HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝  նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:

Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:
Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter