HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը:  

Պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարն իր հերթին վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելությանը և դրա հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերին:  Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի հաստատման անհրաժեշտությունը: 

Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter