HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Խոշոր գործադուլ Ֆրանսիայում. արհմիութենական մոբիլիզացիա՝ ընդդեմ Մակրոնի կառավարության առաջարկած կենսաթոշակային ռեֆորմի

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ֆրանսիայում խոշոր գործադուլ է սկսվել՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Տրանսպորտի ոլորտում սպասվում են զանգվածային խափանումներ, չեղարկվել են TGV ճեպընթաց գնացքների 90%-ը և սովորական գնացքների 80%-ը: Փարիզի մետրոյի 11 գծեր փակ են: Երկաթուղային տրանսպորտում անհանգստությունները սկսվեցին դեռեւս չորեքշաբթի երեկոյան։ Հինգշաբթի օրը գնացքների միայն 10%-ը կգործի:

Արգելափակված են մետրոն, ավտոբուսային երթուղիները, բազմաթիվ ավիաչվերթներ չեղարկվել են։ Աշխարհի տարբեր քաղաքներից դեպի Փարիզ չվերթները հետաձգվել են անհայտ ժամանակով։

Սա առաջին օրն է հանրային և մասնավոր հատվածներում հայտարարված գործադուլների և ցույցերի` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների կառավարության նախագծի։ Գործադուլավորներն այն անվանել են սեւ տրանսպորտային օր։ «Դեղին բաճկոնների» շարժումից հետո սա նոր սոցիալական ակտ է։ Արհմիությունները, որոնք 2017 թվականից ի վեր չեն կարողանում «ծնկի բերել» նախագահ Էմանուել Մակրոնին, հույս ունեն այս շրջափակումով պարտադրել նրան վճռական բարեփոխման գնալ: Միաժամանակ հայտարարել են, որ սա 1995-ից ի վեր ամենամեծ գործադուլը կարող է լինել եւ ձգվել մինչեւ Ամանոր։

Առաջարկվող բարեփոխման հիմնական սկզբունքն է՝ գործող 42 կենսաթոշակային համակարգերը, որտեղ կենսաթոշակները հաշվարկվում են` ելնելով կուտակված եռամսյակների քանակից, փոխարինել մեկ համակարգով, որտեղ յուրաքանչյուրը կկուտակի միավորներ իր ողջ կարիերայի ընթացքում և աշխատած յուրաքանչյուր ժամվա համար: 2025-ին, երբ բարեփոխումն ուժի մեջ մտնի, կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի կառնվի աշխատողի ողջ մասնագիտական կյանքը:

Ցույցերը տեղի են ունենում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ դրանք կարող են վերաճել զանգվածային անկարգությունների եւ գուցե որոշեն փակել խանութները, սրճարաններն ու ռեստորանները այն վայրերում, որտեղ բողոքի ակցիաներ են նախատեսված։

Լուսանկարը՝ rfi.fr կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter