HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմին էին հրավիրվել թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները

Իրացման ցանցում սպանդանոցային ծագման միս-մսեղիքի իրացումը խրախուսելու գործընթացի շրջանակներում՝ այսօր ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել թարմ մսի և ենթամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները, մասնավորապես՝ Երևանի թիվ 2՝ Գումի, շուկայի, հարակից տարածքի և Խորենացի փողոցի վրա գործող մսի տաղավարների ներկայացուցիչները, ինչպես նաև «Ծիրան», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» սուպերմարկետների մսի մատակարարները: Տեսչական մարմնի պատասխանատուները ներկաների հետ քննարկել են այս տարվա ընթացքում սպանդանոցային ծագման մսի իրացմանն անցնելու ճանապարհներն ու հնարավորությունները:

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, գերատեսչության ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ այս պահին Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում գործում են բավարար քանակով սպանդանոցներ, որոնք ի վիճակի են ապահովել թե մայրաքաղաքի, թե այդ մարզերի համար անհրաժեշտ թարմ մսի պահանջարկը: Նա տնտեսվարողներին հորդորել է արդեն այսօրվանից սկսել երկկողմ (սպանդանոց-վաճառակետ) կամ եռակողմ (սպանդանոց-մատակարար-վաճառակետ) պայմանագրերի կնքման և սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման գործընթացը: Նա հավաստիացրել է, որ բոլոր այն իրացման ցանցերն ու մսի վաճառակետերը, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կստանան համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:

Հիշեցնենք, որ տեղեկատվական պիտակներ և հավաստագրեր արդեն տրամադրվել են «ՍԱՍ Գրուպ», «Սթեդի Ռեդի» («Արտ Լանչ»), «Սպարապետ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ Հայփերմարքեթս Էյ Ամ» (Քարֆուր) ընկերություններին և Դավիթ Մխիթարյան Ա/Ձ-ին, ինչը փաստում է, որ այդ կազմակերպությունների կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչը ստուգել է և այդտեղ իրացվող միսն ունի սպանդանոցային ծագում:

Քննարկմանը միացած Սպանդանոցների ասոցիացիայի նախագահ Աշոտ Կարապետյանը վստահեցրել է, որ սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter