karen
Mi te HAK @ eli joghovrdi vra e huys dnum! Ayn in4 katarvum e @ntrutyunnerum, bolor@ giten! Ev edpes el sharunakvum e, da el bolor@ giten! Joghovrdi mi stvar hatvats huys pntrelov HAK i mej, apardyun u 4ardaracvats huys@ woghoghec aryunov! U edqanic heto HAK @ der qaghaqakirt erkri orinakov pntrum e terutyunner, u porcum meghadrel joghovrdin, wor na kasharq e vercnum? Nuynn e wor xaghamolin kam tsxogh mardun bacatres, wor xaghamolutyunn u tsxel@ vnasum en iren, petq e hrajarvel ed sovoruytic! Cankacats tsxogh gitakcum e wor vnasum e ir aroghjutyun@, u cankacats xaghamol qaj gitakcum e, wor ir aghqatutyan u tshvar kyanqi pat4ar@ xaghatunn e! Enpes wor kariq 4ka joghovrdin dzevakan kargov bacatrel, te du es meghavor wor ed orin es! Der Levoni jamanakic joghovrdi gitakcutyan mej mtav anardarutyan u kasharakerutyan virus@! Ev aysor poqrik lolonerov da armataxil aneln anhnar e! Qaghaqakrtutyun@ xangarum e mez dzerbazatvel ays rejimic! Rejimi dem miayn rejimov kareli e payqarel!
Վեհարի
Անհրաժեշտ է ունենալ օրենք ընտրակաշառք բաժանող կամ կաշառք վերցնող պաշտոնյաների դեմ /հաշվի առնելով հետևանքները` ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ/ : Անհրաժեշտ է ընտրակաշառք վերցրած և հետո խոստովանած կամ ստիպված կաշառք տված անձանց ազատել քրեական հետապնդումից, որպեսզի վերջիններս կարողանան ավելի ազատորոն պատմել իրողությունը: Միլիոնավոր անմեղ մարդիք խորհրդային տարիներին և մինչ օրս ծախված ոստիկանների կամ բանսարքու պաշտոն ունեցողների միջոցով անհետք կործանվեցին սիբիրներում կամ առանց հանցանքի փտեցին այն բանտերում որոնցում առաջին հերթին վերում ասածս ստահակները պետք է տեղ գրավեյին: Անհրաժեշտը անհրաժեշտ է, սակայն հարց է առաջանում.` ովքեր պիտի նման օրենք ստեղծեն. Միթե զեղծարարների ճնշող մեծամասնությունը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թե քաղաքացին հաղթեց 5 հազար դրամին? Որովհետև ԸՆԴՀԱՄԵՆԸ 5 հազար դրամով իր երկրի ապագան ԾԱԽՈՂ քյասիբ-դատարկ ստամոքսատերը այսպես է մտածում.« ինձ պետքա ովա ընտրվում. ինձ ինչ- սաղ նույն բաներն են: Իմ քյարը հենց էս 5 հազար դրամն է»: Իսկ այս ԱՀԱՎՈՐ երևույթի ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ երկրի ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ քաղաքական-տնտեսական սիստեմն է: Այսինքն, երկրում ՄԻՋԻՆ ԴԱՍԱԿԱՐԳ ՉԻ ստեղծվում,քանի ու օլիգարխները այն ԽՈՉՆԴՈՏՈՒՄ են,որպեսզի մարդկանց ՍՈՎԱԾ ՊԱՀԵԼՈՎ այ այսպիսի 5 հազար դրամանոց «ընտրություններով» ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ վերարտադրվեն: Այսինքն, երկիրը դառձել է ԳԵՐ-ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ու ԳԵՐ-ԱՂՔԱՏՆԵՐԻ մի հավաքածու,որտեղ վերջիններս երկրի քաղաքական-տնտեսական կյանքից ԼՐԻՎ ԴՈՒՐՍ են: Իսկ ում ձեռքը մի քիչ փող է ընկնում, մտածում է լքել երկիրը,,այլ ՈՉ ԹԵ ՆԵՐԴՐԵԼ Հայաստանում,որովհետև երկրում օլիգարխները շնաձկների նման ԿՈՒԼ են տալիս իրենց, իսկ օրենքը ՄԻՇՏ օլիգարխների կողմն է,քանի որ ՕՐԵՆՔԸ ԻՐԵՆՔ են: Այսպիսի պայմաներում խոսել ԱՐԴԱՐ ընտրություների մասին ԾԻԾԱՂԵԼԻ է: Որն է ԵԼՔԸ ? Ելքը հենց նույն ՄՈՒՏՔՆ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter