HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորել են Մալթայի իրենց գործընկերներին երկրի Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: 

Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Նախագահ Արմեն Սարսգյանն էլ իր հերթին Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է երկրի նախագահ Ջորջ Վելային:

Նախագահականի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու երկկողմ հարաբերությունների օրակարգը և հարստացնելու այն նոր ծրագրերով և նախաձեռնություններով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter