HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու համայնքապետը բյուջեի նախագիծը քննարկելիս ավագանուց թաքցրել էր բյուջեի եկամտային մասը

Ալավերդի խոշորացված համայնքի 2020թ.-ի բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 44 մլն դրամով։

Ավագանու դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում համայնքի 2020թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ավագանուն ներկայացված  բյուջեի փաթեթում բացակայում էին բյուջեի եկամտատեսակների և ծախսային մասի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փաստաթղթերը: Սասուն Խեչումյանն ավագանու նիստում չներկայացրեց իր հեղինակած 2020թ.-ի բյուջեի նախագծի եկամտային և ծախսային մասերը:

«Մենք հանրային քննարկում էինք արել, այդ պատճառով ավագանու քննարկմանը չէինք ներկայացրել բյուջեի եկամտատեսակներըիսկ բյուջեի  ծախսային մասի գործառնական և տնտեսագիտական դասակարգումը չէինք դրել ավագանու առջև դրված բյուջեի փաթեթումորովհետև ավագանու անդամները դրանք խառնում են»,- բացատրեց համայնքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Պապինյանը:

Համայնքի ավագանին 13 կողմ ևձեռնպահ ձայներով հաստատեց Ալավերդի խոշորացված համայնքի 2020թ.-ի բյուջեն:

Բյուջեի հանրային քննարկմանը Սասուն Խեչումյանը հայտարարել է, թե քննարկման է ներկայացրել իր սևագիր բյուջեն։ «Այն ինչ ձեզ ներկայացրել ենք, խնդրում եմ ընդունել սևագիր: Մենք սևագիր են արել, ուզում ենք մեր սևագրին դուք մոտիկից ծանոթանաք, ուզում ենք ձեր բոլորի առաջարկությունները լսել»,-հայտնել է նա:

Համայնքապետի այս հայտարարությամբ տեղի ունեցած հանրային քննարկումը չէր կարող հիմք հանդիսանալ ավագանու՝ 2020թ.-ի բյուջեի նախագծի եկամուտների աղբյուրները չներկայացնելու համար: Ս. Խեչումյանը 2020թ.-ի  բյուջեի նախագծի իր սևագիրը քննարկելիս նիստի մասնակիցներին խաբել է, թե ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ  բյուջեի նախագիծը պետք է ավելի մասնագիտական և փորձագիտական  ուսումնասիրության ենթարկի: Ասել է նաևթե ավագանու քննարկմանը  ներկայացնելիս հանձնաժողովի եզրակացությունը դնելու է բյուջեի նախագծի տակ, որը գոյություն չուներ:

Ավագանու անդամներ Վիգեն Քառյանը, Արտուշ Աբելյանը և Լաուրա Մելիքսեթյանը նիստում մի քանի անգամ հայտարարեցին, թե շատ դժվար են հավաքագրվում բյուջեի եկամուտները: Ոչ մի հարկ և տուրք չի հավաքագրվում, քանի որ համայնքի հարկատուների մի մասը Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվելու պատճառով գործազուրկ է դարձել:

«Ալավերդիում մոտ 300 ավտոմեքենա է վաճառվելՍ. Խեչումյանը ակնկալիք չունի, վստահ է, որ 2020թ.-ի բյուջեի եկամուտները չի կարողանալու հավաքագրել»,- մեզ հետ զրուցելիս ասաց Վիգեն Քառյանը: Ըստ «Բյուջեի մասին օրենքի»՝ եկամուտների հավաքագրման կազմակերպողն ու պատասխանատուն համայնքապետն է: Հիշեցնենք, որ հանրային քննարկմանն ալավերդցի գործարար Սոս Սիրադեղյանը հրապարակավ հայտարարեց, որ երկու տարի չի վճարել իր սեփական տաքսի սերվիսի լիցենզիայի տուրքը, սակայն համայնքապետարանի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գույքի կառավարման բաժնի որևէ պատասխանատու այդ տուրքը չվճարելու համար չի անհանգստացրել իրեն: Գործարարը մատնանշել է, որ իր դիտարկմամբ Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի հրապարակում կայանող 30 տաքսիստներից ընդամենը երկուսնն են վճարում իրենց լիցենզիայի տուրքերը: Բյուջեի հողի հարկային  եկամուտների մասին ավագանու նիստում հիշեցրինք նաև մենք: Նշեցինքոր Ալավերդիում կան հարկատուներ, որոնք հարկ չեն վճարում:

«Ճի՞շտ է ասում»,- բաժնի ղեկավար Արա Աբելյանին դիմեց Սասուն  Խեչումյանը:

«Իր ասածը կազմում է մի 20 հազար դրամ»,- պատասխանեց Արա Աբելյանը:

Բայց մենք միայն 15 հարկատուի մասին էինք հարց ուղղել Արա Աբելյանին:

Բյուջեի նախագիծն ավագանուն ներկայացնելիս նա ընդամենը ասաց, որ այն, ինչ բյուջեի նախագծի հետ կապված հասարակությանը ներկայացրել է, դրա մեջ փոփոխություններ կան:

«Նվազագույն աշխատավարձի համար մենք 66 մլն դրամ ենք ծախսելչենք ենթադրել, որ այդ գումարը էստեղից է դրվելու»,- ասաց նա (ի նկատի ուներ բյուջեից)։ Հայտնեց, որ 66 մլն դրամից նվազագույն աշխատավարձի համար  որոշակի վճարել է 58 մլն դրամ: Ավագանուն հիշեցրեցոր որոշել  են չհատկացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար նախատեսված բնապահպանական վճարների 13 մլն դրամը։ «58 մլն դրամին  գումարում եմ 13 մլն դրամ և արդյունքում 71 մլն դրամով սկսում ենք մեր տարեկան բյուջեն: Ձեզ մենակ ասեմոր եկամուտների գծով մենք նախատեսել ենք 644 մլն դրամ, 364.2 հազար դրամծախերի գծով ՝ 644 միլիոն 364,2 հազար  հազար դրամ»,- հայտնեց Ս. Խեչումյանը և առաջարկեց բյուջեի նախագծից հարցեր տալ իրեն:

Հարց տվողներ չեղան: «Եթե դուք ասելիք չունեք, ես ֆինբաժնի վարիչին կառաջարկեմ ինքը մեզ բյուջեն ներկայացնի ըստ օրենքի»,- ասաց Ս. Խեչումյանը: Մեզ հաջողվեց արդեն հաստատված բյուջեն ստանալ հաջորդ օրը՝  դեկտեմբերի 24-ի կեսօրին:

Պարզվեց՝ բյուջեի 2020թ.-ի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 44 մլն դրամով: 2019թ.-ին այն կազմել է 688,4մլն դրամ, 2020թ.-ին նախատեսվել է 644 ,3 մլն դրամ: Սասուն Խեչումյանը 2020թ-ին  2019թ.-ի համեմատ նախատեսել է մոտ 10 մլն դրամ պակաս՝ 78 մլն 770 հազար 800 դրամ տեղական հարկեր և տուրքեր: Համայնքապետարանը հողի  հարկային եկամուտների հավաքագրման 100 մլն դրամից ավելի ապառքներ ունի: 2020թ.-ի բյուջեի եկամտային մասում Ս. Խեչումյանը հողի հարկային եկամուտները թողել էր անփոփոխ՝ մլն 869 հազար 300 դրամԱպառքներից  նույնիսկ 5 տոկոս հավաքագրում չի նախատեսել: Ավագանու որևէ անդամ  համայնքապետին հարց չուղղեց 2020թ.-ի բյուջեի եկամուտները 44 մլն դրամ նվազելու պատճառների մասին: Իսկ ավագանու անդամ Սվետլանա Պետրոսյանը ավագանուն առաջարկում էր բարձրացնել համայնքապետ Սասուն Խեչումյանի աշխատավարձը:

«Համայնքապետը ես եմ, ես էտենց էլ եմ աշխատում: Չեմ ուզում համեստություն անել, եթե փոփոխություն կատարվի համայնքի ղեկավարի աշխատավարձում, ամբողջ աշխատակազմի աշխատավարձն է փոփոխելու: Ես ցավում եմ, որ իմ թիկունքում կանգնած մարդկանց աշխատավարձը չի կարող բարձրանալ: Բայց նրանց աշխատավարձը չի բարձրանում մի պարզ տրամաբանությամբ, որովհետև իմ աշխատավարձը չի բարձրանում»,- պարզաբանեց Ս. Խեչումյանը: Ավագանի Արտուշ Աբելյանը առաջարկեց ընդունել 2020թ.-ի դեֆիցիտով բյուջե։ «Մամուլից տեղեկացել եմ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար մոտ 65 մլն դրամ դոտացիա է հատկացվելու համայնքին, որը քիչ գումար չէ: Եթե էս բյուջեն դեֆիցիտով ընդունենքպետությունը կտեսնի, որ մենք իրենից էդ գումարի պահանջն ունենք: Եթե էսենց ընդունում ենք 2020թ.-ի  բյուջեն, մարդիկ ասելու են ուրեմն բոլորը էս բյուջեի հետ համաձայն ենԲա որ եկող տարի եկավ ու էդ 66 մլն դրամ դոտացիոն փոխհատուցումը չեղավ, ի՞նչ ենք անելումենք անցնելու ենք ցավոտ որոշումներինԱսենք՝ մարտ ամսից  սկսած սկսելու ենք կրճատումներ անելըՀետո մեր ավագանիով ոնց ենք դա անելու: Պետք է ընդհանուր կրճատման գնանք, չէ՞»,- բացատրում էր Ա. Աբելյանը:

Վերջինս տեղյակ չէր, որ Կառավարությունը պետբյուջեից համայնքի 2020թ.-ի բյուջեում նախորդ տարվա համեմատ նախատեսել է 67 մլն դրամով ավելի դոտացիա: 2019թ.-ի 407,3 մլն դրամի փոխարեն 2020թ.-ի դոտացիան կազմելու է 476,1 մլն դրամ: Արտուշ Աբելյանը նույնպես հարց չուղղեց ՍԽեչումյանին  2020թ.-ի բյուջեի եկամուտների 44 մլն դրամ պակասելու պատճառների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter