HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գալուստ Սահակյան. «Ո՞վ ա Սիլվա Համբարձումյանը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող այն լուրերը, թե ՀՀԿ-ն չի ուզում իր շարքերում տեսնել գործարար Սիլվա Համբարձումյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ո՞վ ա Սիլվա Համբարձումյանը: Ես չեմ էլ ճանաչում, ո՞ւմ մասին եք խոսում, ինչի՞ մասին եք խոսում»:

Երբ լրագրողները փորձեցին վերջինիս հիշեցնել Սիլվա Համբարձումյանի ով լինելը, Գ. Սահակյանը հավելեց. «Այ տեսնում եք՝ մարդը կարող էդպես մեծ քամիներ բարձրացնել և ակնհայտ դառնա, բայց ես մոռացության տամ, որի համար ներողություն եմ խնդրում: Ի՞նչ Սիլվա Համբարձումյան: Ոչ տեսել եմ, ոչ էլ բարևել եմ: Ի՞նչ իմանամ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter