HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգետիկայի նախարություն. ուրան դեռ չեն գտել, բայց լավ կլիներ, որ գտնեին

Սյունիքի մարզի 9 ՀԿ-ները ստացել են ՀՀ նախագահին ուղղված  բաց նամակի պատասխանը: Մենք  պարզաբանումներ չենք տա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նույնաբովանդակ պատասխանին, քանի որ մենք պատասխան ենք ակնկալում ՀՀ նախագահից:

ՀՀ նախագահի, հանրության հետ առերեսվելու խուսափողական կեցվածքի արդյունքում խախտվում է Սահմանադրության առաջին հոդվածը և ոչ միայն…

Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Առաջիկայում ԶԼՄ-երով մենք կհայտարարենք մեր անելիքների մասին:

Հարգանքով՝
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան

Հիշեցնենք՝ խոսքը ուրանի ծրագրի մասին է: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանը պատասխան նամակում, մասնավորապես, գրել է. «Ձեր կողմից բազմիցս ուղարկված նույնաբովանդակ գրություններին արդեն իսկ տրվել են համապատասխան պարզաբանումներ այն մասին, որ վերը նշված աշխատանքներն իրականացվում են համաձայն «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եւ ստացել դրական եզրակացություն (ԲՓ-78):

Կցանկանայի նշել, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները համապատասխանում են երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ դաշտային աշխատանքները իրականացվում են այնպիսի սարքավորումներով ու մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում:

2010-2011 թթ. ընթացքում կատարված երկրաբանաորոնողական եւ լաբորատոր աշխատանքների տվյալներով ուրանի ահանքավայրի առյակությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել եւ չեն հավաստվել ուրանի հանքաքարի պաշարներ: Այսինքն՝ «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է: 

Հարկ եմ համարում նշել, որ այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների տարածքներում 2012 թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա:

Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք»:

Նկարում Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղն է, որի հարեւանությամբ կատարվում են ուրանի որոնողական աշխատանքներ

Մեկնաբանություններ (2)

Lilit
Ար Ձեզ թվումա ուրանի հնարավոր շահագործման լուրը տան գին ա բարձրացնում??? Ես մեռա :D Բա Քաջարանը??? Ոչ ոք ստույգ չգիտի թե Հայաստանում մարդիկ ինչպես են միանգամից հարստանում, ինչքան հանքեր կան չգրանցված, շահութաբերության կեղծ թվերով:
Ար
Պարզ էր,որ Լեռնաձորցիները աղմուկ էին բարձրացրել որ իրենց փլեկ տները թանկ ծախեն, հիմա մնացին с носом

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter