HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վաճառողը պետք է փակցնի տեղեկատվություն՝ ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ․ նոր նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ` սահմանելով, որ վաճառողը սպառողներին տեսանելի վայրում, պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ։

Փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա ապրանքների անվանացանկը սահմանելու է Կառավարությունը։

«Վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարությունը ընդգծել է, որ այժմ որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ գործընթացին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում։ Իսկ սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Այդ իսկ պատճառով սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։

«Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք, կնվազեցնի հնարավոր կամայականությունները»,- նախագծում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter