HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարսի «Մարդկության հուշարձանի» վերևի հատվածն արդեն ապամոնտաժվել է (վիդեո)

Կարս քաղաքի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման գործողությունները ընթանում են ամբողջ ծավալով: Այս պահին այնտեղ աշխատում է բանվորների խումբը: Հուշարձանից արդեն երկու շերտ ապամոնտաժվել է, և բեկորները հուշարձանի կողքին են:

«Ավշին» շինարարական ընկերության պատասխանատու Ռես Քարաքոյը մեզ հետ զրույցում ասում է, որ դրանք տեղափոխվելու են քաղաքապետարանի պահեստ:

Ընկերության պատասխանատու Ռես Քարաքոյը պատմեց, որ քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել հուշարձանի ապամոնտաժման համար, իրենց կազմակերպությունը շահել է այն, և այժմ իրականացնում են ապամոնտաժման աշխատանքները: «Աշխատում ենք հնարավորինս առանց վնասների կտրել և հանձնել քաղաքապետարանին»,- ասաց պատասխանատուն:

 Նա նաև հավելեց, որ հուշարձանից ներքև ինչ-որ պատմական կառույցներ են գտել, որոնք հարյուր տարի առաջ են օգտագործվել, սակայն տեղյակ չէր, թե դրանք ինչ կառույցներ են:

Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորթյամբ գտվող Կարսի «Մարդկության հուշարձանը» ապամոնտաժվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով: Հունվարի սկզբին Կարս այցելության ժամանակ վարչապետն այն «հրեշավոր» էր անվանել եւ հրահանգել քանդել:

Կոթողը հեղինակ' քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանները հայց էին ներկայացրել հուշարձանի ապամոնտաժման մասին Կարսի քաղաքապետարանի որոշումը' պահանջելով չեղյալ հայտարարել այն: Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել' ապամոնտաժումը ժամանակավորապես հետաձգելու մասին: Սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել էր որոշումը և թույլատրել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»: Հուշարձանը խորհրդանշում էր հայ-թուրքական հարաբերությունները:

Կարս 

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni in Amsterdam
HAYASTANY yev TURKIAN ERBEK aylevs CHEN karox linel NORMAL harevanner, kani vor CHAPITS AVELI SHAT VAT baner en texi unetsel 2-i mijev............Usti Hayatsany PITI IR GLXITS mekndmisht HANI Turkiayi het ERBEVE NORMAL harevanner linelu UTOPIAKAN gaxapary u AYD ENERGIAN ogtagortsi KRDERI HET haraberutiunner hastatelu vra................PS. Գոհար Արշակյան- chisht comment e.
Գոհար Արշակյան
Բազմիցս եմ արտահայտվել` այդ հուշարձանը ժամանակավրեպ էր, թուրքերը նախ անմեղ զոհերի հուշարձան թող կանգնեցնեն ու հետո մտածեն բարեկամության հուշարձանի մասին, այս իմաստով նրանք դեռ երկար ճամփա ունեն անցնելու. այդ հուշարձանը չէի ընկալում, ինձ համար դա մեզ նվաստացնելու հերթական քայլն էր, առնվազը`'' ձեռ առնոցի էր''...թող խնամքով պահեն, երբ բարեկամության համար կհասունանան , այն ժամ էլ թող նման հուշարձան տեղադրեն...Մեր աչքերին դեռ չեն չորացել նախնյաց արցունքները...Ուրախ եմ ապամոնտաժման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter