HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակի թեման կքննարկվի հանրային խորհրդում

Վաղը՝ ժամը 15:00-ին, ՀՀ հանրային խորհրդում  (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ, 607 սենյակ) տեղի կունենա քննարկում՝ Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղի ունեցող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա կլինեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և ենթահանձնաժողովների նախագահներ, բնապահպաններ և այլ շահագրգիռ անձիք:

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության նախարարություններ, ճարտարապետների միություն:

Այս մասին հայտնում է ՀԽ լրատվական ծառայությունը: 

Մեկնաբանություններ (1)

drizzlebrain
Այս որոշումները կայացնելիս կատարվել է արդյո՞ք ծախսերի և օգուտների վերլուծություն-բոլոր ներգավված մարդկանց աշխատաժամանակը (բնապահպաններ, ակտիվիստներ, ոստիկաններ, պետպաշտոնյաներ, շինարարներ+ շինանյութ, նախկին կրպակների տեղահանման, նորերի տեղակայման ծախսեր, դատապարտված ծառեր, հեռախոսազանգեր, տաքսիներ, մարդկանց նյարդեր ու հազար ու մի բան), ինչով են առաջնորդվում այդ որոշումները կայացնելիս- բնականաբար ՈՉ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀՈՎ; ի վերջո ինչ պետք է վաճառվեն այդ կրպակներում, որ հնարավոր չէ ձեռք բերել այլ խանութներից: Քաղաքական կամք է պետք քաղաքական որոշումներ կայացնելու համար: Պետք է կրպակատերերը գիտակցաբար տեղի տան. ի վերջո ըստ լրատվամիջոցների, բոլորն էլ երկրում բավականին նշանակալի կշիռ ունեցող անհատներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter