HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին:

Ինչպես տեղեկացնում է տեսչական մարմինը, դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:

Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի:

Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի  պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին:

Հիշեցում

Նոր Տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter