HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հայոց լեզվի թեստ անցկացնել պաշտոնյաների շրջանում, «Իմ քայլը» հակադարձեց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ելույթների ժամին անդրադարձավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու առաջարկին:

«Ես ուզում եմ այս տարվա ընդունելության թվերը բերել, 5370 դիմորդներից հայոց լեզվի ու գրականության միասնական քննության նվազագույն շեմը չի հաղթահարել 1045 ուսանող, մասնակիցների շուրջ 20 տոկոսը ստացել է բացասական գնահատական, դա արդյունք է հանրակրթական և ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով` շատ պաշտոնյաներ են մոտեցել ԱԺ խոսափողին ու սխալ ձևակերպումներ արել:

«Լինենք անկեղծ, քա՞նի պատգամավոր ու պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին ու ասել` հարցը կայանում է նրանում, հարգելիներս, հարցը որևէ դեպքում չի կարող նրանում կայանալ, առավելագույնը կարող է լինել` հարցն այն է: Եկեք թեստ անցկացնենք պետական պաշտոնյաների մեջ և թող ասեն` քանիսն են մեղանչել բառը հասկանում որպես ապաշխարել, երևի 70-80 տոկոսը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ տեղից հակադարձում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ապա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Տիկին Զոհրաբյան, վախենամ, որ հայոց լեզվի քննություն հանձնենք, շատ մարդիկ տարրական գիտելիքներ չունենան, եկեք էդ թեման չբացենք, էդ բանավեճի մեջ չմտնենք»:

Ապա ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Դիմելով Նաիրա Զոհրաբյանին` նա ասաց. «Ապրեք ձեր քաղաքական կյանքն այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկը ձեր քաղաքական հետագծի մասին հիշեցնում է, 2015-ի փետրվարը վկա: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի արդյունք է հայոց լեզվից կտրվելը, ինձնից լավ գիտեք, նախկին բոլոր քաղաքական կուսակցությունների հետ կոալիցիա եք կազմել, իրենց նախարարների վարած քաղաքականության արդյունքն է, որ այսօր դպրոցներում լեզվի մակարդակը սարսափելի է, սա կրթության նախկին նախարարների դեմքն է»,- ասաց Պողոսյանը:

Մեկնաբանություններ (1)

Գեվորգ
բհկ-ի պատգամավորները մի բաժակ ջրի մեջ փոթորիկ են հանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter