HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է սատարել Շոշի դպրոցին

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից որպես ամանօրյա նվեր ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս:  

«Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2,5 կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել եւ իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն»,- ասում է հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Հիշեցնենք, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:

«Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարեւորում են ցանկացած օգնությունը հայրենիքին եւ, մասնավորապես, մեր հայ մանուկներին»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին եւ հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ»,- գոհունակությամբ նշում է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:  

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter