HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Դատավոր Սամվել Ուզունյանն, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն օրեր առաջ համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհուրդը, լքել է ՀՀ պետական սահմանը: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

«ԲԴԽ կողմից դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»,- հայտնում են դատախազությունից:

Մեր հարցին ի պատասխան հայտնեցին նաև, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ուզունյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրան մեղադրանք առաջադրելու՝ մի դրվագով Քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելը մյուս դրվագով՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter